Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի փոխնախագահին

14/03/2019 schedule21:17

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Ավինյանի գրասենյակից: Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 14-ին:

Տիգրան Ավինյանը նշել է, որ այցը լավ հնարավորություն է ընձեռնում քննարկելու Համաշխարհային բանկի հետ գործընկերության շրջանակներում իրականացվող ընթացիկ ծրագրերը եւ համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետը կարեւորել է Բանկի հետ համագործակցությունը հատկապես մարդկային կապիտալի զարգացման, արտահանման խթանման ու մրցունակության եւ բնապահպանության ու հանքային ռեսուրսների կառավարման ուղղություններով:

Սիրիլ Մյուլերը նշել է, որ այժմ աշխարհում զգալի հետաքրքրվածություն կա Հայաստանի եւ երկրում ընթացող բարեփոխումների գործընթացի նկատմամբ ու ՀԲ-ն պատրաստակամ է աջակցել կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը:

Ավինյանը եւ Մյուլլերը կարեւորել են, որ ՀԲ «Երկրի գործընկերության շրջանակ»-ի առաջնահերթությունները համահունչ են կառավարության ծրագրի հետ, հատկապես ներառական տնտեսական աճը խթանելու առումով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործարար միջավայրի բարելավման խնդիրները: Ավինյանը այս առումով ասել է, որ դա կառավարության համար առաջնահերթություն է եւ գործուն քայլեր, են իրականացվելու Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի բարելավման համար:

Այնուհետեւ անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների եւ գիտակրթական ոլորտներում իրականացվող ծրագրերին եւ նոր նախաձեռնությունների հեռանկարներին: Այս համատեքստում քննարկվել են համալսարանից աշխատաշուկա անցման խնդիրները եւ կրթության ոլորտում բնական ու տեխնիկական գիտությունների ուսուցումն ամրապնդելու հնարավորությունները:

Տպել
778 դիտում

Օրվա կադրը. չինացի զբոսաշրջիկը Հայաստանից 2 մլն 380 հազար դրամի կոնյակ է տանում (լուսանկար)

Քննարկվել է նոր մարզադաշտ կառուցելու հարցը, հնարավոր է՝ մի քանիսը կառուցվեն. Գ. Լոռեցյան

Դատական համակարգի բարեփոխումները կենսական են ՀՀ ապագայի համար. ԵՄ դեսպանների հայտարարությունը

Լիլի Մորտոն լքել է Women’s Club-ը

Չինական ընկերությունը պատրաստ է ներդրում անել ՀՀ-ում «Ազգային» ստադիոնը կառուցելու համար

Ոստիկանապետը հանդես է եկել որակումներով, որոնք զուրկ են որևէ հիմքից և հարիր չեն պաշտոնյային. ՊՎԾ

Վանաձորում իրավիճակը լարվում է. գործադուլ անող վարորդները կփակեն քաղաքի գլխավոր փողոցները. ԼՐԱՑՎԱԾ

Կարծում եմ՝ ձեզ համոզեցի, որ ես ո՛չ ընկրկող եմ, ո՛չ վախեցող. ԵՊՀ-ն հրապարակել է Արամ Սիմոնյանի հրաժարականի ելույթը

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով 2 բողոք է ներկայացրել

Վերաքննիչը մուտքագրել է Վահե Գրիգորյանի բողոքը Քոչարյանի և մյուսների գործը ՍԴ ուղարկելու որոշման դեմ

Հայկական Վերածնունդը սատարում է դատական հեղափոխությունը

ԱԺ նախագահը խորհրդարանական լսումներ է հրավիրում Անցումային արդարադատության հեռանկարները Հայաստանում թեմայով

Կոչ եմ անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց. Ճանապարհային ոստիկանության պետի ուղերձը

Կան շատ բաներ, որ տենց չեն եղել. Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան չընդունեց մեղադրանքը

Վճռաբեկ դատարանի դատավորները Քոչարյանի գործով քննադատում են ՍԴ-ին

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Քոչարյանի գործով դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Կալիֆորնիայի նահանգային սենատը Հայաստանի հետ առևտրային ներկայացուցչություն բացելու օրինագիծ է ընդունել

Ծանոթանալու են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, կատարելու նկարահանումներ. շվեյցարացի լրագրողներ են եկել ՀՀ

Բռնցքամարտի ընտրանու մարզիկները պատրաստ են բոյկոտել Եվրոպական խաղերը, խնդրում են վարչապետի օգնությունը

Քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի. Արարատ Միրզոյան