2018թ. ընթացքում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հաշվառվել է հանցագործության 1762 դեպք

16/03/2019 schedule16:09

Այսօր Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ  տեղի է ունեցել Քննչական կոմիտեի զինվորական  քննչական գլխավոր վարչության կողմից 2018 թվականին կատարված աշխատանքների ամփոփումը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, Պաշտպանության նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարներ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը ներկայացրել է հանցավորության վիճակը զինված ուժերում:

Ըստ այդմ՝  2018թ. ընթացքում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում  հաշվառվել է 1762 հանցագործության դեպք` նախորդ տարվա  1830-ի դիմաց:  Վիճակագրական տվյալները վկայում են, որ հանցագործությունների թվաքանակը նվազել է 68-ով կամ 3,7%-ով:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նվազումը պայմանավորված է հիմնականում սպանության /13-ով/, սպանության փորձերի /37-ով/, թմրանյութերի ապօրինի շրջանառության /28-ով/, պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու /42-ով/ եւ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու /33-ով/ դեպքերի նվազմամբ:

2018թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում քննվել է 4872  քրեական գործ կամ  Կոմիտեի քննիչների վարույթում քննված ողջ քրեական գործերի/25 675-ի/18. 9 %-ը:

Արձանագրված դեպքերից չբացահայտված են մնացել ընդամենը 49-ը:

2018 թվականին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 39 անձ, որոնցից 32-ը եղել են զինծառայողներ, այդ թվում՝ 14 սպա, 3 ենթասպա, 1 պայմանագրային եւ 14 պարտադիր ժամկետային զինծառայող:

Զինվորական  քննչական գլխավոր վարչության կողմից 2018 թվականին քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 273 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 178 անձ:  Դատի է տրվել 92 անձ, որոնցից 1-ը գտնվել է կալանքի տակ:

Իրականացված մինչդատական վարույթի ընթացքում պարզվել է, որ ավարտված գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 416.935.665 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 415.355.946 ՀՀ դրամը:

Դատարան ուղարկված, վարույթը ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով եւ քրեական գործ հարուցելը մերժված նյութերով պետությանը պատճառված վնասը կազմել է 485.685.000 դրամ, որից 465.892.000 դրամը՝ պաշտոնեական եւ տնտեսական հանցագործությունների վերաբերյալ գործերով:

Մինչդատական վարույթում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերականգնվել է 418.889.000 դրամ կամ 89,9 %-ը , բացի այդ, կալանք է դրվել մեղադրյալների՝ 169.000 դրամ արժողությամբ գույքի վրա: Հարկ է նշել, որ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննված միայն մեկ քրեական գործով 2017 թվականին հայտնաբերված հանցագործությամբ պետությանը պատճառված շուրջ 398.620.500 դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Պետք է նշել, որ վարույթում քննված բոլոր քրեական գործերով պետությանը պատճառված գույքային վնասից 2018 թվականին վերականգնվել է 421.643.000 դրամ:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանի խոսքով՝ բավականին նվազել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների կատարման համար հետախուզվող անձանց թվաքանակը եւ եթե  2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել էր  1170, ապա 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ այն նվազել է մինչեւ 993:

ՔԿ ԶՔԳՎ տասը կայազորային քննչական բաժնի պետերը եւս հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով նախորդ տարի իրենց բաժիններում քննվող քրեական գործերի ընթացքը:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նիստի ընթացքում քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը, դրանք առավել արդյունավետ կազմակերպելու  վերաբերյալ տվել հանձնարարականներ:

ՔԿ նախագահն անդրադարձել է նաեւ զինված ուժերում  հանցագործություններ ծնող պայմանների եւ պատճառների վերացմանը, ծառայության ընթացքում հայտնաբերված տարատեսակ խախտումները չկրկնելուն, ինչպես նաեւ՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելուն:

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը եւս մեկ անգամ ընդգծել է զոհված զինծառայողների իրավահաջորդների հետ շփման անհրաժեշտությունը.«Տուժողի իրավահաջորդների հետ հանդիպումները պետք է կրեն պարբերական բնույթ եւ կազմակերպվեն պատշաճ մակարդակով»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

Քննչական կոմիտեի ղեկավարությունը նիստի ընթացքում  մի շարք աշխատանքային հարցեր է  քննարկել Պաշտպանության նախարարի եւ միջոցառմանը ներկա ստորաբաժանման ղեկավարների հետ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ ոլորտում առկա խնդիրները կարգավորելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ:

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Պաշտպանության նախարարին առաջարկություններ է ներկայացրել՝ հանցագործությունների նախականխման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինքնասպանությունների դեպքերը հնարավորինս կանխելու,ՊՆ եւ ԶՈՒ ունեցվածքի պահպանության, զորային տնտեսության ոլորտում գնումների գործընթացն առավել թափանցիկ կազմակերպելու եւ հնարավոր չարաշահումները կանխելու, զինված ուժերում ծառայելն առավել գրավիչ դարձնելու, այս ոլորտում ծագած օրենսդրական եւ կազմակերպչական խնդիրները կարգավորելու, ինչպես նաեւ՝ զինծառայողների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ:

ՔԿ նախագահը կարեւորել է գործընկեր գերատեսչությունների հետ սերտ համագործակցությունը եւ հայտնել իր պատրաստակամությունը՝ առկա հարաբերությունները խորացնելու եւ առավել սերտ համագործակցություն ձեւավորելու մասին:

Տպել
1682 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց