Սահմանամերձ գյուղերի ֆերմերները ագրոպարենային ոլորտի բիզնեսի համար կկարողանան սարքեր ձեռք բերել՝ 0%-ով

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որը վերաբերում է ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի աջակցության ծրագրին։

Նախագիծը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գեղամ Գեւորգյանը:

Նախարարն ասաց, որ ծրագրի շրջանակներում ֆինանսական կառույցների կողմից ընդունվել են 30 տնտեսվարողի լիզինգի տրամադրման հայտեր՝ շուրջ 1.8 միլիարդ դրամի չափով, որից հաստատվել է արդեն 8 հայտ․

«Նախագծով առաջարկվում է ծրագրում ձեռք բերվող սարքավորումների վերին շեմը 230 մլն դրամից բարձրացնել 450 մլն դրամ՝ մեկ տնտեսվարող սուբյեկտի հաշվարկով»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե այս փոփոխությունը գյուղացիներին կոնկրետ ինչ հնարավորություն է տալիս, նախարարն արձագանքեց․

«Սրանով գյուղատնտեսության ոլորտում գործող բիզնեսներին հնարավորություն է տրվում 4 տոկոսով ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումները։ Ավելացնում են կաթ տեղափոխող նոր սարքավորումներ՝ իզոթերմիկ ցիստեռներ, որի մեջ է մտնում նաեւ կթող սարքը»։

Վարչապետն ասաց, որ սա շատ կարեւոր է, որովհետեւ ձեռքով կթված կաթն ու այդ գործիքով կթված կաթը տարբեր գների ու արժեքների ապրանքներ են, ընդ որում՝ տարբերությունը էական է․

«Շատ կարեւոր է կթելուց հետո կաթի պահպանման ջերմաստիճանը: Այս պայմաններում ստացած կաթը արտադրության մեջ ունի բոլորովին այլ նշաձող, քան ավանդական եղանակով ստացած կաթը։ Հույս ունենք, որ այս հնարավորություններից մեր հայրենակիցները կօգտվեն»:

Նախարարն ասաց, որ սահմանամերձ գյուղերում այս ծրագիրը կգործի զրո տոկոսով:

«Օրինակ, եթե ինչ-որ մեկը ցանկանա Չինարիում կամ Պառավաքարում գործունեություն իրականացնել, հատուկ վերաբերմունք է լինելու՝ զրո տոկոսով»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տոկոսները հնարավորինս պետք է իջեցվեն, որ վարկային միջոցները դառնան մատչելի:

Հարցի շրջանակներում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ մոնիթորինգ են իրականացնում ու որտեղ հնարավոր է՝ միջոցների ավելացում է արվում, պայմանների բարելավում: Նա նշեց, որ յուրաքանչյուր ոք, որն այս տարի իր հողատարածքում կաթիլային համակարգ է ծրագրում քաշել՝ լինի դա սեփական, թե վարկային միջոցներով, նախարարության այս ծրագրով այդ մարդկանց ֆինանսական աջակցություն է տրամադրվելու։

Տպել
1948 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա

Սյունիքում մեքենան մոտ 50 մետրից ընկել է ձորակը․ կա մեկ զոհ, երկու վիրավոր

Դպրոցի տնօրենի 17-ամյա որդին հոր մեքենայով վթարի է ենթարկվել․ 3 դպրոցականներ հիվանդանոցում են

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել

Անակնկալ Հայաստանի համար. եկան, կարդացին, գնացին

Քաղաքական լեզվամարտ. ճշմարտությունը միայն կոնյակն էր

Էս ո՞վ է. նա մի տղա էր՝ միշտ տխուր աչքերով

Պատրաստ ենք խորացնել փոխշահավետ գործակցությունը. Վվարչապետն ընդունել է Չինաստանի ԱԳ նախարարին

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները Երևանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր

ՀՀ մի մասում տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին. սպասվում է անձրեւ,տեղ-տեղ՝ կարկուտ

Հրդեհ Լուսառատ գյուղի պահեստի տարիքում. այրվել է շինությունը, անասնակեր ու վառելափայտ

Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրություններում խախտվել է կրոնի ազատությունը

Ազատության հրապարակի ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի. «Իմ քայլը» դաշինք

ՌԴ Հարավային ռազմական շրջանը ստեղծել է զինվորների ջերմահարումից պաշտպանելու համար նախատեսված 50 կետ

«Մայր Հայաստան» թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է չինացի գործընկերոջ հետ

Հանրահավաքի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մինչև հիմնանորոգումը սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության համար աշխատանքներ