Մինչեւ 100 հոգի աշակերտ ունեցող վարժարանին պետք է տրված լինի 8 հա տարածք, հյուրանոց եւ քոթեջնե՞ր․ Նարեկ Բաբայան

Պետական եկամուտների կոմիտեի համար Դիլիջանում կառուցված կենտրոնը նախատեսված է եղել որպես հյուրանոց եւ առողջարան, այնտեղ կա հյուրանոցային մասնաշենք, որը փակի տակ է, կան 9 հատ երկհարկանի հյուրանոցային քոթեջներ՝ առաջին հարկում խոհանոց, սանհանգույցներ, աշխատասենյակներ, հյուրասենյակ, իսկ վերեւի հարկում՝ 3 ննջասենյակ, որոնք նույնպես փակի տակ են։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Կան նաեւ կենտրոնական մասնաշենքն ու սպորտ համալիրը։ Կենտրոնական մասնաշենքի մի որոշ հատվածը եւ սպորտային համալիրն օգտագործվում են Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների կողմից։ Մնացած մասը նույնպես չի օգտաոգործվում։ Տարածքն ամբողջությամբ տրված է վարժարանին։ Տեսեք, թեեւ վարժարանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու իրավունք ունի, բայց հասկանում ենք, որ ճիշտ չէ, եւ չի կարողանալու լավագույնս մատուցել այդպիսի ծառայություններ։ Կարող ենք միասին գնալ, եւ տեսնել, որ այն, ինչ ասում եմ, բացարձակ ճշմարտություն է»,- ասաց Բաբայանը։

Վերջինս ասաց, որ պետք է հասկանալ, թե ինչ ավելի լավ լուծում կարող է գտնվել, բայց, ամեն դեպքում, վարժարանի գոյությանը ոչինչ չի կարող սպառնալ․

«Բայց դա չի նշանակում, որ այդքան միջոցները, գույքը կարելի է նպատակային չօգտագործել, պետությունը դրանից որեւէ շահույթ չստանա, մի բան էլ՝ հսկայական գումարներ ծախսի։ Այն, ինչ արվել է, բոլորը գիտեն, որ շենքը կառուցվում էր որպես ՊԵԿ-ի համար առողջարանային-ուսումնական կենտրոն, հետո Ապրիլյան պատերազմից հետո, հաշվի առնելով ժողովրդի ցասումը, որ այսքան միլիոններ են ծախսվել, այն տրվել է շատ վատ պայմաններ ունեցող վարժարանին»,-ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը՝ նշելով, որ դա չի նշանակում, որ մինչեւ 100 հոգի աշակերտ ունեցող վարժարանին պետք է տրված լինի 8 հա տարածք, հյուրանոց՝ փակի տակ, քոթեջներ՝ փակի տակ, եւ այդ 8 հա տարածքի միայն մաքրության ծախսերը տարեկան 63 միլիոն դրամ են։

Նարեկ Բաբայանը հիշեցրեց, որ տվյալ շինարարության վերաբերյալ 3 քրեական գործ կա, եւ ոչ մեկը չի կարող իմանալ՝ հատկացված գումարներից որքանն է գրպանվել, որքանն է ծախսվել, կամ կողքից որքան այլ գումար է ծախսվել․

«Հիմա, որ մանիպուլյացիաներ են անում, թե իբր զինվորը զրկվում է եւ այլն, բայց այդ գույքն ըստ նշանակության չի օգտագործվել։ Հիմա նույն ձեւով ինչ-որ բարձր առաստաղով ֆուտբոլի դահլիճ կարող ենք որպես մանկապարտեզ օգտագործել եւ ասել՝ ինչ է, մեր մանուկներն արժանի՞ չեն լավ պայմանների։ Իհարկե արժանի են, բայց դա չի նշանակում, որ ոչ նպատակային կառույցը պետք է վերցնել եւ տալ»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ վարժարանի համար պետք է պատրաստված լինի համապատասխան, լավ պայմաններով տարածք, որից հետո նոր տեղափոխվել։

Ինչ վերաբերում է նոր տարածք կառուցելուն կամ վերակառուցելուն՝ պաշտոնյան ասաց․ «Անկախ ամեն ինչից՝ մենք բաց եւ թափանցիկ գործելաոճ ենք որդեգրել եւ ցանկացած նման գործարք լինելու է մրցութային, սակարկային»։

Տպել
1163 դիտում

Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Նորատուս գյուղի ռեստորանի շոգեբաղնիքը հրդեհվելու հետեւանքով մոխրացել է

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, Շիրակի մարզի մի շարք հատվածներում բուք է, Լարսի ճանապարհը՝ փակ

Սյունիքի մարզում Իրանի քաղաքացին իր մեքենայով ընկել է ձորը. նա հոսպիտալացվել է

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին