Նիկոլ Փաշինյանն ու Սիրիլ Մյուլերը քննարկել են կառավարության և ՀԲ-ի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարևորելով ՀԲ-ի կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն է իրականացված քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության և ՀԲ-ի հետ ակտիվ գործակցությունը կարող է նպաստել երկրում տնտեսական ակտիվության խթանմանը: Խոսելով բիզնես միջավարի բարելավման վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամորեն գնում է բիզնեսի համար առավելագույնը թափանցիկ և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ:

Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատել հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը և հայտնել ՀԲ պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու ՀՀ կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային առաջնահերթությունների իրականացման, տնտեսության, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ: ՀԲ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կառավարության քայլերը բարենպաստ միջավայր կապահովեն երկրի տնտեսական զարգացման ու առաջընթացի համար:

Երկկողմ համագործակցության համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման, բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: 

Նիկոլ Փաշինյանը և Սիրիլ Մյուլերն անդրադարձել են նաև Հայաստան-ՀԲ 2019-2023 թվականների համագործակցության ռազմավարական փաստաթղթին և դրանով նախատեսվող ծրագրային առաջնահերթություններին:   

Տպել
431 դիտում

ՀՀ-ին բնորոշ են անտառային հրդեհները, տեղումների հետևանքով առաջացող աղետները. Ֆելիքս Ցոլակյան

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ

Վարչապետը նոր նշանակում է կատարել պետական պահպանության ծառայությունում

Ի՞նչ են քննարկել Հանրային խորհրդում եւ ի՞նչ հաղորդագրություն է տարածվել. Ստյոպա Սաֆարյանը բացում է փակագծերը

Վանեցյանն ու Տոնոյանը ամենաբարձր գնահատականն են ստացել քաղաքացիների կողմից. Նավասարդյան

Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների մասին քննարկում է եղել կառավարությունում

Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցն անվանափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի. ավագանու նիստը թեժ է, վիրավորանքների պակաս չկա

Վրաստանի կառավարության գործունեությունը բացասական է գնահատում հարցվածների 56 տոկոսը

Վրաստանի դատարանն ուժի մեջ է թողել Սաակաշվիլիի դատավճիռը

Անթույլատրելի ենք համարում. հայաստանյան ՀԿ-ների հայտարարությունը Ռոման Ուդոտի ձերբակալման վերաբերյալ

Երեւանի քաղաքապետարանի ձեռք բերած աղբատար մեքենաները այսօրվանից սկսում են աշխատանքները (տեսանյութ)

Քոչարյանի «հաղթանակը»՝ Հայաստանի ու Արցախի հաշվին. տեղի ունեցավ ամենասարսափելին

ԻՆԵԿՈԲԱՆԿ․ INECOPAY հաջողության պատմությունը ներկայացվեց Թբիլիսում

Հայաստանում որեւէ մեկը թիկնապահներով շրջելու կարիք չունի, եթե իհարկե չի գողանում ու չի թալանում․ Հայկ Սարգսյան

«Ոսկե երիտասարդություն» վարկային գիծ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ուսանողական քարտով

Միքայել Վարդանյանը 43 մլն դրամի մարզասարքեր է նվիրել ռազմական երկու համալսարաններին (տեսանյութ)

Ճիշտ ժամանակն է. ամերիկացի փորձագետները՝ Հայաստանում անցումային արդարադատության ներդրման մասին

Միացումը համազգային գերակա նպատակն է. Արցախի քաղաքական ուժերի հայտարարությունը

Ապրիլին՝ մարտի համեմատ, ՀՀ պետական պարտքը նվազել է 34 մլն 800 հազար դոլարով

Հայտարարություն մրցույթի մասին