Կոմիտասի 15 հասցեում կառուցապատողը վերացնում է խախտումները. նա զավթել էր մայթն ու կանաչ գոտին

Կոմիտասի 15 հասցեի նորակառույց բազմաբնակարան շենքի դիմացի տարածքը բարեկարգման նախագծով պետք է լիներ մայթ՝ միջնամասում կանաչ գոտի: Շեղվելով Երևանի քաղաքապետարանի հաստատած նախագծից՝ կառուցապատողը զավթել է հարակից համայնքային հողատարածքները: 

«Տարբեր փուլերով համայնքային հողեր են զավթել, մասամբ՝ նաև Շիրվանզադեի անվան դպրոցի տարածքից: Կառուցվել էր, այսպես ասած, պահեստային՝ պատշգամբի հատված: Դիմացի մասում ունեն նաև հարթակ, որը բարեկարգմամբ հաստատված նախագծով պետք է լիներ 5մ, սակայն այս պահին այն մոտ 8մ է», - նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:
Համայնքին պատկանող հողամասում ինքնակամ կառուցապատում անելու համար նշանակվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով: 

Քաղաքապետարանի հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ կառուցապատողը պարտավորվել էր խախտումները վերացնել սեփական ուժերով: Օրեր առաջ առաջնահերթ քանդվեց դպրոցի հետնամասին հարող կցակառույցը: Այսօր մեկնարկել են մայթի վերականգնման աշխատանքները: 
«Կառուցապատոմից և տարածքը բարեկարգելուց հետո ի հայտ եկավ խնդիր, որն առնչվում է տեխնիկական փոքր շինությանը, որի վերաբերյալ քաղաքապետարանի կողմից ներկայացվեց, որ կան փոքր շեղումներ, որը մենք ինքնակամ վերացրինք: Հիմա ընթանում են ապամոնտաժման աշխատանքները», - նշել է կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Նաիրի Մնացականյանը: Բարեկարգման աշխատանքներից հետո տարածքը կկանաչապատվի և կբերվի նախկին տեսքի:

Կոմիտասի 15-ն Արաբկիրում միակ հասցեն չէ, որտեղ հայտնաբերվել են խախտումներ: 
Հրաչյա Քոչարի փողոցի՝ Վրացական-Փափազյան հատվածում հետիոտնի համար մայթ չկա: Խնդիրը շուրջ 30 տարվա պատմություն ունի: Բնակիչներն ու դպրոցի աշակերտներն ստիպված քայլում են փողոցի երթևեկելի հատվածով: «1990-ականներին անկանոն կառուցապատումների հետևանքով գրավվեցին մայթերը: Այս տարի որոշել ենք խնդրին վերջնական լուծում տալ: Նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի հետ: Մայթի կառուցումն այստեղ ոչ այնքան հարմարավետության, որքան քաղաքացիների անվտանգության համար է: Հետագայում նախատեսում ենք վերակառուցել նաև փողոցի մյուս հատվածը», - նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: 

Շուրջ 500մ երկարությամբ հատվածում կկառուցվի 1.5 -1.8 մ լայնությամբ մայթ: Հաշվի առնելով տեղանքի թեքությունը՝ կկառուցվեն նաև սահմանված չափանիշներին համապատասխան հարմարավետ թեքահարթակներ: Շինարարությունը կմեկնարկի ամռանը, և կարճ ժամանակ անց բնակիչները կքայլեն մայթով՝ չվախենալով իրենց և երեխաների անվտանգության համար:

Վարչական շրջանի ղեկավարը նշում է՝ նման խնդիր կա նաև Արաբկիրի մի քանի այլ հատվածներում: Մինչև տարեվերջ մտադիր են դրանց մի մասը ևս վերակառուցել:

Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Տպել
4091 դիտում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի