Ն. Փաշինյանը և Ս. Չակրաբարտին քննարկել են ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցության ընդլայնման ուղղությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչույունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և հայտարարված տնտեսական հեղափոխության օրակարգի համար՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը:

Սումա Չակրաբարտին ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումները՝ պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում: ՎԶԵԲ նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունում մեծ տեղ է հատկացվելու նաև ՓՄՁ-ների համար ծրագրերին: Պարոն Չակրաբարտին անձամբ իր և ՎԶԵԲ-ի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը` նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում: Նա նշել է, որ այդ աջակցությունը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հետագա փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ, անդրադարձել մայիսին կայանալիք ՎԶԵԲ տարեկան համաժողովի աշխատանքներին:

Տպել
650 դիտում

Լեռնային Ղարաբախում շուրջ 100 խաղաղապահ պատվաստվել է «Спутник-V» պատվաստանյութով. ՌԴ ՊՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 12-ից 15 աստիճանով

Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար. «Արմենպրես»

Լերմոնտովոյին հարակից անտառից ապօրինաբար ծառեր են հատվել

Արծվանիկ գյուղում ավտոմեքենա է այրվել

ՊԵԿ-ում քննարկվել է զարգացման եվ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

Շաբաթ օրը մեզ կընդունեն արդեն վարչապետի ֆորմատով. ավարտվեց ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը

 «Մեկ օր հրաշքի մեջ». իրականացվել է բարեգործական ծրագիր զինծառայողների և արցախցի փոքրիկների համար

Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում ձյուն է. ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ

Ժամանակավոր արգելք է սահմանվել սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ. ՊԵԿ

Հայրենիքի փրկության շարժումը Վանաձորում է. Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Գյումրիում արված իր «բոմժ» արտահայտությանը

Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Նախարարությունը հրապարակել է Արցախի շրջանների ներկայացուցիչների հեռախոսահամարները

Ադրբեջանական կողմը 2 զինծառայողի դի է փոխանցել

Գյումրիում առատ ձյուն է տեղում, փողոցների մաքրման համար աշխատում է 20 միավոր տեխնիկա (լուսանկարներ)

Գյումրու Պարոնյան փողոցում մեքենա է այրվել

Արագածի տարածաշրջանում բուք է, տեսանելիությունը՝ 20 մետր

Գոռավանում տուն է հրդեհվել

Հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, առողջացել է 295, մահացել՝ 13 մարդ

Լարսը փակ է. ռուսական կողմում 340 բեռնատար է կուտակվել

ՀՀ ժամանելիս օդանավակայանում պետք է ներկայացնել ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ. հրաժարվողը կենթարկվի պարտադիր մեկուսացման

Հրդեհ անասնագոմում. անկել են խոշոր եղջերավորներ ու հավեր, այրվել՝ հացատան կահույքն ու անասնակերը

Պայթեցումներ կիրականացվեն Ասկերանում, Խնածախում և Այգեստանում, պայթյունների ձայները կլսվեն նաև Ստեփանակերտում. ԱՀ ԱԻՊԾ

Էջմիածնում բնակարան է հրդեհվել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է

Դատապարտելի են այսօր Գյումրիում Վազգեն Մանուկյանի կողմից քաղաքացիներին ուղղված վիրավորական ձևակերպումները. ՄԻՊ

Տուֆաշենցի անչափահասները դեռ ընտանիք չեն վերադարձել. մայրը հաբեցողությունից բուժվել չի ուզում, հորը դեռ չեն գտել

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք կարող են ձմռանը փոխել ակումբային գրանցումը

Արեւածաղկի սերմ էր կճպում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել․ գողացել են Գեւորգ Էմինի քանդակի իրական պերսոնաժ կատվին

Արցախի կարգավիճակը չի կարող մնալ ՀՀ-ի, ՌԴ-ի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև քննարկվող հարց, Մինսկի խումբը ռեստարտ կապրի.ԼՀԿ

Իշխանությունը անդրկուլիսյան բանակցություններ է ունենում ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հետ․ ենթադրում է քաղաքագետը

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Վահրամ Դումանյանը մասնակցել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանին

Ռուսաստանը հայտարարել է «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու մասին. ԱՄՆ-ից հետո կասկածներ ունեն

37-ամյա տղամարդը մեկ տասնյակից ավելի անձանց թմրամիջոց է իրացրել (տեսանյութ)

Սյունիքի բնակիչները նորոգում են պատերազմի ընթացքում վնասված անշարժ գույքը․ Կառավարությունը փոխհատուցում է տրամադրում

Դպրոցներում հիմնականում պահպանվում են Covid-անվտանգության և ջեռուցման նորմերը. ԱԱՏՄ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած անձը ձերբակալվել է

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ