Գենետիկ անհամատեղելիություն. «Ա1+»-ը առայժմ կմնա իր տեղում

19/03/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 18-ի համարում

«Ա1+»-ը առայժմ կշարունակի մնալ Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեում, քանի դեռ ընկերությանը չի հատկացվել համարժեք նոր տարածք: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասաց «Ա1+» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը: Հիշեցնենք, որ մարտի 16-ին «Ա1+» էին այցելել դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցները եւ հեռուստաընկերության տնօրինությանն էին հանձնել կատարողական վարույթ սկսելու մասին որոշման օրինակը: Ըստ այդմ, ԴԱՀԿ-ն սպառնում է հարկադրաբար «ազատել» շենքը, եթե «Ա1+»-ը  ինքնակամ չանի դա: Հարկադիր վտարման գործընթացը սկսվում է մարտի 17-ի ժամը 12.00-ից: Ուստի, երեկ առավոտից «Ա1+»-ում հավաքված լրագրողները եւ իրավապաշտպանները սպասում էին ԴԱՀԿ աշխատակիցներին: Սակայն նրանք այդպես էլ չժամանեցին:

Հետագայում պարզվեց, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խոստացել է «Ա1+»-ին տրամադրել նոր տարածք, իսկ մինչ հարցի լուծումը հեռուստաընկերությունը կշարունակի մնալ իր տեղում: Երեկվա դրությամբ «Ա1+»-ին տարածք է առաջարկվել Բուզանդի փողոցում` «Վերնիսաժի» հարեւանությամբ գտնվող բարձրահարկում, որտեղ տեղակայված են Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունը, Երեւանի կառուցապատման ԾԻԳ-ը եւ մի շարք այլ ձեռնարկություններ: Մեսրոպ Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջարկվող տարածքին ինքը կծանոթանա եկող երկուշաբթի: Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի եւ առաջարկվող նոր տարածքը բավարարի «Ա1+»-ին, ապա կսկսվեն նոր շենք տեղափոխման աշխատանքները: Դա կտեւի մոտ մեկ ամիս եւ «Ա1+»-ն այդ ժամանակահատվածում հարկադրված կդադարեցնի իր գործունեությունը:

Այս առնչությամբ Մ. Մովսիսյանը նույնիսկ կատակեց, թե իշխանությունները  կարող էին այս գործընթացի համար առավել նպատակահարմար պահ ընտրել, որպեսզի նոր տարածք տեղափոխվելու ընթացքում պարտադրված պարապուրդը իրենց համար առավել նպաստավոր ժամանակ լիներ: Ինչպես արդեն նշեցինք, պաշտոնապես տարածքը պահանջում է ազատել ԳԱԱ-ն: Սակայն համընդհանուր կարծիքն այն է, որ տարածքի պաշտոնական տերը` ԳԱԱ-ն, տվյալ դեպքում ընդամենը գործիք է: Իսկ «Ա1+»-ին իր ներկա տարածքից հանելու որոշման հեղինակը Հայաստանի ղեկավարությունն է: «Ա1+»-ին վտարելու որոշումը կայացվել է, ոչ թե ԳԱԱ-ում, այլ ավելի բարձր օղակում»,- մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Վերջինիս կարծիքով, այս ամենի նպատակը «Ա1+»-ի համար հերթական խոչընդոտ ստեղծելն է, որպեսզի ավարտին հասցվի հեռուստաընկերությունը փակելու դեռեւս չորս տարի առաջ սկսված գործընթացը:

Ավետիք Իշխանյանի խոսքերով, «Ա1+»-ին եթերից զրկելով ընկերության խնդիրը լուծելու իշխանությունների հույսերը չարդարացան: Շարունակում է գործել «Ա1+» լրատվական գործակալությունը, ինտերնետային կայքը, «Այբ-Ֆե» շաբաթաթերթը: Ավելին, ընկերությունն այս ընթացքում չի դադարում պայքարել իր իրավունքների համար: ««Ա1+»-ի շուրջ ծավալված այս վերջին իրադարձությունները կրկին անգամ ապացուցում են, որ ներկա իշխանությունները եւ ազատ խոսքը գենետիկորեն անհամատեղելի են»,- ասաց Ա. Իշխանյանը: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը եւս այն կարծիքին է, որ «Ա1+»-ին իր զբաղեցրած տարածքից վտարելու որոշմամբ ՀՀ իշխանություններն ապացուցում են, որ իրենք հավատարիմ են իրենց գործելաոճին եւ շարունակում են խոչընդոտել այս լրատվամիջոցի գործունեությանը:

Ի դեպ, Բազեյանը միակ քաղաքական գործիչն էր, ով մամուլից տեղեկանալով «Ա1+»-ի շուրջ ծավալված իրադարձությունների մասին՝ երեկ կեսօրին եկել էր «դեպքի վայր»` իր աջակցությունը հայտնելու համար:  Երեւանի մամուլի ազգային ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղի ունեցող գործընթացները գնահատելու համար անհրաժեշտ է ի վերջո պարզել, թե ԳԱԱ-ն ինչ է պատրաստվում անել Գրիգոր Լուսավորիչի 15 հասցեի այդ շենքը, ինչու են ցանկանում այն ազատել: Եթե պարզվի, որ այն պատրաստվում են մասնավորեցնել, իսկ նման տարբերակը չի բացառվում, ապա «Ա1+»-ը պետք է չազատի տարածքը եւ, որպես 15 տարվա բարեխիղճ վարձակալ, նա պիտի առաջնահերթ իրավունք ունենա այն սեփականաշնորհելու հարցում:

Երեւանի կենտրոնում գտնվող այդ մասնաշենքի հետագա ճակատագրի մշուշոտ լինելուն անդրադարձավ նաեւ Ալբերտ Բազեյանը: «Բազմաթիվ են օրինակները, երբ պետական սեփականություն հանդիսացող տարածքներ չնչին գներով վաճառվել են որեւէ պետական պաշտոնյայի կամ նրանց հետ կապված ինչ-որ սուբյեկտի: Բացառված չէ, որ այս ամենի հիմքում եւս ընկած են շահադիտական ինչ-որ նկատառումներ»,- ասաց Ալբերտ Բազեյանը: ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ այդ շենքի սեփականաշնորհման մասին խոսք գնալ չի կարող, եւ տարածքը ցանկանում են ազատել, որպեսզի այնտեղ տեղափոխվի Լեզվի ինստիտուտը: Ավելին, Ֆ. Սարգսյանն ասաց, որ ինքը շատ է հարգում եւ սիրում Մեսրոպ Մովսիսյանին, եւ վերջինս «խնդիր չի ունենա, նա տարածքից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչեւ որ նոր տարածքի հարցը չի լուծվի»:

Ինչպես հետագայում պարզվեց, հենց ինքը Ֆադեյ Սարգսյանն էր երեկ առավոտյան զանգահարել Մեսրոպ Մովսիսյանին եւ փոխանցել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոստումը` անպայման «Ա1+»-ին նոր տարածք հատկացնելու վերաբերյալ: Ինչեւէ,  կարծում ենք՝ ժամանակը ցույց կտա, թե այս ամենի իրական նպատակը որն է, եւ ինչու է իշխանություններին այդքան հարկավոր Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեի շենքը:

Վահագն Հովակիմյան

Տպել
1192 դիտում

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար