Երևան
7 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուս Անսիպին:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ՀՀ-ԵՄ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի ակտիվացումը վկայում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և համագործակցության հագեցած օրակարգի մասին: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել մարտի 4-5-ը Բրյուսել կատարած իր այցը, որի ընթացքում ԵՄ կառույցների ղեկավարների հետ քննարկվել են երկկողմ գործակցության ընդլայնման հարցեր: Վարչապետի խոսքով՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթություններից է, և ԵՄ-ն կարևոր գործընկեր է Հայաստանի համար այս ոլորտում, ինչի մասին է վկայում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում այս բնագավառի ներառումը:
Միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատարը ներկայացրել է ԵՄ-ում թվային ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը և նշել, որ ԵՄ-ն պատրաստ է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, կիսվել փորձով և ձեռքբերումներով: Անդրուս Անսիպը, մասնավորապես, ներկայացրել է թվայնացման ոլորտում Էստոնիայի փորձը՝ նշելով, որ էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման ոլորտների արդիականացումը հնարավորություն է տվել Էստոնիային ֆինանսական զգալի տնտեսումներ արձանագրել և բարձրացնել կառավարման արդյունավետությունը:
Էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրման, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում ընթացիկ ծրագրերի շուրջ մտքերի փոխանակումից հետո զրուցակիցները քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել հանրային ծառայությունների թվայնացման և առցանց գործող ծառայությունների շրջանակի ընդլայնման, դրանց վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման, թվային տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների զարգացման և մի շարք այլ ուղղություններով գործակցության խթանման հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քննարկումներ սկսել թվային մեկ ընդհանուր ծրագիր ունենալու շուրջ, որում ներառված կլինեն այս ուղղությամբ Հայաստան-Եվրամիություն գործակցության առաջնահերթությունները:
Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին` մշտական կապի մեջ լինել ԵՄ գործընկերների հետ և համատեղ աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտում գործակցության ուղղությունների մշակման շուրջ:
Սյունիքի մարզում փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա
Հայաստանը վերահաստատում է իր անսասան պայքարը կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ. ԱԳՆ մամուլի խոսնակ
Ինքնահրավե՞ր, թե՞ սառն ընդունելություն. ինչպես է անցել Ռաիսի-Պուտին հանդիպումը և ուր է պատրաստվում մեկնել ՌԴ նախագահը
Ներկայացվել է նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախագիծը
Շենգավիթում ժամանակավորապես կփակվեն փողոցներ
Ամեն հայկականը կմնա հայկական. Երուսաղեմի Հայոց պատրիարքը՝ «Կովերի պարտեզ»-ի մասին
ՀՀ նախագահն Արգենտինայի հայկական կազմակերպություններին ներկայացրել է Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները
Անձրև ու մառախուղ. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին մարզերում և Երևանում
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը Սուրբ Ծննդի նախաշեմին հրապարակել են ընտանեկան լուսանկար
Ձմեռ է, անձրև... Գագիկ Սուրենյանը կատակել է եղանակի մասին
Զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 9-ամյա աշակերտուհուն
Իրանը Ռուսաստանի հետ համաձայնագիր է պատրաստում տեղեկատվական անվտանգության ոլորտում
ԱՄՆ-ում փոթորկի պատճառով վեց մարդ է մահացել, 74 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
Եգիպտոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները. գործող նախագահի շանսերը բարձր են գնահատվում
Արուսյակ Ջուլհակյանը 5 օրով գործուղվել է Նյու-Յորք՝ Հռոմի ստատուտը վավերացրած երկրների վեհաժողովին
Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն է շարժիչ ուժը, որը նպաստում հանրային համերաշխությանը. Մանասյան
Լարսը փակ է բեռնատարների համար
Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ, հրավիրել նրան Հայաստան
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Արարատի մարզում մառախուղ է
Նադեժդա Բաբկինան նկարահանումների ժամանակ ուշագնաց է եղել
Մահացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը. հայտնի է մահվան պատճառը
Արթուր Վանեցյանի որդին վթարի է ենթարկվել. մեքենաներից մեկում հայտնաբերվել է թմրամիջոց
Իջևանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ է տեղի ունեցել
Միջավայրն ու բովանդակությունը փոխելու են մեր երեխաների կրթության որակը. Ժաննա Անդրեասյան
Բուժական գյուղի տարածքում մեքենաներ են բախվել. տուժածերից 7 տարեկան երեխան Եղվարդից տեղափոխվել է Երևան
Մրգերը նետել են աշխատակցի վրա, հայհոյել, ծաղկի վաճառքի կետի ծաղիկները գետնին նետել․ ռուս բլոգերները ձերբակալվել են
Միակ մարզադպրոց արտահայտությունը ցույց է տալիս ինչ ծավալի խնդիր կա. վարչապետը մասնակցել է Դիլիջանի մարզահամալիրի բացմանը
Վայքում անձրև է, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում՝ ձյուն
Լսվել է կրակոցի ձայն, պահակակետում գտել են արնաշաղախ ոստիկանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ինքնասպանության փորձի մասին
Ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը
Դիլիջանում միջազգային ստանդարտներին համահունչ մարզադպրոց է բացվել
«Օպել»-ը ճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է. կա տուժած
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունն այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է խաղաղության ճանապարհին. ԵԱՀԿ նախագահ
Հայերը կարող են ապրել Ղարաբաղում, դա իրենց իրավունքն է. Ալիևը հայտնել է՝ ինչ պայմանով է հնարավոր վերադարձը
Բացել է կայանված ավտոմեքենայի դուռն ու կրակել վարորդի ոտքերին. Փարաքարում կատարված սպանության փորձը բացահայտվել է
Կանադան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հույսի շող է. Նատալի Լուազո
«Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. Կոստանյանը «Irna»-ին է ներկայացրել 4 սկզբունքները
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ
Սուպերմարկետի պահարանում լիցքավորված ատրճանակ, խոնավ հագուստ, դանակ և այլ իրեր թողած երիտասարդը կալանավորվել է
© 2023 Հայկական ժամանակ