Հարկվելը երկրորդական խնդիր է, որը չգիտես ինչու ավելի շատ է հուզել մարդկանց. Մարտիրոսյան

Երեկ Ազգային ժողովում լրագրողները ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվել էին, թե YouTube-ով գործունեություն ծավալող եւ եկամուտ ստացողները հարկային դաշտում կհայտնվե՞ն: Ի պատասխան Արշակյանը նշել էր. «Կարծում եմ՝ այո: Դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտի է վերաբերում: Ինչպես գիտեք՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ են տեղի ունենում, միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավելի եկամուտ ստացողները կարող են մտնել հարկային դաշտ»: 

Նախարարը նաեւ ասել էր, որ կարեւորում է YouTube-ի հայաֆիկացման նախաձեռնությունը եւ արդեն հաջորդ շաբաթ նախարարության կողմից աշխատանքային խումբ կստեղծվի:

ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ այս դեպքում հարկվելը երկրորդական խնդիր է:

«Եթե ստացվի այն, ինչը որ YouTube-ով գործունեություն ծավալողները ուզում են ու այն, ինչի մասով հենց Հակոբ Արշակյանը ցանկանում է օգնել, դրանից հետո հարկվելը նորմալ պրոցես է: Որովհետեւ հայաֆիկացման պրոցեսը կբերի նրան, որ YouTube-ով գործունեություն ծավալողները կկարողանան լուրջ գումարներ վաստակել՝ այս պահի վաստակածի համեմատ: Այսօր հարկվելը երկրորդական խնդիր է, որը չգիտես ինչու՝ ավելի շատ է հուզել մարդկանց: Կարեւոր է հայաֆիկացման փուլը, որպեսզի հնարավորություն լինի ավելի որակյալ բովանդակությունով ստանալ նորմալ գումարներ: Դա ոչ միայն YouTube-ով գործունեություն ծավալողների համար օգուտ կլինի, այլեւ կօգնի հայաստանյան լրատվամիջոցներին՝ ֆինանսապես ավելի անկախ լինելու հարցում: Որովհետեւ նրանք, ովքեր ունեն Youtube-ում բովանդակություն, մեծ հավանականությամբ կկարողանան ավելի մեծ գումարներ վաստակել՝ իրենց արտադրած տեսանյութերից»:

Մեր հարցին, թե կա՞ն երկրներ, որտեղ YouTube-ից շահույթ ստացողները հարկվում են, Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդ հարկվելը ի՞նչ է նշանակում. 2 տարբերակ կա, մեկը այն է, որ YouTube-ով գործունեություն ծավալողը վաստակում է գումար եւ գնում հայտարարագիր է ներկայացնում, որ ստացել է դրսից գումար: Շատ երկրներում ընդունված է, որ մարդը բաց գրում է իր եկամուտները, քանի որ չհայտարարագրելը եւ հարկերից խուսափելը բավականին լուրջ հանցագործություն է համարվում, օրինակ՝ ԱՄՆ-ում: Մեզ մոտ քանի որ ընդհանրապես այս դրսից եկող գումարները մարդիկ ցույց չեն տալիս՝ դժվար թե սա սկսեն հայտարարագրելը: Սա մոտավորապես նույն թեման է, ինչ խոպանչիների ուղարկած գումարը հայտարարագրելը: Սրանք չերեւացող գումարներ են:

Հարկվելու 2-րդ մոդելը՝ հարկել գովազդատուին: Դա բավականին տարածված է: Ինչպե՞ս YouTube-ով գործունեություն ծավալողները կկարողանան ստանալ մեծ գումարներ. որովհետեւ այսօր Google-ը հայերեն բովանդակության հետ չի աշխատում: Այսինքն, ես այնտեղ չեմ կարողանում տեղադրել հայալեզու գովազդ, ինչը բերում է նրան, որ Youtube-ում Հայաստանից տեղադրված գովազդը՝ բովանդակության տեսանկյունից շատ էժան է: Դրա համար էլ YouTube-ով գործունեություն ծավալողները նորմալ գումար վաստակելու հնարավորություն չեն ունենում: Հիմա, եթե Youtube-ը սկսի աշխատել հայաստանցի գովազդատուի հետ՝ այսինքն հայաֆիկացվի, այդ դեպքում արդեն այնտեղ մեծ գումարներ կլինեն: Դա կբերի նրան, որ հոսքը կաճի եւ պետությունը այդտեղ հնարավորություն կունենա Youtube-ի հետ պայմանագիր կնքելու: Մի շարք երկրներում կա դրա փորձը: Պետությունը Youtube-ի հետ պայմանագիր է կնքում եւ ասում է՝ ինձ գումարը տուր ոչ թե գործունեություն ծավալողների աշխատավարձից, այլ գովազդատուների գումարից, օրինակ՝ 20 տոկոս ԱԱՀ վճարիր: Այսինքն, հարկվում է գովազդատուն: Դա բերում է նրան, որ գովազդը մի քիչ թանկանում է, բայց բյուջեն էլ ստանում է իր օգուտը: Քանի որ այսօր այդ խնդիրն էլ կա, որ երկրից փաստացի փողը դուրս է գնում»:

Մեր հարցին, թե ի՞նչ չափի շահույթ են ստանում YouTube-ով գործունեություն ծավալողները, Մարտիրոսյանը պատասխանեց. «Հայաստանում մի քիչ հարաբերական է: Եթե դու ունես միլիոնավոր դիտումներ, դու կարող ես ամսական բավականին լուրջ գումարներ վաստակել: Աշխարհում կան YouTube-ով գործունեություն ծավալողներ, որոնք միլիոնավոր դոլարներ են աշխատում բառիս բուն իմաստով: Եթե միջինացված նայենք մոտավորապես 1000 դիտումը կարող է արժենալ 5-ից 10 դոլար: Այսինքն, եթե մարդը ամսական ապահովի միլիոնավոր դիտումներ, նա բավականին լուրջ գումարներ կվաստակի»:

Տպել
1094 դիտում

Ջաջուռ գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ, գյուղի 13 բնակիչ մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին

Անբարոյականությունը՝ քաղաքական պայքարի անվան տակ

Ֆրանսիան ու Գերմանիան առաջարկում են Թեհրանի միջուկային գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսել

Զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք

«Airbus» ընկերության ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան համագործակցության հնարավորություններին

Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ Ոստիկանության ակադեմիայում

Դատական գործընթաց ենք սկսում՝ ատենախոսությանս շուրջ ստեղծված կեղծ աղմուկի եւ մեղադրանքների համար. Հայրապետյան

Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները

Գնահատման կեղծ եզրակացությամբ պետական սեփականության գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքով քրգործ է հարուցվել

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է Արմեն Սարգսյանին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը բուհերում այլևս պարտադիր չի՞ լինի. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

Թուրքիան խոստանում է պատասխանել Թրամփի պատժամիջոցներին, ԱՄՆ-ը նշում՝ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները

Արմեն Գրիգորյանը ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին

Հայաստանը Ռուսաստանում գրանցել է ապրանքների ներմուծման ռեկերդային՝ 22% ցուցանիշ

Շուտով Երեւանից Միլան հնարավոր կլինի մեկնել 28 եվրոյով, Երեւանից Բեռլին՝ 40 եվրո 99 ցենտով. տոմսերն արդեն վաճառքում են

ՀՀ ոստիկանապետի ժ/պ-ի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվեցին

Մխիթարյանը շարք կվերադառնա մոտ 1 շաբաթից

Ցեղասպանության թեմայով Թուրքիայի նախագահի հայտարարությունները մեկնաբանության արժանի չեն. ՀՀ ԱԳՆ