Եվրոպան լսեց եւ ընդունեց հայկական թեզերը. ՀՀ կառավարությունը բացառիկ գործընկեր է

Մարտի 15-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ուշագրավ հայտարարություն է արել՝ նշելով, որ Եվրամիությունն «առաջին անգամ ի դեմս ՀՀ կառավարության» ունի գործընկեր, որը հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել: ՀՀ կառավարության հայտարարած տնտեսական հեղափոխության համատեքստում Սվիտալսկին նաեւ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցին: Դեսպանը մասնավորապես նշել է, որ Փաշինյանը Բրյուսելին ներկայացրել է առաջնահերթ ծրագրերի ցանկ՝ բաղկացած 13 կետից։  

«Մենք հավատացած ենք, որ այս կետերը չափազանց կարեւոր են, քանի որ դրանց իրականացումը կհանգեցնի ոչ միայն աղքատության նվազեցմանը, այլեւ գործազրկության նվազեցմանը», - նշել է նա՝ հավելելով, որ այժմ ՀՀ կառավարության հետ քննարկվում են ԵՄ աջակցությունը՝ առաջնահերթ նախաձեռնությունների իրականացմանն ուղղելու հիմնական ճանապարհները։

ԵՄ դեսպանի կառուցողական եւ հստակ հայտարարությունները հատկապս ուշագրավ են այս թեմայով եվրոպացի պաշտոնայների նախկին հայտարարությունների ֆոնին: Բանն այն է, որ ՀՀ եւ ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից հետո ԵՄ ներկայացուցիչները պարբերաբար ակնարկում էին, որ Հայաստանից ակնկալում են «կոնկրետ քայլեր, այլ ոչ թե խոսքեր»: Այդ ակնարկներն առավել կոնկրետ էին հետհեղափոխական շրջանում: Անցյալ տարվա հուլիսի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Սվիտալսկին հայտնել էր, որ ԵՄ-ն ակնկալում է հայ գործընկերներից «հստակ գաղափարներ լսել»: Այդ թեզն, ամենայն հավանականությամբ, առաջ էր քաշվել ի պատասխան Փաշինյանի այն դիտարկման, որ իր բրյուսելյան այցի ընթացքում ԵՄ առաջնորդները սահմանափակվել են հաճոյախոսություններով՝ առանց որեւէ կոնկրետության: Հուլիսյան ասուլիսի հիմնական ասելիքն էր՝ Հայաստանի կողմից ԵՄ հանդեպ քաղաքականության մեջ փոփոխություն չկա՝ ինչո՞ւ պետք է փոփոխություն լինի Հայաստանի հանդեպ ԵՄ քաղաքականության մեջ: Դեսպանի խոսքում նկատվում էր ակնարկ՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման վերաբերյալ:

Այդ դիրքորոշման մեջ փոփոխություն նկատվեց նոյեմբերի 13-ին, երբ Փաշինյանը ընդունել էր Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպաններին՝ Սվիտալսկու գլխավորությամբ: Այդ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել էին ՀԸԳՀ շրջանակներում ընթացող աշխատանքների՝ մասնավորապես համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի հեռանկարին: Բացի այդ, Փաշինյանը կարեւորել էր առեւտրաշրջանառության եւ ներդրումների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը՝ նշելով, որ խոսքը ոչ թե օգնության, այլ փոխշահավետ տնտեսական համագործակցության մասին է:

Նոյեմբերյան հանդիպման ընթացքում քննարկվել էին նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնցից եվրոպական մեծ սպասելիքները, հիմնվելով նույն եվրոպական դիտորդների զեկույցների վրա՝ արդարացան: Դրա մասին են վկայում արդեն 2019 թ. ընթացքում տեղի ունեցած այցերի ու հանդիպումների ընթացքում հնչած մտքերը: Օրինակ հունվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը իր իսկ բնորոշմամբ «հանդգնեց հայտարարել», որ Հայաստանի համար լրացուցիչ օժանդակություն է լինելու:

Մարտի սկզբին ՀՀ վարչապետը Բրյուսել կատարած այցի շրջանակներում ելույթ ունենալով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդհանրացրեց ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության տեսանկյունից հետաքրքրական թեզերը: Դրանցից առավել կարեւորներն են.

- ժողովրդավարությունը ՀՀ-ում այլընտրանք չունի եւ «սոսկ գոյատեւման տարբերակ չէ», այլ անվտանգության հարց;

- ժողովրդավարական փոխակերպումները արտաքին ուժերի հետ կապ չունեն եւ հիմնված են համայն հայության պահանջի վրա;

- ՀԸԳՀ-ը առանցքային նշանակություն ունի ՀՀ-ԵՄ հարաբերություններում, այդ թվում բարեփոխումների իրականացման եւ ԵՄ-ի կողմից դրանց ֆինանսական եւ տեխնիկական օժանդակության տեսանկյունից;

- Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը սպառնալիք է տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար, եւ Հայաստանը ստիպված է կրել Հարավային Կովկասում հավասարակշռությունը պահելու տնտեսական բեռը;

- ԵՄ-ի հետ մերձեցումը չի ենթադրում որեւէ դավադրություն Ռուսաստանի նկատմամբ, եւ հակառակը՝ չկա դավադրություն ԵՄ-ի նկատմամբ` Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Փաշինյանի հետ հաջորդ երկու օրերի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներում ԵՄ ղեկավարությունը դրական էր տրամադրված հետագա շփումը այս օրակարգի շուրջ կառուցելու վերաբերյալ: Հանդիպումների ընթացքում հուսադրող մտքեր էին հնչել իրականացվող բարեփոխումներին ԵՄ-ի աջակցության վերաբերյալ: Ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ նշելով, որ իրենք պատրաստ են Հայաստանին օգնել «այնքան, ինչքան կցանկանա»: Բարեփոխումներին աջակցելու ԵՄ պատրաստակամությունը վերահաստատել էր նաեւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել էր, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների գործընթացին՝ ընդլայնված տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությամբ ՝ հավելելով, որ ՀԸԳՀ իրականացումը իրական օգուտներ կբերի եւ՛ Հայաստանին, եւ՛ ԵՄ-ին:

ԵՄ ղեկավարության, ինչպես նաեւ դեսպան Սվիտալսկու վերջին հայտարարությունները փաստում են, որ Եվրոպան ոչ միայն հրաժարվել, կամ առնվազն հետաձգել է ՀՀ արտաքին քաղաքականությունում փոփոխություններ կատարելու միտումը, այլեւ համաձայնվել է այս ընթացքում հարաբերությունները կառուցել Հայաստանի կողմից նախանշված հիմքերի վրա:

Տպել
4771 դիտում

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է նորակառույց բազմաբնակարան շենքի բացման արարողությանը

ՀՀ-ում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, կարտադրվեն բանկային ձուլակտորներ․ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի անձնագրի խնդիրը լուծվել է. ֆեդերացիայի փոխնախագահ

Քոչարյանի կալանքը փոխելով՝ դատարանը թույլ է տվել դատական սխալ. մեղադրողը խնդրեց բեկանել այդ որոշումը

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հանդիսացավ Հայաստանի մաս-ռեսլինգի առաջնության գլխավոր հովանավորը

Մանվել Գրիգորյանի հետ առնչվող սրճարանի տարածքի վարձակալը հրաժարվել է 6 մլն դրամ վարձավճար վճարելուց

Հայկ Գեւորգյանը ֆինանսների նախարարից հետաքրքրվեց՝ որքա՞ն է գնահատվում չհավաքագրված հարկային պոտենցիալը

Խաղաղություն էլ խաղացին. ինչպես է Ադրբեջանը դուրս մղում խաղաղության օրակարգը

Նույնիսկ եթե վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը անցնի 60%-ը, ողբերգական որեւէ բան չկա. Ատոմ Ջանջուղազյան

Դատավորն ունի 58 հազար դոլար, իսկ նրա կինը 91 հազար դոլար

Իրանից հայրենադարձ ընտանիքը, հարեւանին վնասներ հասցնելով, Բաղրամյանում 4 հարկանի բնակարան է կառուցում

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը

Դատարկ-դատարկ խոսում ես, դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի․ Ծառուկյանը վիրավորեց լրագրողին

Սպասում եմ, որ ադրբեջանական բանակը նոր հայտարարություն կանի իր կորուստների մասին․ ՊՆ փոխնախարար

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը կրկին ինքնաբացարկ չհայտնեց

Ուրախ կլինենք քննարկել ցանկացած նախաձեռնության բովանդակություն. ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Բեթթին նկարահանվել է HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» նախագծում

Օրենսդիրները մի շարք օրինագծեր են ընդունել

Միջնաժամկետ ծախսային ծրագիրը առանձնացրել է որակյալ կրթության և մատչելիության ապահովումը. Արևիկ Անափիոսյան