Բնակարանաշինական «Մի կտուրի տակ» ծրագիրը շարունակում է անորոշության մեջ է պահել ժողովրդին

Արդեն երկար ժամանակ մեծ աղմուկ հանած «Մի կտուրի տակ» բնակարաշինական ծրագիրը շարունակում է անորոշության մեջ պահել քաղաքացիներին: Մեծ թվով քաղաքացիներ իրենց դժգոհությունն են հայտնում ծրագրի ղեկավարության, աշխատակազմի վերաբերյալ: Բողոքները բազմազան են և տարաբնույթ: Նախ հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա ամռանից հայտարարվեց «Մի կտուրի տակ» ծրագրի մասին, որը պատրաստ է բնակարաշինական ծրագրեր իրականացնել և սոցիալապես անապահով ընտանիքների համար կառուցել բնակարաններ: Բավականին գայթակղիչ  և հարմարավետ պայմաններով քաղաքացիներին առաջարկվում էր բնակարաններ:

Առանց կանխավճարի, ինքնարժեքով և ամսական նվազագույն գումարի դիմաց հազարավոր հայ քաղաքացիների առաջարկվում է բնակարանի տեր դառնալ. բնակարանով ապահովելու խոստման դիմաց քաղաքացիներին առաջարկում են վճարել սիմվոլիկ գումար՝ 2 հազար դրամ, իսկ երբ արդեն ստեղծված կոոպերատիվների միջոցով կշահագործվեն կառուցված տները և կհանձնվեն հասցեատերերին, ամսական նվազագույնը 30 հազար դրամ կվճարվի կոոպերատիվի հաշվեհամարին:

Տան ողջ գումարը վճարելուց հետո շահառուները կկարողանային ձեռք բերել տան վկայական և դուրս գալ կոոպերատիվի իրավասությունից: Հեշտ հավաքվող, այսպես կոչված շարժական տները պետք է կառուցվեին Երևանում և հարակից տարածքներում: Գայթակղվելով սեփական բնակարան ունենելու ծրագրով, բնակարաշինական այս ծրագիրը կարճ ժամանակում հասցրել է հավաքել ավելի քան 50 000 շահառու, որոնց թվում, բացի Հայաստանի բնակիչներից, կան նաև հայեր տարբեր երկրներից: Նրանք տեղեկացել էին ծրագրի մասին առցանց և գրանցվել:

Ծրագիրը խոստումնալից էր նաև նրանց համար, ովքեր ունեին անմշակ հողատարածքներ, սակայն չունեին անհրաժեշտ գումար՝ դրանց տնօրինման համար: Ըստ ծրագրի ղեկավար Մհեր Դերձյանի` այդ տարածքների վրա ևս պետք է կառուցվեին բնակարաններ կամ փոխանակվեին այլ շահավետ պայմաննների դիմաց: Դերձյանն ասել էր, որ ծրագրի հովանավորները բարերարներ են արտասահմանից, Ռուսաստանից: Հայտարարվել էր, որ հողատարածքներ են գնվելու Երևան քաղաքում ու հարակից տարածքններում: Գնված հողատարածքը հաստատող փաստատուղթ այդպես էլ երևան չի եկել:

Ամեն դեպքում, ըստ ծրագրի ղեկավարնների, ծրագիրը բոլոր առումներով շահավետ էր լինելու բոլոր նրանց համար, ովքեր անօթևան են:

Հիմա պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ: Քաղաքացիները հոգնել են սպասելուց, վերացական խոստումներ լսելուց և այդպես էլ հստակ պատասխան չստանալուց: Երկար ժամանակ է՝ արդեն, որ նրանք շարունակում են իրենց դժգոհությունները հայտնել և ամեն օր կառույցի երևանյան գրասենյակ են շտապում հազարավոր քաղաքացիններ, սակայն այդպես էլ հստակ որևէ տեղեկություն չեն ստանում: Շահառուներն անհանգստանում են, կասկածներ ունեն, թե ծրագիրը խաբեություն է, քանի որ չկան համապատասխան փաստաթղթեր, գրանցվածների մի մասին էլ ոչ մի հստակ տեղեկություն չի տրամադրվում, գրասենյակների վայրերը անընդհատ փոխվում են, հեռախոսահամարներին էլ հազվադեպ են պատասխանում:

«Արդեն ինչքան ժամանակ է՝ «տանում-բերում» են: Նախ փափուկ բարձ դրեցին գլխներիս տակ, առանց կանխավճարի, առանց տոկոսի տուն կունենանք: Անգամ կառուցվելիք բնակարանների նկարներն էին տեղադրում իրենց ֆեյսբուքյան էջում, որ ժողովուրդը տեսնի, ոգևորվի: Դրա համար էլ առանց սահմանափակման դիմումները վերցնում էին: Բայց դիմում լրացնելուց հետո արդեն հստակ հասցե, հեռախոսահամար չէին տալիս, ֆեյսբուքյան էջը դադարեց գործել, գրասենյակներն էլ տեղից տեղ էին տեղափոխում»- մեր զրույցում իր դժգոհությունը հայտնեց քաղաքացիներից մեկը:

Մեր հարցին, թե տեղեկություններ կան, որ ոչ մի հողատարածք չի հատկացվել «Մի կտուրի տակ»  ծրագրին, քաղաքացին ասաց. «Եթե այն ժամանակ ասում էին` հողերը գնել են և պատրաստվում են սկսել շինարարական աշխատանքներն, ապա արդեն վերջին այցի ժամանակ ասել են, որ դեռ հողատարածք չեն գնել և պետք է սպասենք»:

Նրանց հավատացրել են, որ մարտ-ապրիլ ամիսներին շինարարական աշխատանքները սկսելու են, բայց ինչպես քաղաքացիներն են ասում, դեռ շարժ չկա: Քաղաքացիների մի մասն էլ դժգոհում են, որ չեն հասկանում, թե ինչ սկզբունքով են առաջնորդվում ծրագրի ղեկավարները: «Վերցնում են անգամ այն մարդկանց դիմումները, ովքեր տուն ունեն մարզերում, բայց քաղաքում տուն ունենալն էլ չէր խանգարի»- ասաց  քաղաքացին:

«Դե պարզ է, հո 2000 դրամի համար կռիվ չենք անելու, ուղղակի եթե չեն սարքելու, թող մեզ էլ չտանեն-չբերեն»- ավելացրեց քաղաքացին: Ծրագրի ղեկավարներն էլ, թերեւս, իրենց հույսը դրել են հենց դրա վրա, որ քաղաքացիներն, իրոք, 2000 դրամի համար դատարան չեն դիմի:

Ժողովուրդը կասկածներով, բայց եւ հույսով շարունակում է սպասել, թե երբ կտեսնի առաջին տան շինարարական աշխատանքները:

Տպել
6367 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի