Լոռու մարզում նախորդ տարի հանցագործությունների թվի աճ է գրանցվել. մարզի դատախազ

2018թ-ին Լոռու մարզում գրանցվել է 1651 հանցագործություն, որը 291-ով ավել է 2017թ-ին արձանագրված հանցագործությունների թվից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ նախորդ տարի աճի միտում գրանցվել է ոչ միայն Լոռու մարզում, այլ հանրապետության գրեթե բոլոր տարածքում: Ներկայացնելով վիճակագրությունն ըստ առանձին հանցատեսակների, մարզի դատախազը հայտնեց, որ առանձնակի ծանր հանցագործությունների 13 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա 11-ի փոխարեն: Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է ծանր հանցագործությունների 232 դեպք, նախորդ տարվա 132 դեպքի դիմաց: Նշված հանցագործությունները ավելացել են 75,8 տոկոսով:

Աճ է արձանագրվել նաեւ միջին ծանրության հանցագործությունների թվում՝ 559 հանցագործություն, որը 2017թ-ի դիմաց ավելացել է 234 դեպքով. «Պետք է նշել, որ աճը պայմանավորված է ոչ միայն դեպքերով, այլ նաեւ դրանց պատշաճ հաշվառման հանգամանքով, ինչպես նաեւ առանձին հանցատեսակների դեմ իրավապահ մարմինների կատարած հետեւողական աշխատանքով»,-ասաց մարզի դատախազը:

Նախորդ տարի 18 դեպքով նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 437 դեպք. «Դատախազությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մարդու դեմ ուղղված այն հանցագործություններին, որոնք վերաբերվում են սպանություններին, սպանության փորձերին ու դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերին: Արձանագրվել է սպանության 2 դեպք, 2-ն էլ Սպիտակի տարածաշրջանում, բացահայտվել է մեկը»: Նախորդ տարի մարզի տարածքում հրազենի գործադրմամբ դեպքերի նվազում է գրանցվել:

Նվազել են նաեւ հասարակության անվտանգության կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 223 դեպք: Արձանագրվել է ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու 42 դեպք. «Դեպքերը 41 տոկոսով նվազել են, հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները դատախազության մշտական հսկողության տակ են գտնվում, ու այս թվերը գոհացուցիչ չեն կարող համարվել»,- ասաց Արսեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս տարի եւս հետեւողական աշխատանք են տանելու զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ: Մարզի տարածքում չնայած ավելացել է ՃՏՊ-ների թիվը, սակայն նվազել է մահվան ելքով վթարների թիվը: 2018 թ-ին արձանագրվել է ապօրինի թմրաշրջանառության 51 դեպք: Այս ցուցանիշը եւս դատախազը գոհացուցիչ չհամարեց. «Իմ խորին համոզմամբ՝ այս թվերը ռեալ պատկերը չեն արձանագրում»,-ասաց դատախազը:

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 175 դեպքով՝ 600 դեպք, 118-ով աճել են անձնական գույքի հափշտակության դեպքերը, բնակարանային գողության դեպքերը՝ 88 դեպք. «Բնակարանային գողությունների դեմ պայքարը մեր հետեւողական աշխատանքի արդյունք պետք է լինի այս տարի, այդ ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ կատարվել են»,-հայտնեց Արսեն Մարտիրոսյանը: Մարզի տարածքում 2018 թ-ին նվազել են կողոպուտի դեպքերը:

Տպել
850 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա