Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը

Մարտի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա էր նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետն այս առումով ասել է, որ Հայաստանը կարևորում է երկրի էներգետիկ արտադրական կարողությունների մեջ Մեծամորի ատոմակայանի ունեցած դերը և շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան: Նա նաև հավելել է, որ այժմ ուսումնասիրվում են ապագայում նոր ատոմակայանի կառուցման և այդ նախագծում օտարերկրյա գործընկերների ներգրավման հարցերը: 

Կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես արտադրական, հետազոտության և մշակումների, մասնագիտական փոխանակումների ու կրթական ծրագրերի ուղղություններով: 

Տպել
614 դիտում

Խոնարհվենք դեմներն ու հենց այսօր սկսենք լուծել խնդիրը. Վարազդատ Կարապետյանը՝ Արճիսի խմելու ջրի խնդրի մասին

Մարդու իրավունքների պաշտպանը քայլեր է ձեռնարկում Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության հարցով

«Մարսելի» նախկին ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Փյունիկ»

Բացահայտվել է Շենգավիթում թաղային հեղինակության սպանությունը. մեկ անձ ձերբակալվել է

RyanAir-ն ու ավիատոմսների գների իջեցման հեռանկարը. պետք է՞ ՀՀ-ին ազգային ավիափոխադրող

Փակ լինի «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը. կատարվելու են ժայռապայթեցման աշխատանքներ

Իվետա Մուկուչյանը «թարմացրել է» Ալլա Լեւոնյանի «Հայաստան» երգը. օգտատերերը հուզված են (ձայնագրություն)

Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհը մարվել է (լրացված)

Այստեղ դու տանը չես. էլիտարե պրոֆիլը քո...

Բակո Սահակյանը Շուշիում հանդիպել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ

Թեթեվացնելով ԱԺ-ի հոգսերը. Թորոսյանն ընդդեմ ՕԵԿ-«ականների»

Մի հարգարժան բուհի պատմություն. իսկ դիմորդների շահերը՞

Աշխարհի ամենամեծ արեւադարձային անտառների՝ Ամազոնի վիթխարի հրդեհի իրական ծավալները՝ լուսանկարներով

Երեկվա ընթացքում գրանցվել է 50 հրդեհ՝ ընդգրկելով 129 հա տարածք

Գազամատակարարման պլանային ընդհատում Վանաձորում. 8 ժամ գազ չի լինելու

Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը. բողոքում են խմելու ջրի բացակայությունից

Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը

Խոսրովի անտառ պետական արգելոցի ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհ է (լուսանկարներ, տեսանյութ)

Շախմատի միջազգային ֆեդերացիան հետաքննում է՝ ում պատճառով է Մարիա Գևորգյանը զրկվել Թուրքիայի մրցաշարին մասնակցելուց

Փրկարարներին հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից