ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

15/03/2019 schedule11:21

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ՀՀ դատախազության և համազեկուցողների միջև հաստատված կայուն շփումների ձևաչափը հատկապես ներկայիս շրջափուլում, երբ Հայաստանում իրականացվում են ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ՝ ներառյալ նաև դատաիրավական համակարգում:

Համազեկուցներն իրենց հերթին բարձր են գնահատել իրենց հետ հանդիպումներում ՀՀ գլխավոր դատախազի կողմից մշտապես դրսևորված՝ անկեղծ երկխոսության պատրաստակամությունը, ինչն օգնում է դատաիրավական ոլորտում բարեփոխումների՝ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալուն:    

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2018թ. մայիսին համազեկուցողների՝ Հայաստան կատարած այցից հետո դատաիրավական ոլորտում իրականացված գործընթացները, հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ նոր կառուցակարգերի ներդրմանը, կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունքներին, առանձին քրեական գործերի շրջանակներում հանրային և մասնավոր շահերի համադրված պաշտպանությանը, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում դատախազության ունեցած դերակատարությանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախորդ տարի աննախադեպ արդյունքներ են արձանագրվել կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում՝ ինչպես քրեական հետապնդման, այնպես էլ պետությանը պատճառված վնասի հայտնաբերման և վերականգնման ուղղություններով՝ դրա հիմնական նախադրյալը համարելով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում հանրության ակտիվ ներգրավվածությունը և նախաձեռնողականությունը: Նշելով, որ հիմնական շեշտադրումը պետք է կատարվի կոռուպցիայի կանխարգելման վրա՝ ՀՀ գլխավոր դատախազը հավելել է, որ դատախազությունը նաև ակտիվորեն ներգրավված է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների ներդրման շուրջ ընթացող քննարկումներում:

Անդրադառնալով համազեկուցողներին հետաքրքրող՝ քրեական առանձին գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող առանձին անձանց կողմից պետությանը տրվող նվիրատվությունների իրավաչափության հարցին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ խնդրո առարկայի առնչությամբ իրավական լուծումները շատ հստակ են: Անձի բացառիկ իրավունքն է տնօրինելու իր սեփականությունը՝ այդ թվում նաև նվիրատվություն կատարելու հարցում, սակայն դա որևէ առնչություն չի կարող ունենալ նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հետ:

Այսինքն անկախ սեփական ցանկությամբ նվիրատվություն կատարելու կամ չկատարելու հանգամանքից՝ քրեական գործի շրջանակներում նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը շարունակվում է: Եվ եթե քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվում է այդ անձի կողմից պետությանը այս կամ այն չափով գույքային վնաս հասցրած լինելու հանգամանքը, օրենքով նախատեսված ներգործության գործիքակազմով միջոցներ են ձեռնարկվում միայն վարույթի շրջանակներում պարզված վնասի վերականգնման ուղղությամբ և վնասի կամովին վերականգնումը օրենքով նախատեսված բարենպաստ հետևանքներ է ունենում անձի համար:

Ընտանեկան բռնությունների օրենսդրության իրավակիրառ պրակտիկայի ձևավորման խնդրի համատեքստում անդրադարձ է կատարվել դատախազությանը վերապահված քրեադատավարական գործառույթներին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազին բացառիկ իրավասություն է վերապահված հանրային կարգով, այսինքն առանց տուժողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցելու ընտանեկան բռնության բոլոր այն դեպքերում, երբ դատախազի գնահատմամբ տուժողը ուժեղ կախվածության մեջ է բռնարարից և ի վիճակի չէ կամ չի ցանկանում հետամուտ լինել իր իրավունքների պաշտպանությանը:

Համազեկուցողներին տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով մշակվել են նման իրավիճակները դատախազի կողմից գնահատելու և դրանից բխող անհրաժեշտ գործողություններ կատարելու հստակ ուղենիշեր, որոնց կիրառման արդյունքում նախորդ տարի հանրային մեղադրանքի կարգով ընտանեկան բռնության հատկանիշներով մի քանի տասնյակ քրեական գործեր են հարուցվել:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև համազեկուցողներին հետաքրքրող այլ հարցերի լայն շրջանակ:  

Տպել
1232 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին