ՀՀԿ-ական համայնքապետը վերընտրվելուց մի քանի օր անց հրաժարական է տվել եւ արտագաղթել

Լուսանկարում ձախից՝ Արթուր Մանուկյանը, աջից՝ Համբարձում Մաթեւոսյանը

Նախորդ շաբաթ հրաժարականի դիմում է ներկայացրել Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի վերընտրված համայնքապետ Արթուր Մանուկյանը: ՀՀԿ-ական Մանուկյանը համագյուղացիների դժգոհությունների եւ համայնքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով 2018 թվականի նոյեմբերի 28-ին իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համապատասխան դիմում էր ներկայացրել համայնքի ավագանուն, որը բավարարվել Էր: 2019 թվականի փետրվարի 17-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա դարձյալ առաջադրել էր իր թեկնածությունը եւ 50 ձայնի տարբերությամբ վերընտրվել էր համայնքի ղեկավարի պաշտոնում: Դրանից հետո դարձյալ որոշակի բողոքի ալիք էր բարձրացել: Խոսվում էր, որ համայնքապետը գնացել է երկրից, իսկ ահա անցած շաբաթվա վերջին Մանուկյանն արդեն հրաժարական էր ներկայացրել, որպես պատճառ նշելով «անձնական խնդիրները, որոնք անհամատեղելի են աշխատանքի համար»:

«Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչու է հրաժարական տվել: Ես իր հետ քննարկում չեմ ունեցել, ուղղակի տեղեկացա, որ ընտրվելուց օրեր անց համայնքապետը լքել է Հայաստանը: Դրանից հետո մարզպետարան է մուտք եղել հրաժարականի դիմումը, որն արդեն ընթացքի մեջ է եւ 3-օրյա ժամկետում ես ժամանակավոր պաշտոնակատար կնշանակեմ»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Մաթեւոսյանը նշեց, որ հունիսի 9-ին համայնքում տեղի կունենան արտահերթ ընտրություններ:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ վերջին ընտրություններում Մանուկյանի կողմից ճնշումներ են եղել ընտրողների վրա, Մաթեւոսյանը պատասխանեց, որ բացառում է դա. «Ես նաեւ քննարկում եմ ունեցել մյուս կողմի հետ, տեղեկացրել եմ, որ եթե մտահոգություններ կան, կարող են դիմել օրինապահ մարմիններին: Որեւիցե մեկը չի դիմել»:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում վերընտրվելուց մի քանի օր հետո հրաժարական տալը, արդյո՞ք մարզպետարանն այնտեղ ստուգումներ էր իրականացնում եւ հնարավոր է՝ բացահայտումներ լինեն, Մաթեւոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե դրա հետ կապված կլինի, որովհետեւ մնացած համայնքներում էլ ենք մենք վարչական ստուգումներ իրականացնում եւ հայտնաբերված խախտումներն ուղարկում ենք իրավապահներին: Բայց այս դեպքում չեմ կարծում, թե դա էր հիմնական պատճառը: Անմիջապես ընտրություններից հետո ես հանդիպում եմ ունեցել համայնքապետի հետ, շնորհավորել եմ նրան: Ընդհանուր քննարկել ենք մեր ակնկալիքների եւ հետագա աշխատանքների մասին: Ես տեղյակ չեմ եղել, որ համայնքապետը պատրաստվում է լքել Հայաստանը կամ էլ հրաժարական տալ»:

Մեր հարցին՝ որպես մարզպետ, ամեն դեպքում ենթադրություններ ունի՞, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, որ Մանուկյանը հրաժարական տար՝ վերընտրվելուց հետո, Մաթեւոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ ներկայիս Հայաստանում մարդկանց ակնկալիքներն իրենց համար իրատեսական չեն եւ իրենք կարծում են, որ բավականին լուրջ բեռ են ստանձնել՝ դառնալով համայնքի ղեկավար եւ մեծ պարտականություններ ու պարտավորություններ ունեն բնակիչների հանդեպ: Շատերը արդեն երկմտում են՝ շարունակե՞լ պաշտոնավարել այս կարգավիճակով»:

Փաստորեն ընտրություններին մասնակցելուց առաջ այդ «բեռը» չէ՞ր հաշվարկել, Մաթեւոսյանը պատասխանեց. «Ես վստահաբար չեմ կարող ասել»:

Վարդանաշեն համայնքի աշխատակազմի քարտուղար Աշոտ Հայրապետյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի, թե ինչու է համայնքապետը վերընտրվելուց հետո հրաժարական տվել: Հայրապետյանը նշեց, որ գուցե համայնքապետը կարծել է, որ այս իրավիճակում չի կարող աշխատել. «Վերընտրվելուց հետո դժգոհություններ կային: Ու դժգոհում էին այն մարդիկ, ովքեր նախկինում իրեն են ընտրել»:

Տպել
1895 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի