Սակագին. նոր շոուի պատրաստվելիս

06/03/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 3-ի համարում

Այսպիսով, «Հայռուսգազարդի» հայտը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում է: Գազի գինը հաստատ բարձրանալու է: Խնդիրն այն է, թե որքանով: «Հայռուսգազարդը» իր հայտով առաջարկում է բնակչությանը վաճառվող գազի մեկ խմ-ի սակագինը 59 դրամից բարձրացնել 108 դրամի, իսկ խոշոր սպառողներինը` հազար խմ գազի սակագինը 79.1 դոլարից 145 դոլարի: Այլ կերպ ասած, «Հայռուսգազարդը» ցանկանում է իր վաճառած ապրանքի գինը բարձրացնել երկու անգամ՝ պատճառաբանելով, որ նույն ապրանքը իրեն վաճառելու են երկու անգամ թանկ գնով: Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ չկա, բայց միայն առաջին հայացքից: Իրականում պատկերը բոլորովին այլ է: Այսպես: Երբ մենք` բնակիչներս, մեր գնած յուրաքանչյուր խմ գազի դիմաց «Հայռուսգազարդին» վճարում ենք 59 դրամ, ապա դրա մեջ մտնում է ոչ միայն գազի գինը, այլ, պատկերավոր ասած, այդ գազը մեր բնակարան հասցնելու ծախսը:

Իսկ որքա՞ն է ծախսում «Հայռուսգազարդը» գազը մեր սպառողներին հասցնելու համար: Յուրաքանչյուր ոք կարող է անել դրա մոտավոր հաշվարկը, որը այնքան էլ հեռու չի լինի մասնագիտական հաշվարկից: 59 դրամ սակագնի մեջ զուտ գազի գինը ընդամենը 25-26 դրամ է: Այդ գնով «Հայռուսգազարդը» գնում է ռուսական գազը Վրաստան-Հայաստան սահմանի վրա: Դրան պետք է ավելացնել ավելացված արժեքի հարկը, որը վճարվում է անկախ ամեն ինչից: Այսպիսով, մեկ խմ գազի գինը դարձավ մոտ 30 դրամ: Գազի մատակարարումը ենթադրում է նաեւ կորուստներ` առեւտրային եւ տեխնիկական: Կորուստների ամբողջ ծավալը կազմում է մոտ 7 տոկոս: Սրա դիմաց եւս մենք ենք վճարում: Դրանով հանդերձ յուրաքանչյուր խմ գազի դիմաց մեր վճարած 59 դրամի մեջ գազի գինը ստացվում է առավելագույնը  31-32 դրամ:

Մնացած գումարը, պայմանականորեն ասենք` լրացուցիչը, «Հայռուսգազարդի» ծախսերն են` աշխատակիցներին վճարված աշխատավարձը, մեքենաների ու սարքավորումների վրա ծախսած գումարները եւ այլն: Դրա մեջ է մտնում նաեւ «Հայռուսգազարդի» շահույթը, եւ սա բնական է` ոչ մի ընկերություն չպետք է աշխատի առանց շահույթի: Մի խոսքով, մեր վճարած 59 դրամի մեջ 26-27 դրամը կապ չունի գազի գնի հետ եւ չի կարող փոխվել գազի գնի փոփոխությանը զուգահեռ: Ի՞նչ պատկեր կստանանք, եթե հանձնաժողովը բավարարի հայտը եւ սակագինը դարձնի 108 դրամ: Ընթերցողին թվերով շատ չծանրաբեռնելու համար ընդամենը նշենք, որ այդ սակագնի մեջ զուտ գազի գինը կդառնա 62-63 դրամ: Իսկ «Հայռուսգազարդի» ստացած, այսպես ասած, լրացուցիչ գումարը կկազմի արդեն 45 դրամ:

Ի՞նչ է, գազի գնի բարձրացմանը զուգահեռ աճելու են նաեւ «Հայռուսգազարդի» մյուս ծախսե՞րը, ընդ որում՝ մոտ 70 տոկոսով: Այսինքն՝ «Հայռուսգազարդը» պետք է 70 տոկոսով բարձրացնի իր աշխատակիցների աշխատավարձը, 70 տոկոսով ավելի թանկ սարքավորումներ գնի եւ այլն: Հասկանալի է, որ այդպիսի բան չի լինելու, այսինքն՝ «Հայռուսգազարդի», այսպես կոչված, «լրացուցիչ» ծախսերը չեն ավելանալու: Եթե այս տեսանկյունից նայենք, ապա մեկ խմ գազի սակագինը պետք է սահմանվի ոչ թե 108 դրամ, այլ 80-85 դրամի սահմաններում: Իսկ խոշոր սպառողների պարագայում՝ ոչ թե 145, ինչպես առաջարկում է «Հայռուսգազարդը», այլ 130-135 դոլարի սահմաններում: Իհարկե, եթե «Հայռուսգազարդը» նման հայտ է ներկայացրել հանձնաժողովին, դա ամենեւին էլ չի նշանակում, որ այն կբավարարվի ամբողջությամբ:

Ավելին, կարելի է այսօր արդեն պնդել, որ սակագինը սահմանվելու է հենց վերը նշված կանխատեսումների շրջանակներում` 80-85 դրամ բնակչությանը եւ 130-135 դոլար խոշոր սպառողներին: Սակայն ավելի հետաքրքիր է, թե ինչպես է դա արվելու: Կասկածից վեր է, որ այժմ բնակչությունը եւ նաեւ բիզնեսը լարված սպասումների մեջ են: Գազի գնի թանկացումը շոշափելու է բոլորի շահերը: Ուրեմն ի՞նչ անել: Ըստ Հայաստանում ձեւավորված ավանդույթի, բոլոր նմանատիպ հարցերը լուծվում են բավական պարզունակ շոուներով: Սա էլ է շոուի նախապատրաստություն: Ո՞րն է խնդիրը: Պատկերացրեք, որ դուք ձեր տանը նստած վրդովվում եք գազի գների սպասվող բարձրացման կապակցությամբ: Հետո հանկարծ իմանում եք, որ գազի սակագինը բարձրանալու է մոտ երկու անգամ: Ավելի եք վրդովվում:

Այդպես մի որոշ ժամանակ վրդովվում եք ու վրդովվում: Եւ հանկարծ մի ինչ-որ պահից սկսած՝ ձեր հեռուստաէկրանին սկսում են պարբերաբար երեւալ մեր բարձրաստիճան պաշտոնյաները եւ ասել, որ իրենք թույլ չեն տա, որ այսքան բարձրանա, իրենք մեռնում են ազգի ջանին, գիշերները չեն քնում, աշխատում են օր ու գիշեր, ինչ-որ մեխանիզմներ են փնտրում, որ գազը այդքան չթանկանա եւ հանկարծ՝ հոպ, գտնում են: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհայտարարի նոր սակագներ, որոնք էականորեն ավելի ցածր կլինեն հայտում առկա սակագներից: Դրանից հետո քարոզչամիջոցները լացակումած ռեպորտաժներ կսարքեն, որոնցում կարմիր թելի պես կանցնեն մեր իշխանավորների թափած քրտինքի մասին պատմություններն այն մասին, որ եթե չլինեին այս իշխանությունները եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանը, սակագինը կարող էր մի քանի անգամ ավելի բարձր լինել եւ այլն:

Բայց այդ ռեպորտաժներից դուրս կմնան բազում մանրամասներ: Օրինակ՝ այն, որ հայտը հանձնաժողովին ներկայացրած «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 45%-ի սեփականատերը հենց ՀՀ կառավարությունն է: Կամ այն, որ Ռուսաստանի կողմից գազի գնի  բարձրացմանը զուգահեռ գրեթե կրկնակի ավելանալու է գազի ներկրումից բյուջե գանձվող ավելացված արժեքի հարկի ծավալը, եւ նաեւ դրա շնորհիվ է համալրվելու մեր` այդքան գովազդված 2006թ. 1 մլրդ դոլարանոց բյուջեն: Չի հիշատակվի նաեւ այն փաստը, որ դոլարի կտրուկ արժեզրկման արդյունքում դոլարով գնվող էներգակիրները դրամով հաշվարկած էժանացել են մոտ 25 տոկոսով, բայց մեզ դրամով վաճառվող գազի ու էլէներգիայի սակագինը չի իջել: Մի խոսքով, պոպուլիզմը դարձել է մեր հանրային կյանքի հենասյունը:

Հայկ Գեւորգյան              

Տպել
1674 դիտում

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո