Մենք պետք է զարգանանք և մշտապես լինենք զգոն. Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱՄՆ նորանշանակ դեսպանին

18/03/2019 schedule16:30

Մարտի 18-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ ԱԻ նախարարը շնորհավորեց դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ և հույս հայտնեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում կշարունակվի նոր թափով՝ արձանագրելով  նորանոր ձեռքբերումներ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր՝ մասնավորապես, հրշեջ կայանների, հրշեջների կարողությունների զարգացման, համատեղ վարժանքների իրականացման վերաբերյալ:

Համատեղ իրականացվող ծրագրերից, մասնավորապես, կարևորվեց ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքները:

2018 թվականին արդեն իսկ իրականացվել է Արարատի մարզի Մասիս (վերանորոգում) և Սյունիքի մարզի Մեղրի (կառուցում) քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների բազաների վերակառուցման ու արդիականացման ծրագիրը:

2019-2021 թվականների ընթացքում վերոնշյալ ծրագրի շրջանակներում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում կիրականացվեն հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում Գյումրիի «Գյումրի 1» թաղամասում և Աշոցքում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական շենքեր, իսկ Ախուրյանում և Անիում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

Այս համատեքստում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը և նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստակամ է շարունակել առկա համագործակցությունը և ավելի ընդարձակել այլ ուղղություններով:

«Տեխնոլոգիաները փոխվում են, փոխվում է նաև մարդկանց կենցաղը, նոր երևույթներ են առաջ գալիս: Մենք պետք  է զարգանանք և մշտապես լինենք զգոն», - իր խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար, նորանշանակ դեսպանը նշեց. «Հպարտ եմ, որ տարիներ ի վեր ԱՄՆ դեսպանությունը եղել է Ձեր նախարարության լավ գործընկերը: Որպես օրինակ կարող եմ նշել փորձի փոխանակումը հայ փրկարարների և ԱՄՆ զինծառայողների միջև, որը մարդկային կյանքեր փրկելուն ուղղված մեր համատեղ աշխատանքի դրվագներից մեկն է միայն: Պատրաստ եմ շարունակել գործակցությունը Ձեզ հետ այս նոր պաշտոնում և հուսով եմ, որ կարող ենք գտնել համատեղ աշխատանքի նոր և արժեքավոր ուղիներ»:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցության շրջանակները՝ ազգային և միջազգային մակարդակով:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների շրջանակներում կարևորեց կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ հատկապես  կանխարգելման, բնակչության իրազեկման գործընթացում  անելիքներ շատ կան:

Նախարարը հավելեց, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո համագործակցությունն այլ կառույցների հետ ավելի կընդլայնվի, և արտակարգ իրավիճակների ոլորտում աշխատանքը կլինի ավելի  համակարգված:

Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև Կանզաս-Հայաստան համագործակցությունը, որի շրջանակներում առ այսօր իրականացվել են մի շարք փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, անցկացվել են սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ:

Տպել
326 դիտում

Գասպարին Քոչարյանի դատի ժամանակ վիրավորել է ոստիկանների՞ն. քննություն է իրականացվում

Չի բացառվում, որ կլինեն հեռացող դատավորներ. Արտակ Զեյնալյան

Պորոշենկոյին կասկածում են պետական դավաճանության համար. նրա դեմ վարույթ է սկսվել

Առաջին եռամսյակում Արցախի բուժհաստատություններում 411 երեխա է ծնվել

Խտրականության բացակայությունը դեռևս չի նշանակում հավասար հնարավորությունների առկայություն. Զարուհի Բաթոյան

Չեն իրականացնվել բուժկանխարգելիչ հետազոտություններ. դատախազութունը ստուգումներ է կատարել «Գորիս» ՔԿՀ-ում

Վտանգավոր է. Վազգեն Մանուկյանը՝ ապրիլյան քառօրյան ուսումնասիրող ԱԺ հանձնաժողով ստեղծելու Նիկոլ Փաշինյանի գաղափարի մասին

Լեւոն Երանոսյանի պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Վալերի Օսիպյանին եւ Հունան Պողոսյանին

Ինձ ցավ է պատճառում Եվրոպա լիգայի եզրափակիչը բաց թողնելը. Մխիթարյանը՝ Բաքու չմեկնելու մասին

Սյունիքում ՊՆ-ի ГАЗ 66-ը բախվել է Ford-ին. մեկ զոհ, 3-ը հոսպիտալացվել են

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը

Ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգում բարեփոխումներ անելու մասին հայտարարությունը. ԵԽԽՎ

Իսկ ինչ էիք անում դուք, երբ դատարաններում բռնաբարվում էին մարդու իրավունքները. իրավապաշտպան

Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչին. պաշտոնական

ԼՀԿ-ն չունի «Իմ քայլը» խմբակցության նույնիսկ նախնական համաձայնությունը արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ․ Լ․ Մակունց

Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները. Լեւոն Երանոսյանը ժամանեց դատարան

Սահմանադրությունը ժողովրդի համար է, եւ ոչ թե ժողովուրդը՝ Սահմանադրության համար. Եվրոպայի հայերի համագումար

Մխիթարյանը եւ թիմակիցները մինչեւ 500-հազարական ֆունտ ստեռլինգ կստանան, եթե հաղթեն ԵԼ-ում

Գործարքների թիվն աճել է 6.9 տոկոսով, գները՝ 0.8 տոկոսով. իրավիճակը ՀՀ անշարժ գույքի շուկայում այս տարվա ապրիլին

Մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը