ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահին

07/03/2019 schedule21:35

Մարտի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպի հետ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը և Եվրամիությունն անցած տարիների ընթացքում կուտակել են գործընկերության և համատեղ աշխատանքի մեծ փորձ, և ՀՀ վարչապետի՝ օրերս Բրյուսել կատարած այցը լավ առիթ էր բազմաոլորտ համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա գործնական քայլերն ուրվագծելու համար։

Զրուցակիցներն անդրադարձան թվային օրակարգի շուրջ համագործակցության հեռանկարներին: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց, որ կառավարության զարգացման օրակարգի հիմքում ընկած է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծարար կրթության վրա հիմնված տնտեսության զարգացման խթանումը։

Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակին՝ նախարար Մնացականյանը հայտնեց, որ հայկական կողմը, որը մշտապես աչքի է ընկել Արևելյան գործընկերության ձևաչափում ակտիվ ներգրավվածությամբ, ներդրումը կբերի նաև 10-ամյակի նշանավորման հարցում՝ նախաձեռնելով երիտասարդությանը և նորարարությանը նվիրված միջոցառում:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքներն՝ ընդգծելով, որ համաժողովը ոլորտի խոշորագույն միջազգային միջոցառումներից է, որը վերջին տասնամյակում առաջին անգամ անց է կացվելու Եվրոպայում։

Տպել
671 դիտում

Մեծավան գյուղի երեխաները 68 000 դրամ են հավաքել ու տարել համայնքապետարան՝ հիմնադրամին փոխանցելու համար

Գիշերը հատկապես ինտենսիվ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ. ՊԲ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Արցախի ՊԲ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ (տեսանյութ)

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկել են Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության հարցը

Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման բանաձև

Միջազգային կառույցները ողջ եղելությունը պետք է արձանագրեն ֆիզիկապես լինելով Արցախում. Արման Թաթոյան

Լավրովի նշած «վերահսկման մեխանիզմները» անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են հրադադարի համար

Մահ ու պայքար՝ Լեռնային Ղարաբաղում. սարսափելի պատերազմի ռազմաճակատից. The New York Times-ի անդրադարձը

Այսօր ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են 5 անօդաչու թռչող սարք (տեսանյութ)

Պատերազմը չի ավարտվել, դաժան ու սաստիկ պատերազմ է եւ մեր բոլորի ներդրումը չափազանց կարեւոր է. ՊՆ ներկայացուցիչ

Թուրքիայում ապրող հայաստանցիները հայրենիք վերադառնալու ճանապարհներ են փնտրում. նրանք տագնապած են

Արծրուն Հովհաննիսյանը՝ հակառակորդի դիակները հուղարկավորելու մասին

Արցախում զոհվել է «Թևանիկ» ֆիլմի գլխավոր հերոսներից Հովհաննես Խոդերյանը

Ամեն կերպ պետք է օգնել, որ մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ. Ալբերտ Հովաննիսյանի հայր

Հյուսիսում թշնամին այսօր կենդանի ուժի զգալի կորուստներ է ունեցել, իսկ հարավում շարունակվել են ծանր մարտերը. Պողոսյան

Այս պահին մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է. Արծրուն Հովհաննիսյան

ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Մեր տղաները իմիտացիա են անում, իբր նահանջել են, հետևից սողեսող մոտենում են թշնամու տանկին, հարվածում. Հովհաննիսյան

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորված Ռոբերտն ու Նարեկը դուրս են գրվել վերակենդանացման բաժանմունքից