Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կանցկացնեն գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները

Այսօր ժամը 10:00-ին, ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների` ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնելու հանրապետությունում գործող գրավատների ու փոխանակման կետերի տասնյակ աշխատակիցներ:

Այս մասին հայտնել են ակցիայի կազմակերպիչները:

Նշվում է, որ խնդիրը հետեւյալում է.  կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք:

Ակցիայի կազմակերպիչների փոխանցմամբ, արդյունքում՝ ՀՀ-ում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազորյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը:

Տպել
1024 դիտում

Խաբում է և չի վճարում աշխատավարձը. բողոքի ակցիա՝ Կոտայքի մարզի «Նաիրի» ՃՇՇ-ում.

Սևանի թերակղզուն հարակից տարածքում այրվել է վագոն-տնակ. ԱԻՆ

Մխիթարյանին ասել են, որ Բաքվում չցուցադրի ՀՀ դրոշը. Մելիքբեկյանի հարցազրույցը CNN-ին

Քննարկվել են փոխգործակցության մի շարք հարցեր. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Եղեգնաձորն էլ միացավ մետաղական հանքարդյունաբերությունը մերժած համայնքներին․ ՀԲՃ

Շիրակի մարզի 3 գյուղերում ներգործության են ենթարկվել կարկտավտանգ ամպեր

Հետեւանքներ. գրական-գեղարվեստական քաղաքականություն

Խտրական մոտեցում. երբ մաքսայինը ծառայում է մաքսանենգներին

Արդեն երրորդ անգամ. ոչ մի խելացի երեխա դուրս չի մնա՞

Պերուում 8 ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կա զոհ և 11 վիրավոր. ԱԻՆ

Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը

Մեքենան դուրս է եկել ճանապարհից, բախվել ծառին ու տապալել այն. 2 հոգի հիվանդանոցում են

Խնձորեսկ գյուղում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

«Եղեգնուտի անտառտնտեսություն»-ում բենզասղոցով հատված 17 հատ ծառ է հայտնաբերվել

Բուքմեյքերական գրասենյակները կփակվեն 1,5 տարուց, իսկ լցակայանների խաղային ավտոմատները կհանվեն 10 օրում

Արտակարգ իրավիճակ Արմավիրում. ուժեղ քամին մի քանի գյուղերում մեծ ավերածություններ է արել

Մեղվապահությունից այգեգործություն. աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ Գեղարքունիքի Դպրաբակ գյուղում

Երևանում և ևս 8 մարզերում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա