Հայաստանն ու Քուվեյթն ակտիվացնում են համագործակցությունը կրթության ոլորտում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան  Նաուաֆ Ալ Էնեզիին: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Բարձր գնահատելով արաբական երկրների հետ համագործակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է Քուվեյթի հետ կրթության ոլորտում առկա փոխգործակցության ընդլայնման և հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հնարավորության մասին:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հատկապես բարձրագույն կրթության համակարգի ներուժը կարող է նպաստել ինչպես կրթության, այնպես էլ՝ այլ ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ համատեքստում, ԿԳ նախարարը կարևորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցության ծրագրերը, մասնավորապես՝  Քուվեյթում հայ ուսանողների համար կազմապերպվող արաբերենի վերապատրաստման դասընթացները և ԵՊՀ-ում գործող «Աբդելազիզ Ալ Բաբտեյնի արաբական  մշակույթի»  կենտրոնի գործունեությունը:

Արայիկ Հարությունյանի խոսքով, բուհական համակարգում առկա փոխգործակցության փորձն անհրաժեշտ է կիրառել նաև հանրակրթության ոլորտում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լեզուների իմացությունը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ընդգծել է, որ հարաբերությունների ընդլայնման  վեկտորը կարող է ընդգրկել  ոչ միայն լեզուների վերապատրաստման, այլ նաև բժշկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեխնիկական մասնագիտությունների ու հետազոտողների շրջանակը: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հայկական կրթական բրենդների մասնավորապես՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և  «Արմաթ» լաբորատորիաների միջազգայնացման հարցին:

Շնորհակալություն հայտնելով կրթության ոլորտում ակտիվ համագործակցության առնչությամբ` դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին կարևորել է  մեր երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը:  Հայտնելով արաբական կողմի պատրաստակամությունը հարաբերությունների զարգացման առնչությամբ՝ դեսպանն ընդգծել է, որ դրանց նոր խթան կարող է հաղորդել Քուվեյթի կրթության և գիտության նախարարի այցը Հայաստան: Դեսպանը միաժամանակ տեղեկացրել է, որ Քուվեյթի ներդրումային հիմնադրամի կողմից մեծ հետաքրքրություն կա Հայաստանի կրթության համակարգի նկատմամբ:   

Իր հերթին ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է երկու երկրների կրթության համակարգում հետագա համագործակցության զարգացման նպատակով Քուվեյթի կրթության նախարարի այցի կազմակերպումը: 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կրթության համակարգում  համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցերի:

Տպել
279 դիտում

Օրվա կադրը. չինացի զբոսաշրջիկը Հայաստանից 2 մլն 380 հազար դրամի կոնյակ է տանում (լուսանկար)

Քննարկվել է նոր մարզադաշտ կառուցելու հարցը, հնարավոր է՝ մի քանիսը կառուցվեն. Գ. Լոռեցյան

Դատական համակարգի բարեփոխումները կենսական են ՀՀ ապագայի համար. ԵՄ դեսպանների հայտարարությունը

Լիլի Մորտոն լքել է Women’s Club-ը

Չինական ընկերությունը պատրաստ է ներդրում անել ՀՀ-ում «Ազգային» ստադիոնը կառուցելու համար

Ոստիկանապետը հանդես է եկել որակումներով, որոնք զուրկ են որևէ հիմքից և հարիր չեն պաշտոնյային. ՊՎԾ

Վանաձորում իրավիճակը լարվում է. գործադուլ անող վարորդները կփակեն քաղաքի գլխավոր փողոցները. ԼՐԱՑՎԱԾ

Կարծում եմ՝ ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող. ԵՊՀ-ն հրապարակել է Արամ Սիմոնյանի հրաժարականի ելույթը

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով 2 բողոք է ներկայացրել

Վերաքննիչը մուտքագրել է Վահե Գրիգորյանի բողոքը Քոչարյանի և մյուսների գործը ՍԴ ուղարկելու որոշման դեմ

Հայկական Վերածնունդը սատարում է դատական հեղափոխությունը

ԱԺ նախագահը խորհրդարանական լսումներ է հրավիրում Անցումային արդարադատության հեռանկարները Հայաստանում թեմայով

Կոչ եմ անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց. Ճանապարհային ոստիկանության պետի ուղերձը

Կան շատ բաներ, որ տենց չեն եղել. Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան չընդունեց մեղադրանքը

Վճռաբեկ դատարանի դատավորները Քոչարյանի գործով քննադատում են ՍԴ-ին

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Քոչարյանի գործով դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Կալիֆորնիայի նահանգային սենատը Հայաստանի հետ առևտրային ներկայացուցչություն բացելու օրինագիծ է ընդունել

Ծանոթանալու են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, կատարելու նկարահանումներ. շվեյցարացի լրագրողներ են եկել ՀՀ

Բռնցքամարտի ընտրանու մարզիկները պատրաստ են բոյկոտել Եվրոպական խաղերը, խնդրում են վարչապետի օգնությունը

Քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի. Արարատ Միրզոյան