Ցանկացած պահի մեր բանակը պատրաստ է պատերազմի. ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայան

11/03/2019 schedule17:22

Ինչպես արդեն գիտենք՝ մարտի 11-ից 15-ը Ադրբեջանի բանակը անցկացնելու է պլանային բնույթի լայնամասշտաբ զորավարժություններ, որոնց ներգրավվելու է շուրջ 10000 անձնակազմ: Նշվում է, որ վարժանքներին ներգրավվելու են նաև մինչեւ 500 միավոր զրահատանկային տեխնիկա, ավտոմոբիլային եւ հատուկ միջոց, մինչեւ 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային միջոց, տարբեր նշանակության մինչեւ 20 միավոր ավիացիոն միջոց՝ այդ թվում զորային ավիացիա (ուղղաթիռներ):

Ըստ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության՝ զորավարժությունը հարձակողական սցենարով է, ինչը, ըստ զորավարժությունների հայտարարվող պլանի՝ ենթադրում է.

Հարվածներ հասցնել պայմանական հակառակորդին մի քանի ուղղությամբ,

ճեղքել պաշտպանությունը եւ ջախջախել զորամիավորումները,

հրթիռահրետանային հարվածներ հասցնել թիկունքում տեղակայված ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին:

«Ցանկացած պահի մեր բանակը պատրաստ է պատերազմի»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

- Պարոն Բալայան, վերջին օրերին տարբեր կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանի զորավարժությունները պետք է ընկալել որպես պատերազմի նախանշան եւ պետք է ՀՀ ԶՈՒ-ն պատերազմի պատրաստվի: Տեսնո՞ւմ եք նման վտանգներ այս պահին:

- Մեր բանակը միշտ պատրաստ է պատերազմի: Ես որեւիցե արտառոց բան չեմ տեսնում: Մենք ամեն օր ենք պատրաստ պատերազմի եւ դա հենց մեր առաքելության բուն նպատակն է, որպեսզի զինված ուժերը լինեն այնպիսի պատրաստության մեջ, որ որեւիցե դեպքում անակնկալի չգան եւ որեւէ խնդիր չլինի: Կլինի զորավարժություն, թե չի լինի զորավարժություն, դա որեւիցե կերպ չի ազդում մեր բանակի մարտական պատրաստականության վրա: Ավելին՝ մենք դիտարկում ենք այդ զորավարժությունները եւ որոշակի գործողությունները, համապատասխան վերլուծության են ենթարկվում:

- Արդյո՞ք սա կարելի է ճնշման փորձ համարել Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից առաջ:

- Ցանկացած ենթադրություն տեղին է անել: Իհարկե, չեմ բացառում, որ փորձում են որոշակի առումով ինչ-որ նորություններ ցույց տալ: Չէ՞ որ այդ զորավարժությունները ոչ միայն արտաքին, այլ նաեւ իրենց ներքին սպառման համար են: Սրանով գուցե ցույց են տալիս, որ ի պատասխան ՀՀ պաշտոնատար անձանց կողմից հնչող հայտարարությունների է սա արվում: Միգուցե դա նաեւ որոշակի առումով իրենց ներքին սպառման առումով խաղաքարտ է: Բայց դրանով չէ, որ մեր բանակը պետք է պատերազմի պատրաստ լինի: Ցանկացած պահի մեր բանակը պատրաստ է պատերազմի եւ մեր պաշտպանության նախարարը վերջին օրերին մի քանի անգամ դա հաստատել է՝ ասելով, որ մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք:

- Այսինքն, այստեղ չի կարող լինել տարբերակ, որ ՀՀ ԶՈՒ-ին հանկարծակիի բերեն:

- Միանշանակ չի կարող լինել: Մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք զինված ուժերում:

Տպել
3194 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան