Արտակ Բեգլարյանը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է եվրոպական ծրագրերում Արցախի ընդգրկվածության հարցը

08/03/2019 schedule12:17

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 6-8-ը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի որոշ պատգամավորների, ԵՄ ոլորտային պաշտոնյաների եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Քննարկել է եվրոպական ծրագրերում Արցախի ընդգրկվածության մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր:

Հանդիպումների ընթացքում Բեգլարյանը շեշտել է, որ անկախ քաղաքական կարգավիճակից՝ Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու հատկապես մարդու իրավունքներին առնչվող եվրոպական ծրագրերին: Նա կարեւորել է ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվ ընդգրկվածությունն Արցախի ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Պաշտպանը ոչ կառավարական որոշ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ այդ ուղղությամբ:

ԱՀ մարդու իրավունքների ներկա եւ նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը եւ Ռուբեն Մելիքյանը մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում մասնակցել են «Հայատյացություն. պատմական եւ արդի դրսեւորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի եւ Թուֆենկյան հիմնադրամի կողմից՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ:

Տպել
744 դիտում

Պետություն-հասարակություն հարաբերությունների հիմնաքարը

Փրկարարները դադարեցրել են արդեն 3 օր կորած համարվող քաղաքացու որոնողական աշխատանքները

Նորմերի խախտման դեպքերով երեկվա դրությամբ կայացվել է 4372 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Շենգավիթ վարչական շրջանում վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտում

Կուրթան համայնքի 5 բնակիչ սնկային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց. 2-ի վիճակը ծանր է

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին

Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներ են տարվում արդեն մի քանի օր

Ինչպես է բերման ենթարկվել «Վստրեչի ապեր»-ը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Շենգավիթ վարչական շրջանում խախտումներ են արձանագրվել միայն մեկ խանութում

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի սահմանը հատելու փորձ են արել. ՊՆ

Ոստիկանությունը հուլիսի 11-ին հայտնաբերել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման 3516 դեպք

Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը

Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում կրկնակի շրջայցի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Արցախում տարբեր զինատեսակների հմտություններն են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները. հետեւել է նախագահը

UNESCO-ն բազմիցս իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի Սբ. Սոֆիայի կարգավիճակի հարցով

Այսօր ու վաղը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ, ուժեղ քամի

Հիբրիդային պատերազմ սեփական ժողովրդի դեմ

Նոր մանրամասներ Երևանում ռումբի տեղադրման կեղծ ահազանգից․ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը

ՃՈ-ն պարզում է Երևանում դիվանագիտական համարանիշներով վթարի մասնակից Mercedes-ի վարորդի ինքնությունը

Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից