Ելք են գտել. երբ պետությունը փող չունի

13/03/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 15-ի համարում

Տեսնելով, որ պետության վրա հույս դնել չի կարելի, եւ նոր ներկայացում բեմադրելու յուրաքանչյուր նոր նախագիծ տապալվում է ֆինանսների պատճառով, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը այլ ելք է գտել: Թատրոնն այսուհետ աշխատելու է Հայաստանում գործող դեսպանատների հետ, որոնց միջոցով էլ ակնկալում է նոր ներկայացումների ֆինանսավորում: Այսպիսով, նմատիպ առաջին ներկայացումը կլինի Մոցարտի «Ոսկե սրինգ» օպերայի բեմադրությունը, որն արվելու է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ: «Ոսկե սրինգը» մեր թատրոնում բեմադրելու է ռեժիսոր Մայքլ Լոչարը Գերմանիայից` Եվրոպայից ժամանած մենակատարների մասնակցությամբ:

Բայց մինչ մայիս-հունիս ամիսներին կսկսվի «Ոսկե սրինգի» բեմադրությունը, մեր թատրոնը պատրաստել է օպերայի համերգային տարբերակը, որի պրեմիերան նախատեսված է արդեն մարտի 17-ին եւ 18-ին, եւ որը ղեկավարելու համար Շվեյցարիայից հրավիրել է արգենտինացի դիրիժոր Ֆակունդո Ագուդինին: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ մեր օպերային թատրոնը «Ոսկե սրինգի» համար երգիչների խնդիր ունի: Իհարկե, երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը հայտարարեց, որ մենք ունենք «միջազգային մակարդակի, բոյով, բուսաթով, հրաշալի ձայներով երգիչներ», սակայն սույն օպերայի որոշ դերեր այնքան բարձր նոտաներով են գրված, որ հաղթահարելը բավական դժվար է:

Մեզ հայտնի դարձավ, որ, օրինակ, թագուհու դերը կատարելիս արդեն իսկ փորձերի ժամանակ երգչուհիների ձայնը բարձր նոտաների վրա երկփեղկվում է, եւ ստացվում է ֆալշ երգեցողություն: Ոչ մի երաշխիք չկա, որ արդեն պրեմիերայի ժամանակ սույն խնդիրը հաղթահարված կլինի, եւ խայտառակ միջադեպեր չեն գրանցվի, ինչպես դա պատահում է երբեմն-երբեմն: Երեկ Գեղամ Գրիգորյանը նույնպես խոստովանեց, որ թագուհու դերն, իրոք, բոլորին է վախեցնում բարձր նոտաների պատճառով: Ամեն դեպքում, օպերային թատրոնը բավական ոգեւորված է սույն օպերայի բեմադրությամբ: Մոցարտի «Ոսկե սրինգը», որը Հայաստանում երբեւէ չի բեմադրվել, բավական մեծ պատրաստվածություն է պահանջում եւ շատ թանկ ներկայացում է, որի տակից դժվար է պատկերացնել, թե մեր օպերային թատրոնն ինչպես է դուրս գալու:

Անգամ Մարիինյան եւ Մեծ թատրոնի խաղացանկերում սույն օպերան չկա, իսկ, օրինակ, Սարատովի օպերային թատրոնը «Ոսկե սրինգի» բեմադրության համար ծախսել է մոտ 150 հազար դոլար: Երեկ Գեղամ Գրիգորյանն ասում էր, որ եթե ստացվի, իրենք այս տարի Մոցարտի 250-ամյակի կապակցությամբ կբեմադրեն նաեւ Մոցարտի «Դոն Ժուան» օպերան: Իսկ մինչ թատրոնի տնօրինությունը փորձում է Հայաստանում գործող դեսպանատների միջոցով նոր նախագծեր իրականացնել, Գեղամ Գրիգորյանը կամաց-կամաց սկսել է բեմադրել ժամանակին Տիգրան Լեւոնյանի բեմադրած այն ներկայացումները, որոնք հանգուցյալ տենորի հետ ունեցած անձնական խնդիրների պատճառով ժամանակին հանվեցին օպերային թատրոնի խաղացանկից:

Երեկ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ պարոն Գրիգորյանն ասաց, որ արդեն սկսել է աշխատել Լեոնկավալլոյի «Պայացների» վրա: Ըստ ամենայնի, արդեն աշնան վերջին պատրաստ կլինի նաեւ Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերան` կրկին Գեղամ Գրիգորյանի բեմադրությամբ: Այս ներկայացման բյուջեն կազմելու է 19 միլիոն դրամ: Այսինքն, արդեն պատրաստի ներկայացումները, որոնց դեկորացիաները հիմա փտում են օպերային թատրոնի նկուղներում, անձնական հողի վրա տեղի ունեցած վեճերի պատճառով դուրս նետվեցին թատրոնի խաղացանկից, ու հիմա հսկայական գումարներ են ծախսվելու նույն ներկայացումները կրկին բեմադրելու համար: Ընդ որում, հետաքրքիր է, որ ստեղծագործության համերգային տարբերակը պատրաստելուց հետո որոշ դեպքերում հովանավորները հրաժարվել են խոստացված գումարները տալ թատրոնին, ու ներկայացումն այդպես էլ չի կայացել, ինչպես, օրինակ, անցյալ տարի տեղի ունեցավ «Իոլանտայի» դեպքում:

Ինչեւէ, նոր բեմադրություններից բացի, թատրոնն ունի նաեւ այլ ծրագրեր: Երեկ Գեղամ Գրիգորյանն ասում էր, որ Մոսկվայի Մեծ թատրոնն արդեն 4 օր է տրամադրել մեր թատրոնին հյուրախաղերի համար, Պերմից եւս ցանկություն կա մեզ հրավիրելու հյուրախաղերի: Առայժմ հայտնի չէ, սակայն, թե երբ կկայանան այդ հյուրախաղերը: «Ինչպես երբեք, մենք այսօր ունենք երգիչների ցանկ, որ երբեւէ չի եղել այս թատրոնում: Ոչ մի երկրի թատրոնում նման բան չկա, որ մի դերի համար այսքան երգիչներ լինեն»,- հպարտությամբ ասում էր օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը` նկատի ունենալով նաեւ Մոցարտի «Ոսկե սրինգի» երգիչների կազմը:

Մեր այն հարցին, թե ինչպես կարելի է բարձր մակարդակի երգիչներ ունենալ այն պարագայում, երբ կոնսերվատորիայում այսօր կա որակյալ դասախոսների լուրջ խնդիր, իսկ եղածներն էլ ստիպված են լինում ուսանողների հետ պարապել ընդամենը 20-30 րոպե, պարոն Գրիգորյանն ասաց. «Դասախոսների առումով մենք շատ լուրջ պրոբլեմներ ունենք: Բայց եթե այդպես լինի, մենք պետք է շատերին հանենք կոնսերվատորիայից եւ նույն մեր թատրոնից: Այդ դեպքում կունենանք կես քաղաք անգործ երաժիշտներ»:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1153 դիտում

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են