Ես համոզված եմ, որ Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման գործողության մեջ որեւէ կողմնապահություն չկա․ Փաշինյան

Ես համոզված եմ, որ Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման գործողության մեջ որեւէ կողմնապահություն, որեւէ շահադիտականություն, որեւէ քաղաքական ենթատեքստ չկա։ Եթե ես տեսնեմ, որ այդ պրոցեսում այդպիսի դրսեւորումներ են ի հայտ գալիս, ես իմ գործողությունները կանեմ, ես իմ տեսակետը կասեմ, ես իմ ազդեցության հնարավորությունները կօգտագործեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե սրճարանների ապամոնտաժման հարցում կողմնապահություն չկա՞, քանի որ ապամոնտաժվողներից երկուսը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին են պատկանում, իսկ, օրինակ Սամվել Ալեքսանյանին պատկանողը չի ապամոնտաժվում։

«Մենք բոլորս հիշում ենք, որ Օպերայի տարածքում դա տեղի էր ունենում, մենք չե՞նք հիշում ինչեր էր տեղի ունենում։ Եկեք բացենք այդ ժամանակվա մամուլը, ի՞նչ էր կատարվում, մարդիկ ցույցեր էին անում։ Մենք նորմա՞լ ենք համարում Օպերայի տարածքում 90000 դրամով տարածքներ վարձակալելը։ Այդ ովքեր են։ Եկեք վերահաշվարկ անենք՝ դրա օբյեկտիվ գինն ինչքան է, քանի տարի օգտագործել են, այդ գումարը թող վերադարձնեն պետական բյուջե»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ իր համար կապ չունի՝ Օղակաձեւ զբոսայգում է գտնվում սրճարանը, թե այլ տեղ, եւ ինքը համոզված է՝ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքապետարանը կունենա իրավական հիմք՝ տարածքը վերադարձնելու հանրությանը՝ կանի․

«Բայց քաղաքական առումով ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Մենք ունեինք մի շարք շատ ծավալուն ներդրումային առաջարկներ՝ կապված Դալմայի այգիների հետ։ Եվ երբ ես տեսա, որ այդտեղի նկատմամբ անընդհատ ներդրումային հետաքրքրություններ են լինում, ես Երեւանի քաղաքապետին եւ բնապահպանության նախարարին գրություն գրեցի, որ այդ տարածքներում պետք է բացառել որեւէ շինարարություն բացի այն, որ այնտեղ կտորներ կան, որ սեփականաշնորհված են․ դա շատ մեծ պատմություն է։ Բայց կա մի հսկայական տարածք, որը հանրային է, եւ այդ տարածքներում պետք է իրականացվեն բարեկարգման աշխատանքներ, եւ այդտեղ պետք է լինի հնարավորինս բնական վիճակին մոտ քաղաքային այգի»,-ասաց վարչապետը։

Նա նշեց, որ բոլոր հնարավոր տարածքներում պետք է կանաչ տարածքները վերականգնել․

«Դա Երեւանի քաղաքապետի թեկնածու լինելու ժամանակ եղել է իմ նախընտրական ծրագրում, դա եղել է նաեւ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։ Իսկ այնտեղ, որտեղ օրինականության վերաբերյալ խնդիրներ կան, իհարկե, պետք է բոլորի իրավունքները պահպանվեն»։

Տպել
1429 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին