Լոռիում բնակարանային գողությունների աճ է արձանագրվել

Լոռու մարզում եւս, ինչպես Հայաստանի գրեթե ողջ տարածքում, նախորդ տարի սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ 2018թ-ի ընթացքում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված 600 դեպք, 2017թ-ի նույն ժամանակահատվածի 425 դեպքի դիմաց: 36.1 տոկոսով էլ աճել են անձնական գույքի հափշտակության դեպքերը, աճ է արձանագրվել նաեւ բնակարանային գողության դեպքերով: 2017թ-ի 54 դեպքի դիմաց նախորդ տարի արձանագրվել է 88 դեպք. «Բնակարանային գողությունների դեմ պայքարը մեր հետեւողական աշխատանքի արդյունքը պետք է լինի նաեւ այս տարի: Իմ հանձնարարությամբ Վանաձոր համայնքը կահավորվել է տեսախցիկներով, նախատեսում ենք բազմաբնակարան շենքերը կահավորել կոդավորված փականներով, առաջիկայում խորհրդակցություն կլինի ՏԻՄ-ի ու ոստիկանների հետ, այն հատվածներում, որտեղ շատ են գողությունները, իրավապահներին կհանձնարարվի ուժեղացված ծառայություն իրականացնել, իսկ ՏԻՄ-երին հանձնարարվել է տվյալ տարածքները լուսավորել»,-ասաց դատախազը՝ հիշեցնելով, որ բնակարանային գողությունների աճ միայն Լոռու մարզում չէ, որ գրանցվել է:

Մարտիրոսյանը լրագրողներին վստահեցրեց՝ ընթացիկ տարում բնակարանային գողությունների բացահայտման կտրուկ աճ է լինելու: Բնակարանային գողությունների թվի աճը դատախազը թեպետ որոշ չափով կապում է նաեւ համաներման ակտի հետ, սակայն, ըստ դատախազի, այդ թիվը մեծ չէ, հետեւաբար, գողությունների աճը միանշանակ կապել համաներման ակտի ընդունման հետ, սխալ կլինի:

Լրագրողները դատախազից հետաքրքրվեցին նաեւ, թե ինչ փուլում է գտնվում իր վարձակալած բնակարանից կատարված գողության դեպքը: Արսեն Մարտիրոսյանը լրագրողներին առաջարկեց այդ հարցով իրեն չդիմել, քանի որ. «Գործ հարուցելուց հետո մարզի դատախազությունը որեւէ դատավարական գործունեություն չի իրականացրել եւ չի իրականացնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անմիջականորեն ինձ հետ է կապված, հետեւաբար մարզի դատախազության որեւէ դատախազի կողմից դատավարական հսկողություն իրականացնելը տարբեր մարդկանց կողմից կարող էր տարբեր կերպ վիճարկվեր ու շահարկվեր, օրինակ, կարող էին ասել, որ մարզի դատախազի տնից է գողություն արվել, դրա համար այդ մարդիկ կալանավորվեցին, կամ օրինակ մարզի դատախազի տնից է գողություն իրականացվել, դրա համար օբյեկտիվ չի քննվում»,-ասաց դատախազը՝ հավելելով, որ ի սզկբանե զեկուցագիր է ներկայացրել գլխավոր դատախազին, որպեսզի տվյալ քրեական գործով նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն եւ դատավարական ղեկավարումը հանձնարարի մեկ այլ դատախազի: Դատախազը հայտնեց նաեւ՝ քանի որ ձերբակալվածներից մեկը պայմանագրային զինծառայող է, գործը քննում է զինվորական դատախազությունը. «Այս պահին ես ձեզ որեւէ բան չեմ կարող փոխանցել, որովհետեւ չեմ էլ տիրապետում, թե քրեական գործով նախաքննությունն ինչ փուլում է»:

Տպել
1646 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին