Ցուցարարները կանգնում են սրճարաններն ապամոնտաժող տեխնիկայի դիմաց, բռունցքներով հարվածում թիթեղյա տանիքին

Օպերային թատրոնի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցների բողոքի գործողություններին զուգահեռ իրականացվում էին ապամոնտաժման աշխատանքները: Դրանք պարբերաբար ընդհատվում էին քաղաքացիների ստեղծած խոչընդոտների պատճառով:

Ցույցի մասնակիցները, որոնք սկզբում փակել էին Մաշտոցի պողոտան, ապա նաեւ այդ հատվածում Թումանյան փողոցը, ոստիկանության ուժերով հեռացվել են ճանապարհի երթեւեկելի հատվածներից: Ցուցարաները նորից տեղափոխվել են Ազատության հրապարակ ու ապամոնտաժվող սրճարանների տարածք: Նրանք մուտք են գործել կիսով չափ ապամոնտաժված «Ատլանտիկ» սրճարանի տարածք, բռունցքներով հարվածել թիթեղյա տանիքին, ժամանակ առ ժամանակ խոչընդոտել ապամոնտաժում իրականացնող տեխնիկայի աշխատանքը:

Այս պահին ապամոնտաժման աշխատանքները կրկին դադարել են: Տարածքում է նաեւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Նա շեշտում է, որ սրճարանները, միեւնույն է, ապամոնտաժվելու են, եւ քաղաքին վերադարձվելու է իր պատմական դեմքը:

Բողոքի ցույցի մասնակիցներից 16-ը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, բերման են ենթարկվել ոստիկանություն: Նրանց մեջ է նաեւ «Ատլանտիկ» սրճարանի սեփականատերը:

Տպել
1407 դիտում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մի քանի ժամով փակ է լինելու տրանսպորտային բոլոր միջոցների համար

Արմավիրի մարզում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել գերեզմանատանը

Դժվարանցանելի են Շիրակի մարզի մի շարք միջհամայնաքային ճանապարհներ, Դիլիջանի ոլորանները

Երևանում վերաբացվելու է Կալիֆորնիա-Հայաստան առևտրի գրասենյակը

Դատարանը վարույթ է ընդունել Սեդրակ Քոչարյանի բողոքը, որով ԱԱԾ-ից պահանջում են հերքել հաղորդագրությունը

ԱԺ նախագահը և Կուբայի դեսպանն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններին

Հայաստանը տեխնիկապես պատրաստ է ԵՄ երկրների հետ վիզայի ազատականացմանը, հարցն ավելի շատ քաղաքական է

Այս շինծու գործը ճշմարտությունից այնքան է հեռու, ինչքան խոզը տուռնիկից. Ֆլեշի Բարսեղ

Երևանի քաղաքապետարանում «Մայքրոսոֆթ»-ի հետ քննարկել են «Խելացի քաղաք» ծրագիրը

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահին

ՊԵԿ-ը տնտեսվարողին 3 մլն դրամի վնա՞ս է հասցրել․ ահազանգ

Ովքեր են «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության 2019-ի նոմինանտները

Օպերային թատրոնի ղեկավարությունը ողջունում է հարակից տարածքում պատշաճ միջավայրի ստեղծումը

Կասկածելի գործընթացներ ենք հասցրել արձանագրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթում. Նավասարդյան

Առողջապահության նախարարությունը մինչ այս պահը արել է ամեն հնարավոր բան Զավեն Գրիգորյանի առողջության համար. նախարար

Տգեղ է, տիկին Զոհրաբյան, հեղափոխության կոնտեքստում խոսել մի մարդու մասին, ում չեք ճանաչում. Ա.Դավոյան

ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄԻ հիմնադիրները անօրինակա՞ն են լուծել պայմանագիրը «Թուլս Թաուն»-ի հետ

Գիքորի պես գոռալով, էստի համեցեք ասելով` ուղևորներին «փախցնում» են. Արմավիր-Երևան երթուղու գործադուլը շարունակվում է

Հեմոդիալիզի պարագաները մատակարարվել են 2 անգամ թանկ գնով. ՊՎԾ-ն ներկայացնում է ուսումնասիրության արդյունքը

ՖԱՖ-ը ՀՖՖ-ի հետ համաձայնության է եկել նախապայմանների հարցում, որոնցից «Red Eagles»-ը դժգոհ էր