Պատճառը մրցավայր ուշ ժամանելն էր. հայ դահուկորդը՝ ունիվերսիադայի 1-ին մեկնարկում վատ ելույթի մասին

ՀՀ դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը կարծում է, որ 2019 թ. ձմեռային ունիվերսիադայում իր առաջին ելույթը լավ չի ստացվել մրցավայր ուշ ժամանելու պատճառով: Այս մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Մարտի 2-12-ը Ռուսաստանում՝ Կրասնոյարսկում, կայացած ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերի իր առաջին մեկնարկում նա 10 կմ դասական ոճում զբաղեցրել էր 37-րդ տեղը:

«Դժգոհ եմ առաջին մեկնարկիցս: Կարծում եմ՝ խնդիրն ուշ ժամանելն էր: Այնտեղ էի գնացել Ավստրիայից՝ աշխարհի առաջնությունից: Ժամային տարբերությունը 6 ժամ էր, եւ ընտելանալ ռեժիմին շատ դժվար էր: Վատ ելույթի հիմնական պատճառը դա էր»,- ասաց նա:

2-րդ մեկնարկում՝ 10 կմ ազատ ոճի հետապնդումով մրցատարածությունում, Միքայելյանը 26-րդն էր: Նրա համար լավագույնը 3-րդ՝ վերջին, ելույթն էր: 1.5 կմ ազատ ոճի մրցատարածությունում հաղթահարել էր որակովորման փուլը եւ 16 ուժեղագույն դահուկորդների պայքարում հասել մինչեւ կիսաեզրափակիչ։ Եզրափակիչ հասնել չէր կարողացել ու զբաղեցրել էր 11-րդ տեղը:

«Գոհ եմ միայն մեկ մեկնարկից՝ վերջինից»,- ընդգծեց նա:

Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանն էին ներկայացնում եւս 4 մարզիկներ: Ոլորավայրէջքում լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը չէր ավարտել ելույթը, իսկ Աշոտ Կարապետյանը որակազրկվել էր: Հսկա ոլորավայրէջքում Հարությունյանը նույնպես չէր ավարտել ելույթը, իսկ Կարապետյանը 48-րդ տեղն էր գրավել: Գեղասահքում մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը ելույթներն ավարտել էր 8-րդ տեղում: Տղամարդկանց մենասահքում Սլավա Հայրապետյանը գրավել էր 9-րդ տեղը:

Տպել
840 դիտում

«Լիդիան Արմենիա»-ն պարտավորվում է հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը բաց չթողնել շրջակա միջավայր. ՔԿ

Արմեն Ղազարյանը պնդում է՝ Ադրբեջանում հայտնված զինծառայող եղբայրը սպաների հետ խնդիրներ է ունեցել

Ryanair-ի նախագահի տեղակալի հետ քննարկեցինք ընկերության Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր. Ավինյան

Հրապարակվել է Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը

Վատնվել է ավելի քան 21 մլն դրամ. ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում

Հայաստանն ու Խորվաթիան ցանկանում են զարգացնել միջհամայնքային կառուցողական շփումները

Խաչատուրյան քույրերի հորը մեղավոր են ճանաչել դուստրերին անարգանքի ենթարկելու համար

ՀՅԴ-ն առաջարկում է Ամուլսարի հանքի հարցը լուծել հանրաքվեով

Կդադարեցվի արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը. Բաքուն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 1800 հա խոտածածկույթ

Արմավիրում հողային զանգվածի քանդման հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա. պատճառվել է 1.1 մլն դրամի վնաս

Քննարկել են բնակչության պաշտպանությանն ուղղված հարցեր. ԱԻՊԾ տնօրենն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության ղեկավարին

Այս տարի Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել. վարչապետ

«Կանեփ-կակաչ-2019» միջոցառման շրջանակում 2 օրում մոտ 2,5 տոննա բույս է ոչնչացվել (տեսանյութ)

Մի շարք համայնքներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Խոշոր ավտովթար Վանաձորում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Փաստեր Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված ամերիկյան հանքի մասին

ԱՄՆ-ի նախագահը 10-րդ անգամ պապիկ է դարձել (լուսանկար)

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

92 մարտական հաշվարկ և 10 օպերատիվ խումբ երեկ պայքարել են ՀՀ տարբեր տարածքների 60 հրդեհները մարելու համար