ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը երկկողմ հանդիպումներ է անցկացրել ԱՊՀ գործընկերների հետ

14/03/2019 schedule18:12

ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ երկկողմ հանդիպումներ է ունեցել Բելառուսի ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի, Ղազախստանի ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մուրատ Մայկեևի, Ղրղզստանի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գնդապետ Նուրլան Կիրեշեևի և Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում զինված ուժերի հետագա համագործակցության ուղղություններին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տպել
225 դիտում

Բնապահպանության նախարարը IFAD-ի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Օրվա կադրը. չինացի զբոսաշրջիկը Հայաստանից 2 մլն 380 հազար դրամի կոնյակ է տանում (լուսանկար)

Քննարկվել է նոր մարզադաշտ կառուցելու հարցը, հնարավոր է՝ մի քանիսը կառուցվեն. Գ. Լոռեցյան

Դատական համակարգի բարեփոխումները կենսական են ՀՀ ապագայի համար. ԵՄ դեսպանների հայտարարությունը

Լիլի Մորտոն լքել է Women’s Club-ը

Չինական ընկերությունը պատրաստ է ներդրում անել ՀՀ-ում «Ազգային» ստադիոնը կառուցելու համար

Ոստիկանապետը հանդես է եկել որակումներով, որոնք զուրկ են որևէ հիմքից և հարիր չեն պաշտոնյային. ՊՎԾ

Վանաձորում իրավիճակը լարվում է. գործադուլ անող վարորդները կփակեն քաղաքի գլխավոր փողոցները. ԼՐԱՑՎԱԾ

Կարծում եմ՝ ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող. ԵՊՀ-ն հրապարակել է Արամ Սիմոնյանի հրաժարականի ելույթը

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով 2 բողոք է ներկայացրել

Վերաքննիչը մուտքագրել է Վահե Գրիգորյանի բողոքը Քոչարյանի և մյուսների գործը ՍԴ ուղարկելու որոշման դեմ

Հայկական Վերածնունդը սատարում է դատական հեղափոխությունը

ԱԺ նախագահը խորհրդարանական լսումներ է հրավիրում Անցումային արդարադատության հեռանկարները Հայաստանում թեմայով

Կոչ եմ անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց. Ճանապարհային ոստիկանության պետի ուղերձը

Կան շատ բաներ, որ տենց չեն եղել. Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան չընդունեց մեղադրանքը

Վճռաբեկ դատարանի դատավորները Քոչարյանի գործով քննադատում են ՍԴ-ին

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Քոչարյանի գործով դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Կալիֆորնիայի նահանգային սենատը Հայաստանի հետ առևտրային ներկայացուցչություն բացելու օրինագիծ է ընդունել

Ծանոթանալու են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, կատարելու նկարահանումներ. շվեյցարացի լրագրողներ են եկել ՀՀ

Բռնցքամարտի ընտրանու մարզիկները պատրաստ են բոյկոտել Եվրոպական խաղերը, խնդրում են վարչապետի օգնությունը