Հայ ազատոճայինները Մ-23 Եվրոպայի առաջնությունից վերադառնում են 1 ոսկով, 1 բրոնզով

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների հավաքականը Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 2019 թ. առաջնությունից վերադառնում է 1 ոսկե ու 1 բրոնզե մեդալով: Մարտի 4-10-ը Սերբայի Նովի Սադ քաղաքում կայացած մրցաշարում չեմպիոն է դարձել Վազգեն Թեւանյանը (65 կգ): Բրոնզ է նվաճել Խաչատուր Պապիկյանը (74 կգ):

Թեւանյանը (լուսանկարում) ոսկեմեդալակիր է դարձել երեկ՝ մարտի 10-ին, եզրափակչում առավելության հասնելով վրացի Էդեմի Բոլկվաձեի նկատմամբ (2-1): Նա պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին (8-6): Քառորդ եզրափակչում առավելության էր հասել թուրք Սելիմ Կոզանի (2-1), իսկ կիսաեզրափակչում՝ մոլդովացի Մաքսիմ Սակուլտանի նկատմամաբ (2-1):

Պապիկյանը բրոնզե մեդալ նվաճեց Գերմանիան ներկայացնող Էդուարդ Թաթարինովին հաղթելով (10-3): Մինչեւ այդ որակավորման փուլում հաղթել էր բուլղարացի Ջեմեր Ռուշեն Ալիին (17-8): Քառորդ եզրափակչում առավելության էր հասել մոլդովացի Գեորգի Պասկալովի նկատմամբ (4-0): Կիսաեզրափակչում պարտվել էր ռուս Նիկիտա Սուչկովին (10:0):

Եվրոպայի առաջնության ազատոճայինների պայքարում ՀՀ-ն է ներկայացրել եւս 5 ըմբիշ: Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը հասել են մինչեւ քառորդ եզրափակիչ:

Եվրոպայի առաջնությանը 5 մարզիկով մասնակցում էին նաեւ հունահռոմեականները: Նրանք 1 մեդալով են ավարտել ելույթները: Արծաթեմեդալակիր է դարձել Սլավիկ Գալստյանը (63 կգ):

Նորայր Հախոյանը (55 կգ) եւ Արմեն Մելիքյանը (60 կգ) հաղթել էին որակավորման փուլում, սակայն հաջորդ փուլում պարտվել էին: Նրանց հաղթած մրցակիցները եզրափակիչ չէին հասել, ու նրանք դուրս էին մնացել՝ զրկվելով բրոնզի համար պայքարելու հնարավորությունից:   

Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւԴավիթ Օվասապյանը (130 կգ) պարտվելուց հետո բրոնզի համար պայքարելու հնարավորություն էին ստացել, քանի որ նրանց հաղթած մրցակիցները եզրափակիչ էին հասել: Սակայն նրանք երկուսն էլ պարտվել են սփոփիչ գոտեմարտում:

Տպել
1469 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ