Ով դեմ է վերահսկողությանը, կարող է աշխատանքից ազատման դիմում գրել. փոխքաղաքապետը՝ բողոքող վարորդներին

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի ավտոբուսների վարորդները՝ շուրջ 200 հոգի, այսօր գործադուլ էին անում: Այս անգամ նրանց դժգոհության առիթը մեքենաներում տեղադրված եւ տեղադրվելիք տեսախցիկներն են (ինչպես նաեւ ուղեվարձի համար նախատեսված դրամատուփը):

Տեսախցիկներով վերահսկողություն է սահմանվել առայժմ միայն երկու ավտոբուսում՝ փորձնական: Հետագայում նախատեսվում է այդ սարքն ունենալ ընկերության բոլոր ավտոբուսներում:

Վարորդները դրան ընդդիմանում են՝ նշելով, որ տեսախցիկն իրենց համար լրացուցիչ լարվածություն է ստեղծում, հայտարարում են, որ կան առաջնային լուծում պահանջող այլ խնդիրներ. մասնավորապես, դիսպետչերական կետերում չկան սանհանգույցներ, չունեն հանգստի սենյակ, կանգառներում բարձիթողի վիճակ է, եւ ավտոբուսները չեն կարողանում կանգառ մտնել, աշխատում են օրական 14 ժամ՝ 60-70 հազար դրամ աշխատավարձով եւ այլն:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը գործադուլի առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ հիշեցրեց տրանսպորտի համակարգում առկա խնդիրներն ու բարեփոխումների անհրաժեշտությունը. երթուղային նոր ցանցի ներդրումը ժամանակ ու միջոցներ է պահանջում, եւ մինչ այդ հարկավոր են այլ լուծումներ: Քաղաքապետի տեղակալն ասաց՝ փոփոխությունները սկսում են իրենցից՝ նկատի ունենալով, որ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի հարյուր տոկոս բաժնետերը Երեւանի քաղաքապետարանն է:

«Որպես այդ փոփոխությունների առաջնային քայլեր, երկու ավտոբուսներում ներդրվել են տեսախցիկներ, ինչը հնարավորություն կտա հետեւել վարորդի վարքագծին, միեւնույն ժամանակ՝ ապահովել ուղեւորների անվտանգությունը», «Մենք պետք է փոփոխություններ անենք, որպեսզի Երեւանի ավտոբուս ՓԲԸ-ն աշխատի շահույթով: Այն տրամաբանութունը, որ բոլոր պետական ՓԲԸ-ները պետք է մինուսով կամ զրոյով աշխատեն, ես չեմ ընդունում: Մենք պետք է ունենանք եւ ունենք այն տեսլականը, թե ինչպես ենք զարգացնելու մեր «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն, որ այն լինի շահութաբեր: Ընկերությունը կարող է ոչ միայն տրանսպորտային երթուղու, այլ նաեւ այլ ավտոմեքենաների հետ հարակից այլ ծառայություններ մատուցելով ունենալ համապատասխան շահութաբերություն: Եվ այդ փոփոխությունները մենք, նորից եմ կրկնում, սկսել ենք «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ից», «Եթե ինչ-որ մարդկանց դուր չի գալիս, որ կանոնակարգվելու է, խնդիր չկա: Եթե համաձայն չեն նոր պայմաններին, իսկ նոր պայմանները ենթադրում են պատշաճ վերահսկողություն, կարող են դիմում գրել եւ դուրս գալ աշխատանքից: Բայց այն, որ պետք է ամեն ինչ կանոնակարգվի, դա փաստ է: Քաոս չի կարող տիրել: Խնդրում եմ, այդ փաստը բոլորը հաշվի առնեն: Եվ ինձ համար անհասականալի է՝ եթե ես թաքցնելու բան չունեմ, ինչու պետք է չուզենամ, որ ինձ վերահսկեն: Վերահսկողական համակարգեր դրված են համարյա բոլոր ոլորտներում»,- ասաց քաղաքապետի տեղակալը:

Նրան խնդրեցինք հստակեցնել՝ տեսախցիկների հիմնական նպատակը վարորդների պատշաճ վարքագիծ ապահովելն ու մասնավորապես չծխե՞լն է, ինչը նույնպես ընդգծել էր իր խոսքում, թե՞ դրամաշրջանառությունը: Եթե առաջինը, ապա մի՞թե դրա համար չկա ճանապարհային ոստիկանություն: Իսկ եթե երկրորդը, ապա ինչ խնդիր են տեսնում այդտեղ: Հայտնի է, որ վարորդներն օրական պլան են վճարում ընկերությանը, մնացած գումարը, փաստորեն, տնօրինում են իրենք:

«Ես ասեմ, որ ամբողջական է՝ ե՛ւ անվտանգության խնդիրն է... Դուք հիմա ասում եք՝ ոստիկաններն են ծխելու նկատմամբ վերահսկողություն սահմանում, բայց մենք չենք տարանջատում, թե այս պահի դրությամբ դա ում պատասխանատվության ներքո է: Դրանից տուժում են մեր քաղաքացիները, այդ իսկ պատճառով այդ պատասխանատվությունը մենք ինքներս ենք ստանձնում, որպեսզի վերահսկողություն իրականացնենք: Ու մենք կարող ենք նաեւ տուգանել վարորդին ղեկին ծխելու համար: Կարծում եմ՝ այս ընթացքում, երբ որ նայում ես հասարակության վերաբերմունքը տրանսպորտային համակարգի նկատմամբ, առաջին հեթին բողոքում են ոչ թե տրանսպորտի վատ վիճակից, այլ երեւի նրանից, որ վարորդները կոպիտ են խոսում, սափրված չեն եւ այլն: Միգուցե եւ սխալվում եմ»,- պատասխանեց Հրաչյա Սարգսյանը:

Նրան փոխանցելով վարորդների դժգոհությունը վերը թվարկված իրողությունների վերաբերյալ, հարցրինք՝ արդյո՞ք խնդիրների լուծումը չեն սկսել վերջից: «Առաջնահերթությունները բոլորի համար տարբեր են: Ես կարծում եմ՝ սա պակաս առաջնահերթ չէ: Իհարկե, այդ բողոքի մասին, որ խնդիրներ կան, տեղյակ ենք, ու այդ խնդիրները այնպես չէ, որ այս հինգ ամիսների ընթացքում են կուտակվել, ինչպես որ մենք խնդիրներ ունեցանք մանկապարտեզներում: Երբ որ հայտնվեցինք քաղաքապետարանում, հասկացանք, որ բազմաթիվ մանկապարտեզներ կան, որոնց կտուրն է ծակ, ջուր է ինչ-որ մի տեղից լցվում, պատուհաններին ապակի չկա, նմանատիպ բաներ: Այսինքն՝ խնդիրները կուտակված են եղել, եւ այդ խնդիրները պետք է մենք լուծենք: Ես կասեի՝ այդ հարցը, որ դուք բարձրացնում եք, կարծում եմ գտնվում է միեւնույն հարթության մեջ: Իհարկե, ինձ համար էլ է անհասականալի՝ ինչպես քաղաքապետարանը այս տարիների ընթացքում համապատասխան վայրեր չի նախատեսել, որպեսզի վարորդները կարողանան իրենց կարիքները հոգալ»,- նշեց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե վարորդները օրական քանի ժամ են աշխատում եւ որքան է նրանց կայուն աշխատավարձը, «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը միայն ասաց, որ տարբեր երթուղիներում աշխատանքային գրաֆիկը տարբեր է՝ օրական միջինը 9.5 ժամ: Վստահեցրեց, որ հավելյալ աշխատաժամանակի դիմաց նրանք լրացուցիչ վարձատրվում են: Նշեց նաեւ ավտոբուս վարելու համար անհրաժեշտ D կարգ ունեցող վարորդների սակավության մասին: Իսկ այն 70 ավտոբուսները, որոնց մասին ավելի վաղ հայտարարվել էր, թե անգործության մատնված են ու տարիներ շարունակ չեն շահագործվել, հիմա էլ ամբողջ այդ շարժակազմը երթուղիներ դուրս չի գալիս: Էլբակ Թարփոշյանը նկատեց, որ տարատեսակ գովազդների արդյունքում կարողացել է ներգրավել ընդամենը տասը վարորդ:

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը հայտարարեց, որ վարորդները դադարեցրել են գործադուլը, եւ տրանսպորտը կաշխատի անխափան: Ասաց, որ նրանց մոտ թյուրըմբռնում է եղել: Բայց բացատրվել է, որ տեսախցիկները միայն անվտանգության նկատառումով են եւ իրենց աշխատանքի հետ կապ չունեն:

Հ.Գ. Քաղաքապետի տեղակալը հերքեց տեղեկությունները, թե ավտոբուսներում տեղադրված սարքը ձայնագրում է վարորդներին: Ասաց, որ դրա տեսադաշտում ուղեւորները չեն լինելու: Նաեւ հավաստիացրեց, որ վարորդների եկամուտները չեն նվազի:

Տպել
3316 դիտում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանդիպել է Իրանի Շարիֆ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ

12 հանրային գրադարաններ ևս կհամալրվեն նոր համակարգիչներով

Բանավոր պայմանավորվածություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև չկան. Արարատ Միրզոյան

Հայրենադարձված գերիներից 10-ն այս պահին հարցաքննվում է, 7-ը` բուժում ստանում. ՔԿ

Ուսուցիչը առանձնահատուկ դերակատարություն ունի մեր կյանքում. Սասուն Միքայելյանի ուղերձը

Հայաստանի պետական կամերային երգչախումբը համերգային շրջագայությամբ հանդես է եկել Իտալիայում

Սյունիքի նախկին մարզպետի որդու քրեական գործն ուղարկվել է դատարան

Լեռնանիստ գյուղում այրվել է խոտածածկ տարածք

ՀՀ ՄԻՊ-ը և Ֆրանսիայի դեսպանն այցելել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Սյունիքում տուժած ընտանիքներին

«Զանգեզուր TV»-ն վերանվանվել է «Սյունիք հեռուստաընկերություն»

Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը

ԱԷԿ է այցելել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությունը (լուսանկարներ)

Փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է ճգնաժամերին արագ արձագանքման համար կարողությունների հզորացման անհրաժեշտությունը

Որպես լուսավորության առաքյալներ՝ առաջնորդում եք մի ամբողջ սերնդի. Արտակ Բեգլարյանը շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ

Հոկտեմբերի 1-ից ստուգումների մասին փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները կծանուցվեն էլեկտրոնային եղանակով

Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը

Անգնահատելի է ձեր ներդրումը սերունդների կրթության ու դաստիարակության հայրենանվեր գործում. Հրաչյա Սարգսյանի ուղերձը

Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը

ՄԻՊ-ը հրապարակել է ՀՀ-ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցի թարմացված տարբերակը

Աշգաբադում կայացել է ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Կեղծ արձանագրություն կազմելու համար ՃՈ 3 ծառայողի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ

Երևանը երգում է Ֆորշի համար․ արտիստի 55-ամյակին նվիրված երեկո կկազմակերպվի

Վահրամ Դումանյանը և Արթուր Մարտիրոսյանը Կիպրոսում մասնակցելու են ՄԱԿ-ի ԵՏՀ 9-րդ համաժողովին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է առաջին տեղը

ՀՀ նախագահն ու Գրոսին անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին

Ադրբեջանը հարձակվել և օկուպացրել է Հայաստանի տարածքներ, բայց ԵՄ-ը պատժամիջոցներ չի դիտարկում. Բորել. «Ազատություն»

Լուսավորման աշխատանքներ են Երևանի մետրոպոլիտենի կայարաններում և հարակից տարածքներում (լուսանկարներ)

Հիմնանորոգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհը

Ովքեր տարկետում կստանան․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած 101 զինծառայողից 61-ը դուրս է գրվել. չկան ծանր վիճակում գտնվողներ

Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին

Հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի հացի փռերից մեկում

ԱԺ-ն ևս 6 ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները

Ցանկանում եմ, որ ամեն պահի յուրաքանչյուրդ, ըստ արժանվույն, գնահատված զգաք ձեզ. Հակոբ Արշակյանի ուղերձը

ԱԺ-ն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նախագիծն ամբողջությամբ ընդունեց

Անվիճելի է, որ ձեզ է վստահված սերունդների միջեւ դեսպանի ու թարգմանչի դերը. Ալեն Սիմոնյանը՝ ուսուցիչներին

Խուլիգանության համար 1 տարի շարունակ հետախուզվողը հայտնաբերվել է հիվանդանոցում

Գրիգոր Մինասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին է ներկայացրել աշխատանքի նոր մոդելը

Հայաստանում մեկնարկել է Արագ արձագանքման բժշկական թիմերի բարձր մակարդակի հանդիպումը (լուսանկարներ)

Դժվարին օրեր ենք ապրում, որտեղ յուրաքանչյուրիս առաքելությունը կրկնակի կարևոր է, ձերը՝ առավել քան. ԿԳՄՍ նախարարի ուղերձը