Ի՞նչ է լինելու. լռությունը բացահայտվա՞ծ է

19/03/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մարտի 18-ի համարում

Սերժ Սարգսյանը ո՛չ այսօր, ո՛չ վաղը եւ ո՛չ էլ 2007-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին չի մտնի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակ։ Եւ ընդհանրապես, նա իր անունը չի դնի որեւէ այլ կուսակցության ցուցակում եւ ոչ էլ Աղվան Հովսեփյան-«Ժողպատգամավոր» տանդեմի հնարավոր կուսակցությամբ կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, ինչպես կանխատեսում են որոշ վերլուծաբաններ։ Սերժ Սարգսյանը 2007-ի ԱԺ ընտրություններին ընդհանրապես չի մասնակցի, որովհետեւ նա 2008-ի համար ունի լուրջ խնդիր՝ դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Ահա այս վերլուծությունն է անում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ պատրաստ է իր թեզը հիմնավորել բոլոր կասկածողների ու հատկապես Հանրապետականի առաջ, որոնք հույս ունեն, որ 2006-ի Սուրբ Ծնունդից մինչեւ 2007-ի Սուրբ Ծնունդն ընկած ժամանակահատվածում ՊՆախարարը հայտարարելու է, որ ինքը 2007-ի ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ համամասնական ցուցակով։

«Եթե Սերժ Սարգսյանի ապագա քաղաքական ծրագրերի մեջ պաշտպանության նախարարի պաշտոնով բավարարվելը լիներ, բնականաբար, նա կմտներ որեւէ կուսակցության եւ առաջին հերթին ՀՀԿ համամասնական ցուցակ։ Սակայն նա պատրաստվում է դառնալ երկրի նախագահ եւ, որպես իշխանության իրավահաջորդ, չի կարող եւ իմաստ էլ չունի խախտել ձեւավորված ավանդույթը. այն է` նախագահի կուսակցությունը ժողովուրդն է, որը ժամանակին Ռոբերտ Քոչարյանի կարգախոսն էր։ Մինչդեռ, մտնելով  կոնկրետ կուսակցության ցուցակ՝ շատ դժվար է լինելու 2008-ին հիմնավորել «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսը, որովհետեւ  անմիջապես կհիշեցնեն, որ ընդամենը մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանի կուսակցությունը Հանրապետականն էր։

Պաշտպանության նախարարը խնդիր ունի դառնալ իշխանության իրավահաջորդն ու միասնական թեկնածուն, իսկ դրա համար անհրաժեշտ է, թեկուզ ֆորմալ առումով, սահմանազատվել որեւէ կոնկրետ քաղաքական ուժից, որովհետեւ ոչ մի քաղաքական ուժ չի համաձայնի 2008-ին պաշտպանել մեկ այլ ուժի համամասնական ցուցակի առաջին եռյակում գտնվող թեկնածուին»,- վերլուծում է քաղաքագետ պատգամավորը։ Ուրեմն, ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը, եւ ինչո՞ւ են ՀՀԿ լիդերներն ասում, թե սկզբունքային համաձայնությունը պաշտպանության նախարարի հետ կայացել է, եւ մնում է ընտրել այդ համաձայնությունը հրապարակելու ճիշտ պահը։ Հմայակ Հովհաննիսյանը գիտի,  թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը։ Իհարկե, ոչ այն պատճառով, որ ՊՆախարարն իր ծրագրերի մասին տեղյակ է պահել պատգամավորին, այլ վերջինս այդ տեսությանը հանգել է բացառապես տրամաբանական վերլուծության արդյունքում։ Համենայնդեպս, այդպես է ասում պատգամավորը:

«Մի ինչ-որ պահի, առանց իր անունը դնելու ՀՀԿ համամասնական ցուցակում, Սերժ Սարգսյանը կհայտարարի, որ ինքը պաշտպանում է ՀՀԿ ցուցակը, որտեղ  ներկայացված կլինեն (ներդրված կլինեն-Ն.Զ.) իր մարդիկ։ Հասկանալի է, որ Սարգսյանի աջակցությունը վայելող քաղաքական ուժը, որի օգտին է աշխատելու ադմինիստրատիվ հիմնական ռեսուրսը, նկատելի ներկայություն կունենա խորհրդարանում։ Եւ ֆորմալ առումով սահմանազատվելով ՀՀԿ-ից՝ նա հնարավորություն է ստանում 2008-ին դառնալու իշխանական թեւի միասնական թեկնածուն, որը ներկայացնելու են ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստանը», ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը։ Բայց քանի դեռ 2007-ի ընտրություններին իշխանական ուժերի մասնակցության վերջնական սխեման ճշտված չէ, Սերժ Սարգսյանը դեռ չի շտապի հայտարարել նաեւ այն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու է Հանրապետական կուսակցությանը»,- շարունակում է կանխատեսել քաղաքագետը։

Եւ քանի որ նախագահի ապագա թեկնածու Սերժ Սարգսյանի հնարավոր հենարանների շարքում Հովհաննիսյանը տվեց նաեւ ՕԵԿ-ի անունը, հետաքրքիր էր իմանալ, թե Արթուր Բաղդասարյա՞նն ինչ մոտիվացիայով 2008-ին պետք է պաշտպանի ոչ թե սեփական, այլ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Մի բան է, ինչ ՕԵԿ-ն ասում է այսօր, մեկ այլ բան է, ինչ կանի նա  2008-ից հետո։ Փորձը ցույց է տվել, որ Արթուր Բաղդասարյանը սովորաբար հաշտվում է ստեղծած իրավիճակների հետ եւ շատ արագ աշխատում է տեղավորվել նոր խաղի նոր կանոնների մեջ»,- վստահ է Հմայակը։  Եւ քանի որ Քաղաքագետների միությունն արդեն որոշել է, թե ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը, միգուցե Հմայակ Հովհաննիսյանը նաեւ իմանար, թե ո՞վ է լինելու 2007-ից հետո ՀՀ վարչապետ։

Վերջինս չի բացառում, որ վարչապետ կարող է լինել նա, ով ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում ասաց, թե ինքը ոչ մեկից պակաս չէ. այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը: «Սակայն այդ հարցում ես դեռ միանշանակ վստահություն չունեմ, ինչպես Սերժ Սարգսյանի հարցում է, որ նա երբեք չի մտնի որեւէ կուսակցության համամասնական ցուցակ»,- ամփոփում է Քաղաքագետների միության նախագահն ու ավելացնում. «Ահա թե ինչո՞ւ է խորհրդավոր լռում Սերժ Սարգսյանը։ Եւ ես այդ լռությունը բացահայտեցի»։

Հ.Գ. Երբ Հմայակ Հովհաննիսյանի վերլուծությունը ներկայացրեցինք իշխանական քաղաքական ուժերին, մասնավորապես ՀՅԴ մեր զրուցակիցները նշեցին, որ այդ վերլուծության մեջ անակնկալ որեւէ բան իրենց համար չկար: «Քանի դեռ Հայաստանում այնպիսի մթնոլորտ է, որ որեւէ կոնկրետ ուժի թեկնածուն ավտոմատ կերպով մերժելի է դառնում մնացած ուժերի համար, հասկանալի է, որ եթե Սերժ Սարգսյանի ծրագրերում 2008-ին նախագահի թեկնածու առաջադրվել է, նա շատ լուրջ պետք է մտածի՝ որեւէ կոնկրետ կուսակցության ցուցակ մտնելուց առաջ։ Հատկապես, որ դե ֆակտո իշխանություն ունի, եւ ոչ մեկը չի պատրաստվում այդ իշխանությունը ձեռքից առնել»,- ասում էր ՀՅԴ մեր զրուցակիցը։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1715 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան