Օլիգարխ` ամսական 150 դոլար եկամուտով իսկ ՕԵԿ-ում արշալույսները խաղաղ չեն 

06/03/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 3-ի համարում

«Օրինաց երկիր» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ավետյանի բնակարանը խուզարկելու հաջորդ օրը «Հայլուր» լրատվական ծրագիրը ներկայացրեց Ավետյանի «հանցավոր» գործունեության որոշ մանրամասներ։ Պարզվում է` Ավետյանը, 2003-ին պատգամավոր ընտրվելուց հետո, փաստաթղթերով չի դադարեցրել անհատ ձեռներեցի իր գործունեությունը եւ միայն վերջին երկու տարվա ընթացքում ավտոպահեստամասերի վաճառքից, որոնք իրացվել են տարբեր շուկաներում, ստացել է 2 միլիոն դրամի եկամուտ։ Ահա այսպիսի ահասարսուռ թվեր եւ այսպիսի հանցավոր գործունեություն, որը, ինչպես ներկայացրեց պետական լրատվամիջոցը, մեկնաբանման կարիք ունի։

Մեկնաբանությունը հասկանալի է, որ կկատարվի արդեն իրավական դաշտում, քանզի փաստի առիթով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Ու եթե երեքշաբթի օրը ԱԺ-ում Ավետյանի արած հայտարարությունն առանձնապես աժիոտաժ չէր առաջացրել, երեկ արդեն, երբ «Հայլուրից» պարզ դարձավ, որ երկու տարվա մեջ ամսական 150 դոլար եկամուտ ունենալը իրավական շարունակություն է ունենալու, խորհրդարանում լուրջ իրարանցում էր։ Բազմաթիվ պատգամավորներ, իրենց մտքում համեմատելով սեփական օրական եկամուտը Ավետյանի ամսական 150 դոլարի հետ, վախեցած խոստովանում էին, որ այսպես ապրել այլեւս չի կարելի, եւ որ այս ամենից 37 թվի հոտ է գալիս։

Իհարկե, այդ հոտի մասին վերջիններս հրաժարվում էին խոսել մամուլով` ասելով, որ եթե Ավետյանի նման գառանը տվին փուռը, իրենց կդիակիզեն առանց հարազատներին իրազեկելու։ Սա, ի դեպ, գործարար պատգամավորներից մեկի կարծիքն է։ ԱԺ-ի ընդհանուր դեպրեսիայի ֆոնի վրա նախօրեին ու երեկ հատկապես խուճապային էր տրամադրությունը «Օրինաց երկիր» խմբակցությունում։ Այդ խմբակցության որոշ գործարար պատգամավորներ այս օրերին արդեն հասցրել էին բողոքել այլ կուսակցական իրենց գործընկերներին, որ եթե Ավետյանի հետ տեղի ունեցած միջադեպը ԱԺ նախագահը լռության է մատնում եւ, ըստ էության, տեր չի կանգնում իր պատգամավորին, ի՞նչ կլինի իրենց վիճակը, որոնք Ավետյանի համեմատությամբ օլիգարխներ են։

Ավելին, մեր ունեցած տեղեկությամբ, ՕԵԿ որոշ գործարար պատգամավորներ արդեն իսկ քննարկում են ՕԵԿ-ից դուրս գալու եւ իրենց հաշվարկով հեռանկար ունեցող մեկ այլ կուսակցության կցվելու հարցը։ Նման քննարկում-ռազբորներից մեկն էլ վարել է Երեւանի քաղաքապետի եղբայր, ՕԵԿ խմբակցության անդամ Սայադ Զախարյանը։ Վերջինս բողոքել է, որ եթե ինքն ու իր քաղաքապետ եղբայրն այնքան հեղինակություն չունեն, որ Գագիկ Ավետյանն ու Հովիկ Մարգարյանը, իրենց խաթեր, ետ վերցնեին սեփական ստորագրությունները Բուզանդի փողոցի բնակիչների հարցը ՍԴ-ում լսելու ձեւաթղթի տակից, ուրեմն այդ խմբակցությունում մնալը վերանայման կարիք ունի։ ՕԵԿ գործարար պատգամավորների վերջին երկու օրերի հոգեկան տվայտանքները հասկանալ կարելի է. եթե ընտրություններից դեռ մեկ տարի առաջ ՕԵԿ-ի դեմ սկսել են աշխատել այսօրինակ մեթոդներով, նշանակում է ՕԵԿ-ից թռնելու պահը հասունացել է։

Իսկ որ ՕԵԿ-ի հետ աշխատելու այս մեթոդն իր  շարունակությունն է ունենալու, դա մեզ վստահեցրեցին բավականին լուրջ աղբյուրներ։ Ըստ այդմ, նախկին անհատ ձեռներեց Գագիկ Ավետյանի գործը ավտոզապչաստներով չի ավարտվելու, եւ իշխանությունները կշարունակեն ներկայացնել այդ անհատ ձեռներեցի գործունեության այլ մանրամասներ եւս` ներկայացնելով նրա գործունեությունից տուժած որոշ հարեւանների «անկեղծ» խոստովանությունները։ Բացի այդ, հերթի մեջ են նաեւ «Օրինաց երկրի» ավելի պատասխանատու պատգամավորներ՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանծնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի եւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի բիզնես գործունեության հետ կապված, ինչպես մեզ վստահեցրին, խիստ ուշագրավ չարաշահումները, որոնց մասին եւս հարմար պահի կիրազեկվի հանրությունը։

Հովիկ Մարգարյանի դեպքում դա կաթի փոշու բազմաչարչար քրեական գործն է, որը մինչեւ վերջին փոշեհատիկը կներկայացվի ժողովրդին, իսկ Սամվել Բալասանյանի անունը կհիշատակվի Գյումրիի գարեջրի գործարանի սեփականաշնորհման տիրույթներում։ Այս ամենն, իհարկե, այն դեպքում, եթե ՕԵԿ-ը որոշի, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթությունում է, եւ այդ կուսակցության մտքով անցնի ներկայանալ որպես քաղաքական հալածյալ։ Մինչդեռ, պատգամավորներին եւ հատկապես ՕԵԿ խմբակցության անդամներին երեկ հուզում էր ոչ թե ՕԵԿ-ի հանած աղմուկը, այլ հակառակը՝ ԱԺ նախագահի չհանած աղմուկը։ Այս թեմայով խորհրդարանական լռությունը երեկ առաջինը խախտեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը։

Վերջինս ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պատգամավոր Ավետյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հաշվեհարդար, ուստի խորհրդարանը պարտավոր է այս հարցում հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։ Եւ միայն դրանից հետո հայտարարվեց, որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս հայտարարություն ունի անելու: «Ես, որպես ԱԺ նախագահ, իմ եւ ԱԺ ղեկավարության անունից ցանկանում եմ իմ մտահոգությունը եւ վրդովմունքը հայտնել պատգամավոր Գագիկ Ավետյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ»,- ասաց ԱԺ նախագահը եւ տեղեկացրեց, որ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք, ինչպես նաեւ արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան, որը կարող է խուզարկվել միայն օրենքով սահմանված դեպքերում` դատարանի որոշմամբ: Ինչը, ըստ ԱԺ նախագահի, Գագիկ Ավետյանի դեպքում չի արվել:

«Պետք է անհապաղ դադարեցվի պատգամավորի նկատմամբ անհիմն իրավական հետապնդումը։ Ինքս ճանաչում եմ Գագիկ Ավետյանին որպես սկզբունքային, անաչառ եւ շիտակ, ու բոլորս էլ գիտենք, որ նա ո՛չ օլիգարխ է, ո՛չ էլ չգիտեմ ինչ մեծ ծավալների բիզնեսմեն։ Նման փիլիսոփայությամբ առաջնորդվելու դեպքում Հայաստանի տոնավաճառներում 50 հազարից ավելի մարդիկ առեւտուր են անում, եւ բոլորի դեմ կարելի է տարբեր բաներ փորձել հայտնաբերել: Դիմում եմ նաեւ լրատվամիջոցներին, ովքեր հետաքրքրված են այս գործով. պետք է իրոք օբյեկտիվ ներկայացնեն իրավիճակը, այլ ոչ թե փորձեն պատգամավորներին ներկայացնել որպես քրեական հետապնդման մեջ կասկածվողներ։ Բազմաթիվ գողեր ու ավազակներ կան՝ դրանց գործունեությանը պետք է հետեւել»,- կատարվածին իր գնահատականը վերջապես տվեց ԱԺ եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։

Իսկ Գագիկ Ավետյանի գնահատականը հետեւյալն է. «Շատ ավելի ազնիվ կլիներ, որ նրանք զբաղվեին ոչ թե այն մարդկանցով, ում երկու տարվա ապրանքաշրջանառությունը երկու միլիոն դրամ է, այլ նրանցով, ում միայն ամսական շրջառանությունը 200 հազար դոլար է։ Եւ եթե այս պատմությունը շարունակություն ունենա, դրան տրվելու է համարժեք պատասխան»։ Իսկ պատմությունը, ենթադրվում է, շարունակություն ունենալու է։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1883 դիտում

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը