ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ ընկերության աշխատանքը նորմալ հունով ընթանում է. նորանշանակ տնօրեն Ա. Պողոսյան

ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ ընկերության աշխատանքը նորմալ հունով ընթանում է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ընկերության նորանշանակ տնօրեն Արթուր Պողոսյանը:

Նշենք, որ ուրբաթ օրը՝ մարտի 1-ին, ընկերության աշխատակիցները գործադուլ էին հայտարարել։ Նրանք հավաքվել էին գլխավոր մուտքի դիմաց եւ պահանջում էին պարզաբանել, թե ինչու է «Էլիպս» եւ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ ընկերությունների ղեկավարությունը անհիմն աշխատանքից փորձում ազատել ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ ընկերության տնօրեն Արամ Ղլեչյանին։

Մեր հարցին, թե ի վերջո ի՞նչ հանգուցալուծում ստացավ խնդիրը, Պողոսյանը պատասխանեց. «Դրանք վերաբերվում էր տնօրենի փոփոխության խնդրին: Հիմա որեւէ բողոքի ակցիա չկա եւ ամեն ինչ նորմալ վիճակում է»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ էին աշխատակիցները դեմ տնօրենի փոփոխությանը, Պողոսյանը պատասխանեց. «Ոչ թե փոփոխությանն էին դեմ, այլ իրենց մեջ լուրեր էր տարածվել, որ իբր կրճատումներ են լինելու: Հստակեցվեց, որ այդպիսի բաներ չկան եւ ամեն ինչ վերջացավ»:

Նշենք նաեւ, որ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանության կողմից ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ կա այս դեպքի առթիվ: Ղլեչյանը նաեւ այդ մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Գործը նախաքննության փուլում է:

Տպել
1031 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց ՔՊ գրասենյակ. պատգամավորների հետ քննարկելու է Ամուլսարի հարցը

Մենք այս պահին հիմքեր չենք տեսնում Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն նշանակելու համար. Վլադիմիր Կարապետյան

Արցախում մեկնարկել է բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

ԱԻՆ-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Ակտիվիստ Աննա Շահնազարյանը բոյկոտել է Փաշինյանի հետ Ամուլսարի թեմայով հանդիպումն ու դուրս եկել

Հայաստանը շուրջ 300 մլն դոլար պարտք է Ռուսաստանին. ամենամեծ պարտքն ունի Բելառուսը

Ռուսաստանցիների համար Հայաստանն ամենապահանջված տուրիստական ուղղությունն է. հետազոտություն

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Պատգամավորը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել երթեւեկությունը վերահսկող մարմին

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է. Միրզոյան

Դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդուն. բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած սպանությունը

Էջմիածնում մոտ 32 հեկտար ցորենի հնձած արտ է այրվել

ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել. դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան

Միջադեպ Հյուսիսային պողոտայում` Վահագն Չախալյանի մասնակցությամբ. նրան եւ մի քանի հոգու բերման են ենթարկել (տեսանյութ)

Ջերմուկցիները գալիս են Երեւան. սպասվում է թեժ քննարկում

Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի, մեկ անձ հետախուզվում է

Մեկնարկել է Ամուլսարի շահագործման դեմ ջերմուկցիների ավտոերթը դեպի Երեւան

Lոռու մարզպետարանի պաշտոնյան սպանվել է դանակի 17 հարվածով. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Հրդեհ՝ Շիրակի մարզում. այրվել է անասնագոմ եւ պահեստավորած անասնակեր

Նռնակ՝ իր պայթուցիչով, 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ. կինը զինամթերք է հանձնել