Մի կողմից «Women's Club»-ը քննադատում են, մյուս կողմից պրոդյուսերն ասում է՝ այն սիրված է

«Women's Club» նախագծի անդամները նորմալ են վերաբերվում իրենց ուղղված բացասական կարծիքներին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց պրոդյուսերը՝ Վլադ Սահակյանը: Վերջերս քննադատությունները կրկին սրվել էին: Համացանցում պարբերաբար կարելի էր բացասական գրառումների հանդիպել: Պրոդյուսեր կարծում է, որ դրանք կարող են տարբեր պատճառներ ունենալ. դա կարող է լինել ճաշակի հարց, հնարավոր է նաեւ՝ մարդիկ ունեն սպասելիքներ, որոնք չեն համընկնում հաղորդման նպատակների հետ:

«Քննադատությանը շատ նորմալ ենք վերաբերվում: Ամեն մարդ կարող է իր կարծիքն ունենալ, մանավանդ, երբ խոսքը մի նախագծի մասին է, որում չկա որեւէ պատրադրանք կամ առաքելություն, որը մարդիկ ակնկալում են, բայց չեն ստանում»,- ասաց նա:

Քննադատությունները տարբեր բնույթի են: Դրանք վերաբերում են հումորի որակին, թեմաներին: Հանդիպում են նաեւ բացասական գնահատականներ մասնակից աղջիկների կերպաների վերաբերյալ. դրանք համարում են անհարիր: Ընդհանուր առմամբ, ըստ կարծիքների, հաղորդումն անցանկալի արժեքներ է քարոզում: Պրոդյուսերը նշում է, որ իրենք ամենեւին էլ դաստիարակելու առաջադրանք չունեն:

«Քննադատությունների մեջ կարող են լինել, թե ինչ արժեքներ ենք սերմանում: Նշեմ, որ, քանի որ խոսքը կոմերցիոն հեռուստաընկերության (խմբ. «Շանթ») կոմերցիոն նախագծի մասին է, նման որեւէ առաքելություն չի կարող լինել այդպիսի նախագծերի հիմքում, եւ այս պարագայում մենք գործ ունենք զուտ ճաշակային դաշտի հետ: Այսինքն՝ այստեղ առաջին պլան է մղվում ճաշակը եւ ճաշակների համընկնումը կամ չհամընկնումը: Ով հավանում է, դիտում է, ով՝ ոչ, չի դիտում: (Խմբ. մեր նպատակն է) ստեղծել հաղորդում, որը մարդկանց կպարգեւի լավ տրամադրություն, կունենա բարձր վարկանիշ եւ կապահովի եկամուտ»,- ասաց նա:

Դժգոհողները հաճախ են շեշտում, որ ողջ հաղորդումը կենտրոնացած է սկանդալային Լիլի Մորտոյի վրա: Նշում են, որ կատակները հիմնականում նրա արտաքինի մասին են: Վլադ Սահակյանը մտածում է, որ դա միայն տպավորություն է: Ընդգծում է, որ ժամանակային առումով Լիլի Մորտոյին վերաբերող հատվածները չեն գերազանցում մյուս թեմաներին:

«Մեծ մասը չէ, ուղղակի դա ավելի աչքի է ընկնում: Եթե խրոնոմետրաժ իրականացնեք, ժամանակի վերածեք, կտեսնեք, որ բացարձակ, մեծամասնությունը չէ: Ուղղակի, երբ մարդկանց մոտ ինչ-որ բան տպավորվում է, նրանց թվում է՝ դա մեծամասնությունն է: Իսկ թեմաները բազմազան են: Ուղղակի հումորի այս տեսակը համաձակ է, եւ ինչ-որ չափով նորություն է հայաստանյան հանդիսատեսի համար»,- ասաց նա:

Շատերին դուր չի գալիս այն, որ հաղորդումը կարող են դիտել երեխաներ: Այս մեղադրանքի հետ էլ պրոդյուսերը համամիտ չէ: Նա չի կարծում, որ իրենք մեծ աղդեցություն կարող են թողնել երեխաների վրա: Բացի այդ՝ ըստ նրա՝ եթե անգամ հաղորդումը չլինի, երեխաները նման բովանդակությամբ տարբեր այլ աղբյուրներ կգտնեն:

«Ընդունենք չկա այս հաղորդումը, երեխաների հարցը լուծվե՞ց; Իհարկե ո՛չ: Այսօր ամեն երեխայի ձեռքին կա հեախոս, եւ նրանք երբ ուզեն, կարող են նայել: Եթե ծնողներն այդ հեռախոսների, ինտերնետի հասանելիության հարցը չլուծեն, անհնար է պայքարել դրա դեմ: Եթե լուծեն, պրոբլեմն է վերանում: Ես չեմ ուզում մեզ այնքան գերագնահատել, որ մտածենք, թե մենք լուրջ դերակատարություն ունենք այդտեղ»,- ասաց նա:

Պրոդյուսերը նշում է, որ իրենց դիտում են տարբեր տարիքի մարդիկ՝ երիտասարդներից տարեցներ, ավելի ակտիվ են մինչեւ 35-40 տարեկանները: Ըստ նրա՝ իրենց մասին դրական կարծիքներն ու շնոհակալություններն ավելի շատ են, քան քննադատությունը: Ասում է, որ իրենք համացանցից մեկնաբանությունները չեն ջնջում (կարող են հեռացնել միայն բացառիկ դեպքերում, եթե դրանք ոչ պատշաճ բառապաշար պարունակեն): Հետեւաբար, նրա խոսքով, համացանցի գրառումներից էլ կարելի է տեսնել, որ նրանք սիրված են: Գոհ են նաեւ լայքերի ու դիսլայքերի քանակից:  

«Ցանկացած քննաադատություն ընդունելի է, եւ մենք նույնիսկ շնորհակալ ենք քննադատողների իրենց կարծիքների համար: Եթե անցկացնենք այնպիսի ցուցանիշների համեմատական, ինչպիսիք են լայքերը եւ դիսլայքերը, մեր դիսլայքների քանակը չի անցնում 5-7%-ը՝ լայքերի համեմատությամբ, եւ դա բավականին օբյեկտիվ ցուցանիշ է: Եթե խոսենք դրական քոմենթներից, շնորհակալություններից, մեր հարցազրույցի 90%-ը կգրավի դա: Կան բազմաթիվ քոմենթներ, որ հատուկ սպասում են, թե երբ է լինելու»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրական արձագանքների ցուցանիշներն իրենց համար ավելի քան հուսադրող են:

Քննադատությունների հետ մեկտեղ համացանցում «Women's Club»-ի դիտումները բավական բարձր են: Նրանք 21 թողարկում ունեն, որոնք հարյուրհազարավոր դիտումներ ունեն յութուբում: Ամենաքիչը շուրջ 117 հազար է, իսկ ամենաշատը շուրջ 630 հազար:

Տպել
5836 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին