Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ մարտի 9-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել հայ ժողովրդի ողբերգությունը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել հուշամատյանում։

Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ իր երկրի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով. «Մենք միշտ հիշում ենք հայոց մեծ ողբերգությունը եւ ամեն տարի հիշատակի արարողություններ են լինում մեր խորհրդարանում: Այս տարի նույնպես ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն տեղի կունենա»:

Տպել
914 դիտում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վեթինգի ենթարկվողները, նրանց հարազատները հայտարարագրում են իրենց ողջ գույքը. Զրվանդյան

Կայծակի հարվածից վնասված տրոլեյբուսը վերադարձել է երթուղի. Երեւանի քաղաքապետարան

Խուսափե՛ք փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց. Երեւանի քաղաքապետարան (տեսանյութ)

Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի. վարչապետի ելույթը

Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը․ վարչապետը ներկայացրեց օրակարգը

Պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնել. Վարդազարյան

ՀԱՊԿ ԽՎ աշնանային նիստը տեղի կունենա Երևանում

Զելենսկին հայտարարեց Վերին Ռադան ցրելու և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

Արայիկ Հարությունյանը կմասնակցի 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին չեն թույլատրում դուրս գալ շենքից

ՄԻՊ-ը, Մակունցն ու Վարդանյանը ժամանեցին կառավարություն. խորհրդակցություն տեղի կունենա

Դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար․ վարչապետը սկսեց իր ուղերձը (ուղիղ)

Քոչարյանին ազատ արձակած դատավորը 2014-ին 83 մլն դրամի անշարժ եւ շարժական գույք է նվիրատվություն ստացել

Եղեգնաձորում այս պահին ամեն բան հանդարտ է, քաղաքացիները խաղաղ իրացնում են իրենց իրավունքը. Թեւոսյան

Վարչապետը չէ, որ իրացնում է իր իրավունքը, սա ժողովրդի կամքն ու ցանկությունն է

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին չթույլատրեցին դատարանից վերցնել Արմեն Գեւորգյանի գործով որոշումը. նա կդիմի գլխավոր դատախազին

Խոսակցությունը, թե սա սահմանադրական կարգի տապալում է, իրականությանը չի համապատասխանում. Նազելի Բաղդասարյան

Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ. Նիկոլ Փաշինյան

Դատարանները 1 տարի ունեին ինքնամաքրման համար, բայց դա չեղավ. Լենա Նազարյան