Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽԽՎ համազեկուցողների հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային եւ Անդրեյ Շիրցելին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ մարտի 14-ին:

Նշվում է, որ ողջունելով հյուրերին՝ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Հայաստանի եւ Եվրոպայի Խորհրդի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը՝ որպես համախմբված ջանքերի եւ առկա փորձի ու գիտելիքների փոխանակման միջոցով Հայաստանի զարգացման օրակարգը խթանելու լրացուցիչ հարթակ:

Կազմակերպության առջեւ ծառացած մարտահրավերների առնչությամբ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունը դրանց դիմագրավման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Զրուցակիցների խնդրանքով անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունը հստակ գործողություններով ապացուցել է քաղաքական կամքը՝ կյանքի կոչելու ապրիլի-մայիս ամիսներին ժողովրդի կողմից ընձեռված, ապա դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերահաստատված լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները: Որպես կառավարության գերակայություն՝ նախարարն առանձնացրել է տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովումը:

Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներն եւ սկզբունքային դիրքորոշումը: Այս համատեքստում կողմերն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման եւ ռիսկերի նվազեցման մեխանիզմների ներդրման կարեւորությունը:

Տպել
362 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)