Ծառատունկ. հիմա նաեւ բնամթերքով

13/03/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 15-ի համարում

Չնայած ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պարբերաբար հայտարարում է, թե չի պատրաստվում կուսակցություն ստեղծել, սակայն նա իր գործողություններով ամեն ինչ անում է, որպեսզի իր վրա սեւեռված ուշադրությունը ավելի պակաս չլինի, քան կլիներ կուսակցություն ստեղծելու պարագայում: Եթե անցած տարի Աղվան Հովսեփյանի հասարակական ակտիվության արդյունքում մի քանի հարյուր հազար մարդ մի քանի րոպե քոչարի պարեցին Արագած լեռան լանջերին, ապա այս տարի գլխավոր դատախազը որոշել է «Միասնության ծառատունկ» կազմակերպել եւ տնկել ոչ ավելի, ոչ պակաս՝ 3 մլն 200 հազար ծառ: Այս թվի տակ թաքնված ենթատեքստը պարզ է. գլխավոր դատախազի կազմակերպած ակցիային պետք է մասնակցի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Այսինքն` Աղվան Հովսեփյանը կուսակցություն չի ստեղծում, բայց ուզում է ցույց տալ, որ կարող է դառնալ ողջ ազգի «հավաքականության առանցք»:

Սակայն այստեղ կա մի փոքր, բայց կարեւոր հանգամանք. ինչպես «Միասնության շուրջպարի», այնպես էլ «Միասնության ծառատունկի» դեպքում մարդիկ «համախմբվում» էին ոչ թե Աղվան Հովսեփյանի, այլ գլխավոր դատախազի շուրջ: Իսկ այս երկու միջոցառումները, բացի «միասնության» գաղափարից, ունեն եւս մեկ ընդհանրություն: Չնայած այս միջոցառումների հսկայական մասշտաբներին, դրանց ֆինանսավորման աղբյուրները, ըստ էության, մնում են անհայտ: Օրինակ` մինչեւ օրս հայտնի չէ, թե որտեղից եւ որքան գումար է ծախսվել «Միասնության շուրջպարի» ժամանակ: Իսկ «Միասնության ծառատունկը» չնայած արդեն մեկնարկել է, սակայն դրա կազմակերպիչները որեւէ կոնկրետ հաշվարկ չունեն, թե որքան գումար է ծախսվելու 3 մլն 200 հազար ծառ տնկելու համար:

«Միասնության ծառատունկի» շտաբում հաշվում են միայն մինչեւ այսօր տնկված ծառերը: Շտաբի ղեկավար Արամ Կարապետյանի տվյալներով, անցած շաբաթ օրը Մեղրիի տարածաշրջանում մեկնարկած ծառատունկը կավարտվի Կապանում, եւ տնկված ծառերի թիվը կհասնի 150 հազարի: Ընդ որում, տնկված բոլոր ծառերը ոչ թե գնվել են, այլ տարբեր անհատների, տնկարանների կողմից նվիրաբերվել են «Միասնության ծառատունկի» շտաբին: Ծառերի տեսքով նվերներ շտաբը ստացել է ոչ միայն տեղի հայրենասերներից, այլեւ Վրաստանից: Առաջիկայում ծառեր են ակնկալվում նաեւ Կրասնոդարի երկրամասից: Ինչ վերաբերում է այս միջոցառման ֆինանսական մասին, ապա «Միասնության ծառատունկի» շտաբի ղեկավարի խոսքերով, իրենք դեռեւս ոչ մի կոպեկ չեն ծախսել:

Հատուկ ծառատունկի համար բանկում բացված հաշվեհամարը սկսել է գործել միայն այս երկուշաբթի օրվանից, եւ դրա վրա դեռեւս շոշափելի գումարներ չեն փոխանցվել: Սակայն դատելով նրանից, թե որ կազմակերպություններն են «ցանկություն» հայտնել աջակցել ծառատունկին, կարելի է ենթադրել, որ առաջիկայում այդ հաշվեհամարին «կլորիկ» գումարներ կփոխանցվեն: Իրենց մասնակցության մասին «Միասնության շտաբին» արդեն հայտնել են «Գրանտ Տոբակո», «Շանթ», «ԼուսԱստղ», «Երեւանի շամպայն գինիների գործարան» ընկերությունները: Թե նրանցից որը քանի ծառի փող կտրամադրի, ծառատունկի շտաբում չգիտեն, սակայն Արամ Կարապետյանը վստահ է, որ նվազագույնը 3 մլն 200 հազար ծառ տնկելու գործում իրենք ֆինանսական խնդիրներ չեն ունենա: Բացի գործարարներից, «Միասնության ծառատունկին» մասնակցելու հայտով են ներկայացել նաեւ Երեւանի Ավան, Նորք-Մարաշ, Էրեբունի, Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքները:

Ի դեպ, այս շտաբում ծառատունկի փորձ ունեն. անցած տարի «Միասնության շուրջպարի» ժամանակ Արագած լեռան երկայնքով շուրջ 115 հազար ծառ է տնկվել, որի 30-35 տոկոսը, ըստ Արամ Կարապետյանի, «կպել» է: Ինչ վերաբերում է այս տարվա մայիսի 28-ին, ապա չնայած պաշտոնապես շուրջպար չի լինելու, սակայն «Միասնության ծառատունկի» շտաբին դիմել են մի շարք համայնքներ` տեղեկացնելով, որ այդ օրը Արագածի փեշերին «մայովկա» են անելու: Իսկ «Միասնության ծառատունկի» վերածված «Միասնության շուրջպարի» շտաբը ծառատունկից հետո չի փակվելու, քանի որ ինչպես վստահեցնում է երկու շտաբերի ղեկավար Արամ Կարապետյանը, ծառատունկից հետո իրենք նոր միջոցառում են կազմակերպելու, որի մանրամասներն ու գաղափարական հիմնավորումները դեռեւս գաղտնի են պահում: Ի դեպ, «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող «Միասնության ծառատունկի» բավական ընդարձակ շտաբի տարածքը կազմակերպիչները նվեր են ստացել «Միասնության շուրջպարի» շրջանակներում: Տարածքը «Միասնության...» շտաբին, այսինքն` Աղվան Հովսեփյանին է նվիրել «Շամպայն գինիների գործարանի» սեփականատեր Վերսանդ Հակոբյանը:

Գառնիկ Գեւորգյան

Տպել
1118 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)