Որդին կացնահարելով սպանել է մորը․ սահմռկեցուցիչ դեպք Տավուշի մարզում (լուսանկարներ)

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Տավուշի մարզում որդու կողմից 89-ամյա մորը կացնահարելով սպանելու վերաբերյալ:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է. 

«Մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում որդին կացնահարել է մորը։ Ահազանգին արագ արձագանքած Իջևանի ոստիկանները տան պատշգամբում հայտնաբերել են 89-ամյա Օսան Սիմոնյանին՝ արնաշաղախ վիճակում։ Կինը դեռ ողջ էր, ուստի ոստիկանները, ժամանակ չկորցնելով, նրան տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն հոսպիտալացվելուց մեկ ժամ հետո Օսան Սիմոնյանը մահացել է։

Կատարվածի հանգամանքները պարզելուց հետո քրեական հետախույզները մորը կացնահարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 61-ամյա Սարգիս Սիմոնյանին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մայր ու որդի կենցաղային հարցերի շուրջ վիճել են, ինչն էլ հանգուցալուծվել է սպանությամբ։

Հանցագործության գործիք կացինը հայտնաբերվել և առգրավվել է։ Սարգիս Սիմոնյանին ոստիկանները ներկայացրել են դեպքի նախաքննությունը վարող մարմնին՝ հարցաքննության։

Սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն»։

Տպել
753 դիտում

Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է դեմագոգիկ ելույթներ ունենալ․ Արարատ Միրզոյան

Կառավարությունում առաջարկել եմ հրաժարվել փողի մասին խոսելուց, փող միշտ կգտնվի. Նիկոլ Փաշինյանը՝ ԳԱԱ-ում

Ինչ ուզում են, թող անեն․ Իրինա Ռոդնինան մեկնաբանել է Երեւանում իր անունը կրող դպրոցի վերանվանման հարցը

Ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր այս քայլս թուլություն կորակեն. Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել

Ձերբակալվել են Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենն ու գործավարուհին

Քաղաքական հասունություն է պետք ցուցաբերել սոցիալական հարցերը արտադրական բնույթի հարցերին չհակադրելու համար․ Մելքումյան

Հույս ունենք ԳԱԱ-ն կսպասարկի Հայաստանի տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականը․ Նիկոլ Փաշինյան

Հայ մարմնամարզիկներին միջազգային մրցումներում օգնում են այլ հավաքականների բժիշկները

30 անշարժ գույք, 2 մլրդ 370 մլն դրամ եւ 1 մլն 400 հազար դոլար. Հակոբ Հակոբյանի ունեցվածքը

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վիեննա․ պաշտոնական

Տարածքը պատշաճ մակարդակով մաքրված չէր. Համազգայինի տնօրենը՝ վարչապետի զայրույթի եւ թատրոնի նոր շենքի մասին

Կենտրոնական ավտոկայանի տնօրենի ավտոմեքենան այրողը ձերբակալվել, այնուհետեւ ստորագրությամբ ազատ է արձակվել

Գյումրու թատրոնի տնօրենի մրցույթը հայտարարված է. ԺՊ-ի ընտրման դեպքում Ծատուրյանը կլինի գեղղեկավար

Արամ Հարությունյանի գործը վերաբացելու որոշման դեմ ներկայացված բողոքը քննվում է դռնփակ

Նազարբաեւը փոխանցում է իշխանությունը. ում, երբ եւ ինչպես

«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը՝ Մալթայի մշակույթին ծանոթանալու լավ հնարավորություն

Եթե մտքեր էլ ունենամ, ո՞վ կարող է իմ ձեռքից բռնել կամ արգելել. Ռուսական թատրոնի նախկին տնօրենն ԱՄՆ չի արտագաղթել,

Սերժ Սարգսյանը 2009 թվականից կորցրել էր իրականության զգացումը․ Հրանտ Թոխատյան

Հայաստանում նվազագույն կենսաթոշակ կսահմանվի 25500 ՀՀ դրամը․ փոխնախարար

Արաբական ումման իրավամբ սեւ օր է ապրում․ Լիբանանի նախագահը Գոլանի մասով Թրամփի որոշման մասին