Լոռիում պատրաստվում են համապետական շաբաթօրյակին

Մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին լրջագույնս պատրաստվում են նաեւ Լոռու մարզում: Այս առիթով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում-քննարկում է անցկացրել մարզպետարանի համապատասխան վարչությունների պետերի ու համայնքների ղեկավարների հետ:

«Մենք չենք թողնելու հիմնական աշխատանքները միայն այդ օրվա վրա, մենք պետք է այնպես անենք, որ մինչեւ այդ օրը աշխատանքի մեծ մասը կատարած լինենք, ու այդ օրը աշխատանքները ավարտուն տեսքի հասցնենք»,-իր դիրքորոշումը ներկաներին հայտնեց մարզի ղեկավարը՝ նշելով, որ եղած խնդիրները մինչ օրս արագ կարգավորվել են, նույնը պետք է հիմա արվի:

«Որտեղ ունենք աղբի կուտակումներ, պետք է նախապես մաքրենք, եթե դուք գիտեք, թե որ բնակիչներն են չթույլատրված վայրերում աղբ թափում, պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնենք, էնպես չլինի, որ իրենք թափեն, մենք մաքրենք…»:

Մարզպետարանի ՏԻՄ վարչության աշխատակիցը զեկուցեց, որ շաբաթօրյակի նախապատրաստման եւ անցկացման ուղղությամբ արդեն իսկ բավականին աշխատանքներ տարվել են. «Համայնք առ համայնք ուսումնասիրություններ են արվել, ներկայացվել են աշխատանքների ծավալները, անհրաժեշտ միջոցները, նկարագրված է նաեւ, որ համայնքներում կոնկրետ ինչ աշխատանքներ են տարվելու»: Ըստ այդմ, զեկուցողի խոսքով, անհրաժեշտ է 11 հազար մարդկային ներուժ, 253 տեխնիկա, 6700-ից ավելի էլ գործիքներ:

Մարզում ուսումնասիրություններով հայտնաբերվել են 112 աղբանոցներ, որոնցից նախատեսվում է շաբաթօրյակի կազմակերպման ընթացքում վերացնել 81 աղբանոց: Համայնքների ղեկավարներին առաջարկվեց նկարել աղբանոցները մինչ շաբաթօրյակն ու դրանից հետոն՝ ներկա վիճակն ու կատարված աշխատանքները տեսնելու եւ գնահատելու համար. «Այս շաբաթօրյակը էապես տարբերվելու է նախորդ շաբաթօրյակներից իր մասշտաբներով, ու կցանկանայի, որ ոչ միայն վարչական ապարատը մասնակցեր շաբաթօրյակին, այլ հենց բնակիչները»,-խոսքն ավարտեց մարզպետարանի պաշտոնյան:

Տպել
651 դիտում

ՔԿ-ն մանրամասներ է հրապարակել Վայոց Ձորում մարզպետի օգնականի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին

Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր

Եթե ՍԴ-ում անհրաժեշտ թվով քվեներ չապահովվեն, որոշումը կհամարվի մերժված. Վլադիմիր Վարդանյան

Հայ հունահռոմեականներին աշխարհի առաջնությունում խանգարել են մրցավարներն ու վիճակահանությունը. մարզիչներ

Ողբերգական ավտովթար Երեւան-Գումրի ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն աճել են 21.3%-ով. ՊԵԿ

Աղմկոտ միջադեպի գործով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը. ստուգվում է մարզպետի մասնակցությունը

Արմավիրի մարզում բնությանը պատճառվել է ավելի քան 1.188.834 դրամի վնաս. դատախազություն

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Անցյալ տարի հակամարտության գոտիներում ծնվել է ավելի քան 29 միլիոն երեխա. ՄԱԿ

Աննախադեպ է, որ հարկային մարմինները տնտեսվարողների մասին նման սրտացավ վերաբերմունք ունենան․ Սերգեյ Բագրատյան

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է վաստակավոր արտիստի կոչում

Վայոց ձորի մարզպետի օգնականի հետ վեճից հետո ՊՆ փոխգնդապետը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում

16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար. խուզարկություններ՝ ՔԿՀ-ներում

«Նաիրիտ»-ը պետությանը պարտք է 10 մլրդ դրամ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ դրամ․ Դավիթ Անանյան

Ամփոփվել է ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մեկշաբաթյա դասընթացը

Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Գյումրիում ազատ հյուրանոց եւ հյուրատուն չի մնացել. անկախության տոնին ընդառաջ քաղաքում բում է