Հայտարարություն մրցույթի մասին

Հայտարարություն մրցույթի մասին

Մրցույթի համարը 14/19

Պատվիրատուն` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն, որը գտնվում է քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, հայտարարում է Մրցույթ։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի կարիքների համար Սպանդարյան ՀԷԿ-ի թիվ 1,2 հիդրոագրեգատի գնդային փականի վերանորոգման աշխատանքների գնման պայմանագիր (այսուհետեւ` պայմանագիր):

Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվում պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից 180 օր: Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի մրցույթին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի մատակարարների/կապալառուների և երրորդ կողմի աշխատանքներ (ծառայություններ մատուցողի) կատարողի ներգրավման քաղաքականության պահանջների: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող` Տնտեսական հնարավորություններ, Տեխնիկական փորձ, Սարքավորումներ, Անձնակազմ, Որակավորում, Նույնանման պայմանագրերի իրականացման փորձ: Ընտրված մասնակիցը որոշվում է սահմանված պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի համար վճարումը կիրականացվի Կատարողին առաջարկվող պայմանագրի նախագծում սահմանված կարգով: Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն մրցույթի հայտերի (տեխնիկական և տնտեսական առաջարկ) բացման նիստը։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։ Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։ Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։ Մրցույթի առաջարկները (տեխնիկական, տնտեսական) անհրաժեշտ է ներկայացնել քաղաք Գորիս Գր. Տաթեւացու 2 հասցեով, փաստաթղթային ձեւով մինչեւ 2019թ. Ապրիլի 2-ը, ժամը 10:00, եւ դրանք պետք է կազմված լինեն հայերեն։ Տեխնիկական առաջարկն ուսումնասիրելուց եւ հաստատելուց  հետո Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է հրավեր գնային առաջարկները ներկայացնելու համար: Հայտերի (տեխնիկական, տնտեսական առաջարկների) բացումը տեղի կունենա քաղաք Գորիս Գր. Տաթեւացու 2 հասցեում, 2019թ. Ապրիլի 2-ին ժամը 10:30-ին։ Մասնակիցների Տնտեսական հնարավորությունների, Տեխնիկական փորձի, Սարքավորումների, Անձնակազմի, Որակավորման, Նույնանման պայմանագրերի իրականացման փորձի վերաբերյալ պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները հայտով (տեխնիկական, տնտեսական առաջարկ) պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների գծով մասնագետ Է.Մուղումյանին։

Հեռախոս` 0284 50014  

Էլ. փոստ erik.mughum[email protected]

Պատվիրատու` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ

Հայտարարությունը կհրապարակվի tender.am կայքում

Տպել
648 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է

Ամբողջական ու միացյալ Հայաստանի տեսլականի իրագործումն Արցախի միացումն է Հայաստանին. Արամ Ա

Սյունիքում մեքենան մոտ 50 մետրից ընկել է ձորակը․ կա մեկ զոհ, երկու վիրավոր

Դպրոցի տնօրենի 17-ամյա որդին հոր մեքենայով վթարի է ենթարկվել․ 3 դպրոցականներ հիվանդանոցում են

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում

Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել

Անակնկալ Հայաստանի համար. եկան, կարդացին, գնացին

Քաղաքական լեզվամարտ. ճշմարտությունը միայն կոնյակն էր

Էս ո՞վ է. նա մի տղա էր՝ միշտ տխուր աչքերով

Պատրաստ ենք խորացնել փոխշահավետ գործակցությունը. Վվարչապետն ընդունել է Չինաստանի ԱԳ նախարարին

Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները Երևանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր

ՀՀ մի մասում տեղումները կշարունակվեն առաջիկա օրերին. սպասվում է անձրեւ,տեղ-տեղ՝ կարկուտ

Հրդեհ Լուսառատ գյուղի պահեստի տարիքում. այրվել է շինությունը, անասնակեր ու վառելափայտ

Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրություններում խախտվել է կրոնի ազատությունը

Ազատության հրապարակի ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի. «Իմ քայլը» դաշինք

ՌԴ Հարավային ռազմական շրջանը ստեղծել է զինվորների ջերմահարումից պաշտպանելու համար նախատեսված 50 կետ

«Մայր Հայաստան» թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է չինացի գործընկերոջ հետ

Հանրահավաքի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին մինչև հիմնանորոգումը սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության համար աշխատանքներ