Ժամանակ է պահանջվում, որպեսզի հասկանաս արդեն տեղի ունեցածի իրական արժեքը

05/03/2019 schedule14:30

Ըստ Լ.Ն. Տոլստոյի` լավ մարդիկ /որքան էլ հիմա տարօրինակ կամ անընդունելի թվա  մարդկանց նման կերպ բաժանելը/, այնուամենայնիվ, ուրեմն, լավ մարդիկ ապրում են ուրիշների զգացմունքներով և սեփական մտքերով` ի հակադրություն իրենց զգացմունքներով և ուրիշների մտքերով ապրող վատ մարդկանցից:

Սա, կարծես, աղերսվում է վաղեմի փիլիսոփայական ավանդույթին, համաձայն որի իր բնույթին հավատարիմ մարդը հենց մտածողության շնորհիվ է համապատասխան առաքինությունների հասնում /ըստ էության, կարելի է համարել` դառնում լավը/ և այդպիսով համապատասխանում իր կոչմանն ու դրանով արժանանում եթե ոչ անմիջապես երջանիկ լինելուն, ապա գոնե դրա իրավունքին` երջանկության հնարավորությանը: Բայց որքանո՞վ կապ ունի մարդու ռացիոնալ-քաղաքական կենդանի կոչումը մտածելու հետ: Քսաներորդ դարում գերմանացի հանրահահռչակ փիլիսոփա Հայդեգերը պնդում է, թե ռացիոնալ բանականության և մտածողության նույնացումը նշված ավանդույթի խոշորագույն սկանդալն է: Մյուս կողմից, գիտական համապատասխան հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղաքական լարման պայմաններում մարդիկ հակված են խուսափելու երկմտանքներից, առաջնորդվում են  առավելապես կանխակալ կարծիքներով և հավատի դիրքերում խրամատավորված ինքնության թելադրանքով: Մտածողությունն անբաժան է պարադոքսներից, չի հանգում հաշվարկների շրջանառվող եղանակներին, ուղղակիորեն չի համապատասխանում դրանց հրամայականներին` հարցի տակ դնելով դրանք: Ի տարբերություն դատողությանը` մտածողությունն անանձնական է սկզբունքորեն` վերանձնական, անդրանձնական: Եթե հավատարիմ մնանք երջանկությունը մտածողության վրա հիմնող ավանդությանը և մտածողության նկարագրված ըմբռնմանը, ապա կարելի է պնդել, որ երջանկությունը խարսխված է անանձնականությանը և պատահական չէ, որ ապրվում է որպես համընդգրկուն ներդաշնակություն, համընդհանրության հայտնության և գոյության ընդունելություն ամենայն արհավիրքով ու բերկրանքով հանդերձ: Անձնական  երջանկությունն այդ հայտնության ընծան է` կերպարանափոխող իրադարձության հետքին հիմնված:  

Երաժիշտ, երգահան Վահան Արծրունի.

Երջանկությունն առաջին հերթին առողջությունն է: Երկրորդը` երբ քո մտերիմները, հարազատները քեզ հետ են և նույնպես առողջ են: Երբ քո կյանքով նվիրվել ես ինչ-որ նպատակի, բավականություն ես ստանում քո զբաղմունքից և հասկանում ես, որ զբաղված ես կյանքիդ գործով: Եվ վերջապես, երբ աշխատանքդ գնահատվում է մարդկանց կողմից: Երբ ներդաշնակության մեջ ես բնության, հասարակության, ժամանակի և տարածության հետ:

Անձնական երջանկություն.

Երբ զգում ես ներդաշնակության ալիքը և եթե ժամանակ ես ունենում հենց այդ պահին վերլուծելու իրավիճակը, հասկանում ես, որ ա'յդ վայրկյանն է կարևորը: Երջանկությունը չեմ կապում կյանքի նվաճումների, մասնագիտական բարձունքների հետ: Ավելի շատ պարզ մարդկային հարաբերություններում` երեխաների, ընկերների, հանդիսատեսի հետ շփումներում եմ գտել երջանկության պահերը, որ տևական չեն, ակնթարթային են և գիտակցված:

Մասնագիտական երջանկություն.

Կան համերգներ, որ բեկումնային են եղել. շատ երկար եմ պատրաստվել այդ օրվան, տարիներով գնացել եմ դեպի այդ համերգը, նախապատրաստել եմ երջանկության գիտակցումը: Յուրաքանչյուր ձայնասկավառակի թողարկումը մաքուր երջանկության վերապրում է: Վերջերս սկսել եմ ուշադրություն դարձնել շփման միջավայրին և մաղով զտել այն: Եվ հանկարծ իմ շուրջը հայտնվեցին հոգերահազատ մարդիկ, որոնք և պայմանավորում են երջանկության զգացողությունը, թույլ են տալիս լինել երջանիկ:

Հանրային երջանկություն.

Այդ պահերը կապված են հանրային կյանքի փոփոխությանը միտված դիմադրության շարժումներով: Բոլոր պատմական իրադարձություններին` կապված հաղթանակների, հասարակական, իրավապաշտպանական շարժումների հետ, միշտ սպասում կար, որ գուցե այդ իրադարձությունը բերի կյանքի որակի փոփոխմանը: Ցավոք, միանշանակ չեմ կարող ասել, թե երջանիկ եմ եղել կամ հիմա եմ երջանիկ, որովհետև կյանքի որակի փոփոխություն չեղավ: Բայց այդ բոլոր իրադարձությունների մասնակցությունը հարստացնում և կյանքի փորձ է տալիս` դրա դիմաց, իհարկե, տանելով առողջությունդ: Հասարակական շարժումներն իրենց էությամբ միանշանակ երևույթներ չեն: Ժամանակ է պահանջվում, որպեսզի հասկանաս արդեն տեղի ունեցածի իրական արժեքը:

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Մի քանի երկրներ կան, որոնց պետական ծրագրի գագաթնակետը` ամրագրված Սահմանադրությամբ, երջանիկ հասարակարգի ստեղծումն է: Օրինակ, Սկանդինավյան երկների պետական ծրագրերում տնտեսական վերլուծությունների և գիտական մոտեցումների խաչմերուկի վրա ձևավորվել է երջանկության թեզը: Նրանց նկարագրությամբ երջանիկ հանրությունը բաղկացած է երջանիկ մարդկանցից, իսկ քաղաքացիների երջանկությունը պայմանավորված է պետության` քաղաքացու ինքնադրսևորման, այդպիսով նաև երջանիկ հասարակագի գոյացման երաշխավորմամբ: Եվ ինչ հետաքրքիր օրինաչափություն է պարզվում` մեծ քանակի օրինակներ կան, երբ մարդիկ թողնում են իրենց մասնագիտությունը և 45-50 տարեկանում փորձում են ռեալիզացվել արվեստում` գրականության և երաժշտության մեջ, կերպարվեստում, թատրոնում: Երբ Գերմանիայում առողջապահությունն ու կրթությունը դարձան անվճար, տասնյակ հազարավոր մարդիկ, թողնելով իրենց հիմնական մասնագիտությունը, սկսեցին կրթություն ստանալ արվեստի ոլորտում: Ասածս այն է, որ մարդը հակված է արարելու, հոգևոր նյութ ստեղծելու, հաղորդակից դարձնելու հանրությանն իր ստեղծագործությանը, և երբ հանրությունն արժևորում է մարդու ստեղծագործությունը, երջանկությունը կատարյալ է լինում:

Մարինա Բաղդագյուլյան   

Տպել
1895 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան