Երևան
27 °C
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
Հանձնելով հավատարմագրերը՝ դեսպան Թրեյսին նշել է. «Հպարտությամբ հանձնում եմ իմ հավատարմագրերը նախագահին և փաստում, որ պատրաստ եմ աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ խորացնելու և ամրապնդելու հայ-ամերիկյան հարաբերությունները և աջակցելու Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ամերիկյան բարեկամությունն ու գործընկերությունը: Նախագահը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կներդնի՝ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության առավել զարգացման համար:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ կշարունակեն համատեղ ջանքերը՝ նպաստելու երկու երկրների հարաբերություններում առկա պատկառելի ներուժի՝ հնարավորինս արդյունավետ օգտագործմանը:
Վլադիմիր Պուտինն այս տարի շնորհավորական հեռագիր չի հղելու Վաշինգտոնին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ. Կրեմլ
Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
Փրկարարները հայտնաբերել են երեկվանից որոնվող քաղաքացու դին
11 առարկա, 550-ից ավելի դիմորդ. մեկնարկել է բուհական միասնական քննությունների երկրորդ փուլը
Ջրվեժի բակերից մեկում խաղացող 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել
Հայաստանի և Հնդկաստանի միջև դրամաշնորհային աջակցության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք. մահ չի գրանցվել
Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն
Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից
Առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման հարցով գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը
ԲԴԽ անդամը հրաժարական է ներկայացրել
Հայաստանում ընթանում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը
Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել՝ հետաձգելու համար ԲԴԽ նախագահի ընտրությունները
Համբարձում Մաթևոսյանն ու Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել են Լոռիում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին
Երևանում վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է ամուսնուն
Սնկային թունավորման դեպք Վանաձորում. ծանր վիճակում հոսպիտալացվել է 5 անձից բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ
Արմավիրի բնակչին պատժելու համար ՌԴ–ից վերադարձել են, զինված կողմնակիցների հետ կրակոցներ արձակել. կա 29 մեղադրյալ
Մեկնարկել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարի հանդիպումն Արարատ Միրզոյանի հետ
Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում
Նորատուսում վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13-ամյա թոռանը․ երեխան մահացել է, վարորդը հետախուզվում է
Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին լուրերը սուտ են. ՊՆ
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոզեֆ Բայդենին
Երևանի Ազատամարտիկների փողոցում ավտոմեքենա է այրվել
Դատախազության՝ պետական իշխանության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետին շնորհվել է նոր դասային աստիճան
Ես կվերադառնամ. «50-Cent»-ը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել Հայաստանից
Տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու. վարչապետը մասնակցել է «Պոլիտեխնիկ»-ի ավարտական երեկոյին
Նոր չափորոշիչով ուսուցչի շաբաթական դրույքաչափը տարրական դասարանում կազմելու է 18 ժամ՝ գործող 22-ի փոխարեն. փոխնախարար
Ըմբիշ Լյովա Գևորգյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող. Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում
Պատերազմը մեր հրաշք էրեխեքին տարավ. Ախուրյանում Զինվորի պուրակ և հուշահամալիր է բացվել (լուսանկարներ)
Նշվել է Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակը
Կիևում հայտնել են Թուրքիայի կողմից՝ իբր ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական նավի կալանավորման մասին
Նվերներ և դրամական պարգևներ են հանձնվել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական աշխատանքներում ներգրավված անձանց
«Վերին Լարսի» ճանապարհին երթևեկությունն իրականացվում է բնականոն կերպով. ՌԴ ԱԻՆ
Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա առթիվ
Հայտնի է Հուրգադայի հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով երկրորդ զոհի մասին (տեսանյութ)
Ուզբեկստանի նախագահը հայտնել է Նուկուսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի մասին
Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ամբողջական ազատագրման մասին
Ավտովթար Երևանում. բախվել են «Տոյոտա Պրադո» -ն ու «07»-ը, կա վիրավոր
Կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ. առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա, սակայն տեղումներ կլինեն
© 2022 Հայկական ժամանակ