Ինքնանպատակ չէ 6 ամիս հետո մարտական հերթապահության ներգրավվելը. Գաբրիել Բալայանը՝ ԲՀԿ-ի առաջարկի մասին

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդուարդ Բաբայանը եւ Գևորգ Պետրոսյանը առաջարկում են լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում։

Պատգամավորները առաջարկում են օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել 6-րդ կետով և սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահության մեջ չի կարող ընդգրկվել նաև այն զինծառայողը, որի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու մեկ տարին չի լրացել:

Որպես հիմնավորում պատգամավորները նշում են, որ սահմանը պետք է պահեն առավել բարձր մարտական պատրաստվածություն ունեցող զինծառայողները, ինչը սահմանի պահպանման հուսալիությունն ապահովելու հետ մեկտեղ կնպաստի նաեւ մարտական հերթապահության ժամանակ մարդկային կորուստների նվազեցմանը։

«Մենք էլ ենք որոշակի նախագծեր մշակում: Այդ ամեն ինչը պետք է դիտարկվի մարտական հերթապահության արդյունավետության տեսանկյունից: Այսինքն Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է նաեւ իր տեսակետը հայտնի: Այսօրվա գործող 2 տարին որոշակի տրամաբանությունից է բխում: Ինքնանպատակ չէ 6 ամիս հետո մարտական հերթապահության ներգրավվելը, այդ ամեն ինչը պետք է նաեւ այս ֆորմուլայով դիտարկվի»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Բալայանը նաեւ նշեց, որ զորակոչիկը զորակոչվելուց հետո պարտադիր ուսումնական փուլ է անցնում. «Որեւիցե դեպքում պետք չի ակնկալել, որ հենց զորակոչիկը զորակոչվեց բանակը ուրեմն միանգամից ընդգրկվելու է մարտական հերթապահության: Մինչեւ ուսումնական փուլի ավարտը չեղավ, որոշակի քննական փուլը չեղավ բացառվում է, որ նա ընդգրվկի մարտական հերթապահության»,- ասաց փոխնախարարը:

Տպել
415 դիտում

Քաղսի համայնքի երեխաներն իրենց ձեռքով իրենց համար ֆուտբոլի դարպաս են սարքել (լուսանկարներ)

Մխիթարյանը մեղրամիսն անցկացնում է Մալդիվներում

Բոլորի ելույթները լսելով՝ շատ հուզվեցի. Լեւոն Քոչարյանը՝ Մարտի 1-ի զոհերի հարազատների ելույթների մասին

Պետբյուջեի կատարողականում տեսնում ենք ալարկոտություն եւ հարմարվողականություն․ Արման Բաբաջանյան

Որդիս ինչո՞ւ սպանվեց, բա ես ի՞նչ անեմ հիմա, ասեք. մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ դատարանում

Երանի կտայի, որ իմ որդին խփվեր Ղարաբաղում, ոչ թե Հայաստանի կենտրոնում. Վաչագան Ֆարմանյան

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 45 պատգամավոր

Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հետևում 2 մետաղական տնակներ են այրվում (տեսանյութ)

Արտահանման ծավալների նվազումը տագնապահարույց է, բայց կառավարության ջանքերն իրենց երկար սպասեցնել չեն տա․ ֆիննախ

Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին, մի հատ հրաման արձակեր, ասեր՝ չկրակեք ժողովրդի վրա. Սարգիս Քլոյանի ելույթը

Դեմոկրատներին տված յուրաքանչյուր ձայնը քվե կլինի ծայրահեղ սոցիալիզմին ու ամերիկյան երազանքի ոչնչացմանը. Թրամփ

Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

Հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար

Արքայազն Ուիլիամին ուղեկցող ոստիկանը վթարի է ենթարկել 83-ամյա կնոջը. վերջինիս վիճակը ծանր է

2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել. գլխավոր դատախազ

Պետբյուջեն ծախսային մասով թերակատարվել է 5,3 տոկոսով կամ շուրջ 80 մլրդ դրամով․ Բաբկեն Թունյանը՝ ֆինանսների նախարարին

Մանվել Գրիգորյանի հետ առնչվող սրճարանի տարածքի վարձակալը հրաժարվել է 6 մլն դրամ վարձավճար վճարելուց

Անկախությունից հետո առաջին անգամ Իջևան քաղաքում կվերակառուցվի բարձրահարկ շենք. Սիփան Փաշինյան (լուսանկարներ)

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բացման արարողությանը