ՀՀ կանանց շախմատի ընտրանին աշխարհի թիմային առաջնությունն ավարտեց կրելով 6-րդ պարտությունը

Հայաստանի կանանց շախմատի հավաքականն աշխարհի թիմային առաջնությունն ավարտեց պարտությամբ: Այսօր՝ մարտի 14-ին, վերջին՝ 9-րդ, տուրում զիջեց հյուրընկալող երկրին՝ Ղազախստանին: Պարտվեց 1:3:

Առաջնությունում Հայաստանը պարտվել է նաեւ Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին ու Ուկրաինային: Ոչ-ոքի է խաղացել Հունգարիայի ու Վրաստանի հետ: Հաղթել է միայն Եգիպտոսին: Արդյունքում 10 հավաքականների մեջ 4 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը՝ նույնքան միավոր ունեցող Հունգարիային գերազանցելով լրացուցիչ ցուցանիշներով:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: Նրանք հանդես էին գալիս մարզիչ Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ:

Մրցաշարը Ղազախստանում՝ Աստանայում, մեկնարկել էր մարտի 4-ին: Ավարտվել է այսօր: 100%-անոց արդյունքում՝ բոլոր 9 տուրերում հաղելով, չեմպիոն է դարձել Չինաստանը, որը վաստակել է 18 միավոր: 14 միավորով 2-րդն է Ռուսաստանը: Լավագույն եռյակը 12 միավորով եզրափակել է Վրաստանը:

Տպել
488 դիտում

2019 թ. հունվար-մայիսին ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության աճի տեմպը նախորդ տարվա համեմատ նվազել է 46,4 %-ով

Հայաստանի ճանաչելիությունը գնալով բարձրացել է, մենք միջազգային խաղացող ենք դարձել. Մեխակ Ապրեսյան

Սևանա լճում ավարտված է ջրիմուռների աճման շրջանը, ջուրն ինքնամաքրվում է

Բակո Սահակյանն այցելել է «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր

Եթե հարցեր լինեն Սերժ Սարգսյանին, կդիմենք, որ ինքն էլ պատասխանի. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ում

Հայաստան-Սփյուռք կապերը պետք է էլ ավելի ճկուն ու դինամիկ դարձնել. վարչապետ

Օհանյանին ու Բաբաջանյանին ես էի հրավիրել աշխատանքի, երբ սոցապի պետն էի. ԱԺ պատգամավորը գոհ է եղել աշխատակիցներից

Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում. վարչապետն անդրադարձել է աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծմանը (տեսանյութ)

Ինչո՞ւ են ՔԿ-ի քննիչները և փորձագետներն Ամուլսարի հանքավայր այցելել «Լիդիան Արմենիա»-ի մեքենաներով. պարզաբանում

«Սիգ» ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել. հարուցվել է քրգործ

Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ. ոստիկանությունը զգուշացնում է

Հեռացող Տուսկի այցը. ԵՄ-ն աջակցո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

Արարատ Միրզոյանը Atlantic Council-ում ներկայացրել է Հայաստանում սպասվող դատական համակարգի բարեփոխումները

Տիգրան Պասկեւիչյանն ազատվել է ՀՌՀ խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից

Հայաստանը 114-րդ հորիզոնականում է. հրապարակվել է ամենաթանկ ու էժան երկրների վարկանշային աղյուսակը

Եվրո 2020-ի դեսպան Նունու Գոմեշը, «Ռեալից» ու այլ հայտնի թիմերից մի շարք սկաուտներ Հայաստանում են

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Հարկադիր կատարման ծառայությունը 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը․ ՊՎԾ

Սևանը ինքնամաքրվում է, այսօր թափանցիկությունը 6.5 մետր է. Շրջակա միջավայրի փոխնախարար