Երևան
14 °C
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում շնորհակալություն է հայտնում բոլորին, ով հավատում է իրեն:
«Տրոյկա Դիալոգ» ընկերության՝ 2006-2012 թթ․-ի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներից հետո ամբողջ աշխարհից մեծ թվով գործընկերներ, բարեկամներ և համախոհներ, անգամ անծանոթ մարդիկ դիմել են ինձ և Ռուսաստանում ու Հայաստանում տեղակայված մեր գրասենյակներ՝ փոխանցելով անկեղծ աջակցության խոսքեր, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով բոլոր այն ծրագրերի ու նախաձեռնությունների համար, որոնք իրականացնում են մեր ընտանիքը, մեր համախոհները և թիմը։
Ցավոք, ես չեմ կարող յուրաքանչյուրին անձամբ պատասխանել և այդ պատճառով որոշել եմ հանդես գալ բաց նամակով։ Ես խորապես երախտապարտ եմ բոլորին, ով հավատում է ինձ, մեր թիմին, և այն ամենին, ինչ մենք անում ենք։ Վստահությունն ամենամեծ արժեքն է, և ձեր անվերապահ աջակցությունն ստեղծված իրավիճակում դրա ամենալավ ապացույցն է։
Հրապարակված նյութերում ամեն ինչ իրար է խառնված՝ կոնտեքստից կտրված տեղեկատվություն, մեկնաբանություններ ու հորինվածք։ Չնայած նրան, որ նյութերի մեծ մասում նշվում է իմ հասցեին մեղադրանքների բացակայության մասին, ես՝ որպես «Տրոյկա Դիալոգի» ավագ գործընկեր, ինձ պատասխանատու եմ զգում կատարվող ամեն ինչի համար։ Մեր իրավաբաններն այժմ ուսումնասիրում են բոլոր հնարավոր իրավական գործողությունները մեր հեղինակությունը պաշտպանելու համար։ Միևնույն ժամանակ մոռացության է տրվում, թե ինչ ժամանակներում ենք ապրել․ «Տրոյկա»-ն ստեղծվում էր 1990-ականների սկզբին, երբ ներդրումային-բանկային ինդուստրիա գոյություն չուներ, և ամբողջ երկիրն էր գտնվում ստարտափային վիճակում։
Այդ ժամանակ մենք հրաժարվեցինք ապրել «ջունգլիների օրենքներով», և անում էինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստեղծենք Ռուսաստանում քաղաքակիրթ միջավայր՝ խաղի հստակ կանոններով։ Ճիշտ չէ գնահատել «Տրոյկա»-ի գործունեությունը պատմական, տնտեսական և բիզնես կոնտեքստից դուրս՝ գնահատելով այն այսօրվա չափանիշներով։ Մեկ անգամ ևս ընդգծեմ, որ իր պատմության ողջ ընթացքում «Տրոյկա»-ն անում էր ամեն ինչ, որպեսզի գործի օրինականության և թափանցիկության սկզբունքներին, միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ երբեմն էլ սահմանում էր ընդունված չափանիշները գերազանցող նշաձող։
Հատկանշական է, որ շատ հրապարակումներում հաճախ է նշվում իմ հայկական ծագումը։ Ես ռուսաստանցի եմ՝ հայկական արմատներով, ինչով շատ հպարտանում եմ։ Որպես ներկայացուցիչ մի ժողովրդի, որը երկար դարեր քաղաքակրթությունների միջև կամուրջի դեր է խաղացել, ես միշտ՝ իմ բոլոր նախագծերում, ձգտել եմ երկխոսության։ «Տրոյկա»-ն, իր բազմազգ և բազմամշակութային միջավայրով, կամուրջ էր ծառայում Ռուսաստանի և աշխարհի միջև, օտարերկրյա ներդրողներ էր բերում երկիր և ռուսաստանյան ընկերություններին հնարավորություն էր տալիս դուրս գալ համաշխարհային ֆինանսական շուկաներ։
Այսօր մենք շարունակում ենք իրականացնել առևտրային, սոցիալ-ձեռնարկատիրական և բարեգործական ծրագրեր՝ առաջնորդվելով նույն նպատակով և համոզմունքով։ Ռուսաստանում ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես-դպրոցը, Հայաստանում UWC Դիլիջան դպրոցը, և հատկապես «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը․ այս բոլորը ծառայում են աշխարհում մարդկանց համախմբմանը, աշխարհ, որտեղ դեռ ամուր հիմքերի վրա է «հարազատ - օտար» դիմակայությունը։
Սիրելի՛ բարեկամներ, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ աջակցության և ինձ հավատալու համար։ Ցանկանում եմ ասել բոլորին․ ոչինչ ինձ չի կանգնեցնի՝ իրականացնելու մեր ծրագրերը։ Ես գիտեմ, որ մեզ սպասվում են դեռ շատ մարտահրավերներ ու դժվարություններ։ Վստահ եմ՝ մենք ամեն ինչ կհաղթահարենք միասին։ Մեզանից հետո մնալու են միայն մեր երեխաները և մեր իրական գործերի մասին հիշողությունը։ Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք մեզ շրջապատող աշխարհն ավելի լավը դարձնել, այլապես մենք բոլորս ապագա չունենք։ Միացե՛ք մեզ և միասին շարժվենք առաջ»։
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը (OCCRP) հերթական բացահայտումն է հրապարակել, համաձայն որի` ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը մասնակցել է կոռուպցիոն սխեմաներում, որոնց միջոցով լվացվել է շուրջ 9 միլիարդ դոլար․ այս մասին հայտնում է:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ