Լոռիում նախորդ տարի 67 դեպքով ավելացել են կաշառք տալու-ստանալու կամ միջնորդելու դեպքերը. Մարզի դատախազ

Լոռու մարզում նախորդ տարի 67 դեպքով ավելացել են կաշառք ստանալու-տալու դեպքերը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը, ներկայացնելով 2018թ-ին մարզի տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները: Դատախազի խոսքով՝ մարզի տարածքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների առումով էական բարելավում է արձանագրվել նախորդ տարի:

2018թ-ին 48 դեպքով ավելացել են պետական հանրային գույքի հափշտակության դեպքերը: Եթե 2017թ-ին գրանցվել է նմանաիպ հանցագործության 16 դեպք, նախորդ տարի գրանցվել է 65 դեպք, 72 դեպքով աճել են յուրացման կամ վատման դեպքերը, 2017թ-ի 14 դեպքի դիմաց նախորդ տարի գրանցվել է նմանատիպ 86 դեպք. «Այս դեպքերը հիմնականում արձանագրվել են պետական եւ ՏԻՄ մարմիններում՝ պաշտոնատար անձանց կողմից յուրացումներ կամ վատնումներ կատարելուն, խոսքը վերաբերվում է ե՛ւ համայնքի ղեկավարներին, եւ ՆՈՒՀ-երի ու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին ու պաշտոնատար անձանց կողմից կատարված դեպքերին»,-ասաց դատախազը: 5 դեպքով ավելացել են պաշտոնական լիազորությունների չարաշահման դեպքերը:

Նախորդ տարի 67 դեպքով աճել են կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության դեպքերը.«2017թ-ին գրանցվել է նման հանցագործության ընդամենը 3 դեպք, իսկ 2018թ-ին՝ 70 դեպք»,-ասաց Արսեն Մարտիրոսյանը. «Իմ կողմից նշված կոռուպցիոն դեպքերի աճը պայմանավորված է եղել քրեական հետապնդման մարմինների հետեւողական արդյունավետ աշխատանքով, միաժամանակ նաեւ մարզի բնակչության համագործակցությամբ իրավապահ մարմինների հետ, հայտնելով որոշակի տեղեկություններ, որոնց ստուգման արդյունքում հայտնաբերվել են կոնկրետ փաստեր»:

Դատախազը լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 2017թ-ին ոչ թե չեն եղել կամ 3 նմանատիպ դեպք է եղել, այլ 2017թ-ին սա եղել է լատենտային. «2017թ.-ին հետեւողական աշխատանք չի իրականացվել, բնակչություն-իրավապահ մարմիններ կապն է թույլ եղել, բայց անցած տարում բացահայտման նման արդյունք ենք արձանագրել»:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ավելացել է նաեւ պետությանը պատճառված վնասի չափը՝ 1մլրդ 292 մլն դրամ, 2017թ-ի 13 մլն դրամի դիմաց: Դատախազը մեկ անգամ եւս փաստում է՝ աճը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ հասարակությունն ըստ էության անհանդուրժող է դարձել այս երեւույթի նկատմամբ. «Իմ համար անհասկանալի ու անընդունելի էին այդ 3 թվերը, քանի որ դրանք իրական պատկերը չէին արտացոլում, ու սկսեցինք անզիջում պայքար տանել սրա դեմ, որն էլ տվեց ցանկալի արդյունք:

Անդրադառնալով վերջերս Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի աշխատակցի՝ կաշառք վերցնելու մեջ մեղադրվելու դեպքին, Մարտիրոսյանն ասաց. «Իմ համար տարօրինակ է, կարծես որոշ պաշտոնատար անձանց համար անհասկանալի ու անընդունելի լինի, որ այս երեւույթը անհանդուրժելի է, ով ուզում է լինի, քաղաքապետարանի, մարզպետարանի, թե այլ կառույցի աշխատող կլինի, ով ուզում է լինի, եթե հաստատվեց՝ պատժվելու են, ու սա հետեւողական ու անզիջում աշխատանքի պայմաններում, երբ որ հասարակությունը անհանդուրժող է, իրավապահ մարմինները անհանդուրժող են, բայց որոշ պաշտոնյաների համար ընկալելի չի այս մոտեցումը, երեւի մտածում են, թե սա աշխատանքի իմիտացիա է, բայց նման բան չկա, ես հավաստիացնում եմ, բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու ունեցած հեղինակությունից»:

Մարզի դատախազի խոսքով՝ գրեթե բոլոր ոլորտներում էլ արձանագրվել են նմանատիպ հանցագործություններ:

Հետաքրքրական է, որ կաշառք ստանալու-կաշառք տալու, կամ միջնորդելու դեպքեր նախորդ տարի արձանագրվել են ոչ միայն մինչ հեղափոխությունը, այլ նաեւ դրանից հետո: Ասել է թե, դեռ կան պաշտոնյաներ, որոնք համարձակվել են կաշառք պահանջել ու ստանալ անգամ հեղափոխությունից հետո:

ՀԺ-ի խնդրանքով մարզի դատախազը կաշառք տալու, ստանալու կամ միջնորդելու դեպքերի համեմատականը ներկայացրեց նաեւ ըստ եռամսյակների, որպեսզի ավելի հասկանալի լինի՝ դեպքերի աճը գրանցվել է մինչ հեղափոխությունը, թե դրանից հետո: Ըստ այդմ՝ 2017թ-ի 1-ին եռամսյակում արձանագրվել է նմանատիպ հանցատեսակի 0 դեպք, 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝ 18 դեպք: 2017-ի 2-րդ եռամսյակում գրանցվել է նմանատիպ հանցագործության 1 դեպք, 2018թ-ի 64 դեպքի դիմաց: 2018թ-ի վերջին 6 ամսում գրանցվել է 48 դեպք, 2017թ-ի 3 դեպքի դիմաց:

Տպել
569 դիտում

Մխիթարյանը գոլ է խփում «Ռոմայում» նորամուտի խաղում (տեսանյութ)

Սլավիկ Գալստյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է

Վանաձորում 32-ամյա տղամադրու վրա կրակոցներ արձակած, նրան վիրավորած կասկածյալը հայտնաբերվել է

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հորդորում է խուսափել մոտ օրերս դեպի Արագած վերելքներ իրականացնելուց

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիրը. ըմբշամարտի աշխարհի առաջնություն

Շուշիում մկրտվել են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

Մեկնարկեց մարդու իրավունքների երկրորդ փառատոնը․ միջոցառումներ կանցկացվեն նաև Վանաձորում․ լուսանկարներ

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Զինված հարձակում՝ Կյոկուշին ֆեդերացիայի նախագահի նկատմամբ. Արման Բաբաջանյանն ահազանգում է

Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ

Երևանի Արցախի պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տուժածներ չկան

ԱՀ պետնախարարը հանդիպել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց

Ապօրինի ծառահատում և զենք-զինամթերքի հայտնաբերում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից տուժած 2 երեխաները ստացել են առաջին բուժօգնություն եւ տուն են գնացել

30-ն անց աղջիկներին տանջող հարցերից է՝ «Տանը մնացի՞». Թամարա Պետրոսյանը նոր մոնո ներկայացմամբ հանդես կա