Մեզ համար խելամիտ է այսօր գործող պետական տուրքի չափը․ գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գեւորգյանը

14/03/2019 schedule15:40

Արտաժույթի փոխանակման կետերի շահերը ներկայացնող Արամայիս Խաչատրյանն ու Հայաստանում գործող գրավատների շահերը ներկայացնող Մհեր Գեւորգյանը այսօր հանդիպել են ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ եւ ներկայացրել պետական տուրքի բարձրացման վերաբերյալ իրենց բոլոր առարկությունները։

Մհեր Գեւորգյանն ասաց, որ Նաիրի Սարգսյանը լսեց խնդրի մասին եւ խոստացավ քննարկումներ ունենալ համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ․

«Հարկ եղած դեպքում կզեկուցի նաեւ վարչապետին։ Պայմանավորվեցինք, որ մինչեւ երկուշաբթի մեզ տեղյակ կպահի կայացված որոշումների մասին»,- ասաց Գեւորգյանը։

Նա նշեց, որ նման որոշում ընդունելու դեպքում շուկայում մնալու են միայն մեծ խաղացողները։

«Մեզ համար խելամիտ է այսօր գործող պետական տուրքի չափը։ Մենք ներկայացրինք ֆինանսաների փոխնախարարի տեսակետը, որ 2 տոկոս նվազեցման արդյունքում մեզ տրվող հասույթը կարող ենք հետ վերադարձնել անուղղակի հարկի տեսքով»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ գրավատների համար ներկայիս 100 000 դրամ պետտուրքի փոխարեն նախատեսվում է սահմանել 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ: Գրավատների եւ արտաժույթի փոխանակման կետերի աշխատակիցներն այսօր կրկին կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։

Տպել
205 դիտում

Սոչիում կայծակը հարվածել է ինքնաթիռին վայրէջքի ժամանակ

Նորատուս գյուղի ռեստորանի շոգեբաղնիքը հրդեհվելու հետեւանքով մոխրացել է

Հայաստանի մեծ մասում ձյուն է տեղում, Շիրակի մարզի մի շարք հատվածներում բուք է, Լարսի ճանապարհը՝ փակ

Սյունիքի մարզում Իրանի քաղաքացին իր մեքենայով ընկել է ձորը. նա հոսպիտալացվել է

Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

73-ամյա Ժորայի ջերմոցում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփ

ՀՀ և Վրաստանի վարչապետները Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել (լուսանկարներ)

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը. զբոսաշրջիկների թիվը կհասնի 250 հազարի

Այսօր ու առաջիկա օրերին սպասվում է ձյուն եւ անձրեւ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում

Աննա Հակոբյանի պաշտոնական կայքէջը պատրաստ է, մարտի 26-ից կսկսի գործել

Մասիսում մեքենա է այրվել. 12-ամյա երեխան այրվածքներով հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում

Լոռու կրակոցները տեղի էին ունեցել Շիրակամուտի դաշտում. ոստիկանությունը փնտրում է դեպքի մասնակիցներին

Հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին վերադարձնելու ուղղությամբ. նախարարը՝ գերեվարվածի հորը

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 հոգի հիվանդանոցում են, այդ թվում՝ նախկին ու ներկա գյուղապետերը

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին