Գյումրիի ծայրամասերն ավելի կանաչապատ են, քան կենտրոնական հատվածները

05/03/2019 schedule21:30

Գարնան գալստյան հետ ամենուր սկսվում են կանաչապատումներն ու ծառատունկերը, այս առիթով այսօր Գյումրու Երկխոսությունների մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ Գյումրու կառուցապատման և կանաչապատման խնդիրները թեմայով:

Ըստ «Գյումրու կոմունալ ծառայություն» ՀԲՀ տնօրենի տեղակալ Արման Շաբոյանի, եթե հաշվի առնվի Գյումրի քաղաքի ընդհանուր մակերեսը, ապա կարելի է ասել, որ քաղաքում կանաչապատության տոկոսը նորմայից բավականին ցածր է, մոտ 3-3.5 %, իսկ հեռանկարային տեսլականով նախատեսված է կանաչապատ տարածքների սահմանը դարձնել մոտավորապես 6-7 %:

«Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանն էլ նշում է, որ քաղաքի ծայրամասերն ավելի կանաչապատ են, քան կենտրոնական հատվածը:

«Քաղաքի յուրաքանչյուր հատվածում անհրաժեշտ է որոշակի կանաչապատ տարածքի առկայություն: Այժմ քաղաքի կենտրոնական հատվածում կառուցված բազմաբնակարան շենքերի, սրճարանների և մյուս շինությունների պատճառով կանաչապատ տարածքների թիվը կտրուկ նվազել է, և ստացվել է, որ ծայրամասերն է՛լ ավելի կանաչապատ են, բացի դա կանաչապատության վրա ազդում է նաև ոռոգման խնդիրը, որն առկա է մեր քաղաքում, չնայած որ այժմ փոքրիկ նախաձեռնություններ են կատարվում՝ շտկելու այդ բացը, որն էլ իր հերթին բավականին ծախսատար է»,-նշում է Գ. Պետրոսյանը:

Քաղաքում «Բարեկամության այգի» կոչվող տարածքը ամբողջությամբ պետք է լիներ կանաչապատ, սակայն այսօր այլ նպատակի է ծառայում: Այգու տարածքում գտնվում են ժամանակավոր բնակության համար նախատեսված վագոն-տնակներ, որոնք էլ իրենց հերթին ապամոնտաժման համար պահանջում են որոշակի միջոցներ:

«Գյումրիում ծառը, բնությունը մարդկանց կողմից կարելի է ասել՝ անուշադրության մատնվեց հետերկրաշարժյան տարիներից սկսած, երբ մարդն ավելի շատ մտածում էր տաքանալու, իր գոյությունը պահելու, քան բնության պահպանության մասին»,-եզրափակում է Գևորգ Պետրոսյանը:

Քաղաքում գազոնների-սիզամարգերի, մայթերի եզրերի ծաղիկների առկայությունը ևս կանաչապատում է, սակայն ավելի շահավետ է տարեկան մեկ անգամ ծառ տնկել և մի քանի տարի զբաղվել դրա խնամքով, քան ամեն անգամ տնկել միամյա բույսեր:

Ռիմա Կարճիկյան

Տպել
1461 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)