Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցով մեկնում է Հայաստանի գյուղերից մեկը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ անակնկալ, առանց ազդարման ու նախապատրաստման մեկնում է մարզերից մեկի գյուղերից մեկը։ Փաշինյանի հաղորդմամբ՝ այցի նպատակը մարդկանց հոգսերի, մտահոգությունների հետ ծանոթանալն է։

Փաշինյանն ասաց, որ որոշել է կոնկրետ գյուղը, բայց չի հայտնում դրա անունը, որ ավելորդ աժիոտաժ չսկսվի, այցի մասին չի տեղեկացրել նաեւ այլ պաշտոնյաների․

«Տեղյակ չեմ պահել նույնիսկ մարզպետին, բնականաբար գյուղացիներն էլ չգիտեն, որ գնում եմ։ Այս այցիս նպատակն է առանց նախապես կազմակերպված միջոցառումների մարդկանց հետ շփվելը։ Տեսնեմ՝ ինչ հարցեր, ինչ խնդիրներ ունեն, Կառավարությունն ինչ պետք է անի ու ինչ են ակնկալում»,- ասաց ՀՀ վարչապետը։

Վարչապետը նշեց, որ եթե այս փորձը հաջողվի, ապա այցերը պարբերական բնույթ կստանան։ Վարչապետն ասաց, որ իր համար շատ կարեւոր է անմիջական կապը եւ կենդանի շփումը մարդկանց հետ՝ զարկերակը չկորցնելու համար։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

 

Տպել
2527 դիտում

Արարատ Միրզոյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Աշխարհի չեմպիոն հռչակվեց գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Միջոցառումներ 100-ամյա ԵՊՀ-ում. ներկայացվել են դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքները, գեղանկարները

«Գյումրի» ԲԿ-ն ճանաչվել է «Լավագույն մարզային բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»

Նման բան տեղի չի ունեցել առհասարակ. ՊՆ խոսնակը՝ վարչապետի որդու «կոնֆլիկտի» մասին

Վանաձորի բժշկական կենտրոնը՝ լավագույնս զարգացող մարզային բժշկական կենտրոն

Վերին Լարսի անցակետում հերթերը գոյացել են ՌԴ-ից եկող մեքենաներից. նախարարությունը կապի մեջ է

Զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից. հարուցվել է քրեական գործ. ՔԿ

6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդի համար տրվող գումարը, 2 անգամ՝ երկրորդի համար

Մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

«Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի խոհանոցը վերանորոգել են, թերությունները՝ վերացրել (լուսանկարներ)

Անգրավ վարկեր Յունիբանկից՝ աջակցություն բիզնեսին ճիշտ ժամանակին

Մխիթարյանը սոցցանցերում հետեւում է իր նախկին թիմերին

«Նուբարաշեն» ԿՔՀ փորձել են տեղափոխել կանաչ, փոշենման զանգված

Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները վկայում են Թրամփի վարչակազմի հուսահատության մասին. Ռոհանի

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն

Պուտինը կառավարությանը հանձնարարել է գումար հատկացնել Աբխազիայի բանակի արդիականացման համար

Վանաձորի մանկատան տնօրենի մրցույթը տեղի կունենա վաղը. 4 թեկնածու կա